Dr Busiso Chisala, Technical Advisor to MALICO VSAT on the roof of Chancellor College Library, University of Malawi

Ձեռնարկ գրադարաններում հեղինակային իրավունքի և նրա հետ առնչվող խնդիրների վերաբերյալ

Translation by Hasmik Galstyan, eIFL-IP coordinator Armenia

Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար-Մտավոր սեփականություն

Գիտելիքի մատչելիության ջատագովում. Հեղինակային իրավունքը և գրադարանները

Ձեռնարկ գրադարաններում հեղինակային իրավունքի և նրա հետ առնչվող խնդիրների վերաբերյալ

Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար

www.eifl.net


Բովանդակություն

Ներածություն

Առաջաբան

Փոխհարաբերությունը Հեղինակային իրավունքի մասին օրենքի
և Պայմանագրի մասին օրենքի միջև. Էլեկտրոնային ռեսուրսներ և
գրադարանային կոնսորցիում.

Պաշտպանության տեխնիկական միջոցներ. – «Եռակի փական»

Հեղինակային իրավունք, հեղինակային իրավունքի գործողության ժամկետը և հանրային տիրույթը

Անհայտ հեղինակի ստեղծագործություններ

Հեղինակային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումը

Փոխատվության իրավունք

Տվյալների բազա պատրաստողի իրավունքը. – Եվրոպայի փորձը

Ստեղծագործական համայնքներ(Creative Commons)–«Բաց
բովանդակությամբ» լիցենզիա

Գիտական ստեղծագործությունների բաց մատչելիություն

Հեղինակային իրավունքը և Առևտրային համաձայնագրերը

Միջազգային քաղաքականության մշակում.

ՄՍՀԿ-ի «Զարգացման ծրագիր»-ը

Ազգային քաղաքականության մշակում: Հեղինակային իրավունքի մասին արդար օրենքների ջատագովում



Ներածություն

Էլետրոնային տեղեկատվություն գրադարանների համար-Մտավոր սեփականություն

Գիտելիքի մատչելիության ջատագովում. Հեղինակային իրավունքը և գրադարանները

eIFL-IP (Էլետրոնային տեղեկատվություն գրադարանների համար-Մտավոր սեփականություն) eIFL.net ծրագրերից մեկն է: Այս ծրագրի նպատակն է աջակցել զարգացող և անցումային շրջանի երկրների գրադարաններին` պաշտպանելու իրենց շահերը հեղինակային իրավունքի հետ առնչվող խնդիրներ ունենալիս: eIFL-IP-ն ստեղծում է հեղինակային իրավունքին քաջատեղյակ գրադարա­նա­վարների միասնական ցանց, eIFL.net-ի մեջ ընդգրկված գործունակ գրա­դա­րանային հանրություն 50 զարգացող երկրներում` կարողունակ պայքարելու հանուն ազգային և միջազգային հեղինակային իրավունքի մասին օրենքների մեջ փոփոխություններ կատարելուն:

Այս ծրագրի տեսլականն այն է, որ գրադարանավարները դառնան ակտիվիստ­ներ հանուն արդար և հավասարակշռված հեղինակային իրավունքի մասին օրենքների կիրառման, ինչպես նաև լինեն համայնքի առաջնորդներ գիտելիքի մատչելիության ապահովման գործընթացում, հատկապես թվային դարաշըր­ջանում:

eIFL.net-ի անդամ երկրներն են. Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռու­սիան, Բոսնիա Հերցեգովինան, Բոտսվանան, Բուլղարիան, Կամբոջիան, Կամե­րոնը, Չինաստանը, Կրոատիան, Եգիպտոսը, Էստոնիան, Վրաստանը, Գանան, Իրանը, Յորդանան, Ղազախստանը, Կոսովոն, Կիրգիզստանը, Լաոսը,, Լատ­վիան, Լեսոտոն, Լիտվան, Մակեդոնիան, Մալավին, Մալին, Մոլդովան, Մոնտե­նեգ­րոն, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նիգերիան, Պաղեստինը /Արևմտյան Ափ և Գա­զայի Հատված/, Լեհաստանը, Ռուսաստանը, Սենեգալը, Սերբիան, Սլովա­կիան, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Սուդան, Սվազիլենդ, Սիռիա, Տաջիկիս­տան, Ուգանդա, Ուկրաինան, Ուզբեկստան, Զամբիան, Զիմբաբվեն:

Առավել մանրամասն տեղեկությունների համար: www.eifl.net

Այլ մեկնաբանություններ?

Եթե կունենաք որևէ մեկնաբանություն, կամ կարծիք այս ձեռնարկի վերա­բերյալ, ուրախ կլինենք լսել այն: Եթե կան այլ թեմաներ, կամ տեղեկություններ գրադարանների դիրքորոշումների, կամ գործունեությունների մասին զարգա­ցող, կամ անցումային շրջանի երկրների զարգացման հեռանկարների վերա­բերյալ, խնդրում ենք դիմել Թերեզա Հաքեթին teresa.hackett@eifl.net

Թարգմանություններ

Բոլոր ընթերցողներին քաջալերում ենք թարգմանել այս ձեռնարկն ամբողջությամբ, կամ ձեռնարկի որոշ գլուխներ իրենց մայրենի լեզվով, տարածել այն գրադարանային հանրության շրջանում: Ձեռնարկի առցանց տարբերակ­ները և թարգմանությունները մատչելի են հետևյալ կայքէջում: www.eifl.net

Լիցենզավորված է Creative Commons Attribution-NonCommercial ShareAlike 2.0 լիցենզիայով:

Առաջաբան

Մենք ապրում են գիտելիքահենք հասարակությունում: Գիտելիքն ուժ է տալիս մարդկանց իրենց ամենօրյա կյանքում, և դյուրին դարձնում դեմոկրատական հասարակության լավ կառավարումն ու զարգացումը: Ճանաչելով իրենց օրինական քաղաքացիական իրավունքերը, քաջատեղյակ լինելով իրենց առողջական վիճակի, ճանապարհորդությունների, եղանակի տեսության, ազատ ժամանցի կազմակերպման մասին, մարդիկ ավելի վստահ կարող են գործել, վերահսկողություն կատարել և որոշումներ իրականացնել: Այս հանգամանքը կնպաստի նորարարության, ստեղծագործական մտքի և մրցակցային տնտե­սության զարգացմանը:

Գրադարանները մշակում են, համալրում և պահպանում տարբեր բնույթի տեղեկատվություն, գիտական, կրթական և մշակութային ռեսուրսներ` այսօր և ապագայում գրադարանի ընթերցողների և լայն հասարակության համար դրանք մատչելի դարձնելու նպատակով:

Տեղեկատվական տեխնոլոգիաները գրադարաններին հնարավորություն են տվել բարելավել և զարգացնել իրենց ծառայություները և սպասարկել հասարա­կությանն առավել առաջադեմ եղանակներով: Շտեմարանները, որ նախկինում մատչելի կարող էին լինել գրադարաններ այցելելով միայն, այժմ հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: Այս եղանակով գիտնականների և ուսա­նող­ների համար ապահովվում է մուտք դեպի համաշխարհային տեղե­կատվական և հետազոտական շտեմարանները: Թվայնացնելով իրենց հավաքածուները` գրադարաններն իրենց մշակութային գանձերը հասանելի են դարձնում ողջ աշխարհի համար:

Բազմաթիվ են գիտելիքին մուտք ունենալու արգելքները, հատկապես զարգա­ցող և անցումային շրջանի երկրներում:

Ֆինանսական, տեխնոլոգիական և իրավական «պատնեշները» արգելք են հանդիսանում գիտելիքահենք հասարակության ձևավորման համար:

Այս ձեռնարկը պրակտիկ ուղեցույց է բոլոր այն թեմատիկ իրավական հարցերի վերաբերյալ, որոնք կարող են խոչընդոտել գրադարանների տեղեկատվական աշխատանքը արագ զարգացող թվային միջավայրում: Ձեռնարկում ներկայաց­ված խնդիրները ցույց են տալիս, թե ինչ բարդ միջավայրում են գործում թվային գրադարանների գրադարանավարները: Գրադարանավարները պետք է որոշ գիտելիքներ ունենան իրենց առնչվող հիմնական ոլորտների վերաբերյալ, որպես­զի գրադարանային հանրությունը կարողանա պաշտպանել իր դիրքերը և շարունակի իրականացնել իր առաքելությունը թվային դարաշրջանում: Ձեռնարկի յուրաքանչյուր թեմա նկարագրված է մանրամասնորեն, ընդգծված են գրադարանների հետ առնչվող հիմնական խնդիրներն ու գործառույթները և տրված են օգտակար հղումներ դեպի համապատասխան կայքէջեր գրադարանի գործառույթների մասին լրացուցիչ ընթերցանության համար:

eIFL.net-ը երախտապարտ է հետևյալ մարդկանց օգտակար խորհուրդների համար. Հարալդ վոն Հելմկրոուն (Harald von Hielmcrone), Դանիա; Դիք Կաույա (Dick Kawooya), eIFL.-IP Ուգանդա; Յան Կովասիկ (Jan Kovacik), Սլովակիա; և Մելիսսա Հեյգման (Melissa Hagemann), ԱՄՆ «Գիտական աշխատությունների բաց մատչելիություն» բաժինը խմբագրելու համար: Խմբագրական այլ թերու­թյունների, բացթողումների, կամ սխալների համար պատասխանատվությունն իր վրա է վերցնում eIFL.net-ը: Հուսով ենք, ձեռնարկն օգտակար կլինի ձեզ համար: Եթե հավանեք այն, խնդրում ենք փոխանցել այն ուրիշներին, թարգմանել այն և նրա հիման վրա ինքներդ գրել նմանատիպ ձեռնարկներ:

Թերեզա Հաքեթ (Teresa Hackett)
Դեկտեմբեր, 2006

Հովանավորված է
«Տեղեկատվություն բոլորի համար»
UNESCO –ի միջկառավարական ծրագրի կողմից

Փոխհարաբերությունը Հեղինակային իրավունքի մասին և Պայմանագրի մասին օրենքների միջև

Էլեկտրոնային շտեմարաններ և գրադարանային կոնսորցիում

Օրենք Հեղինակային իրավունքի մասին և Օրենք պայմանագրի մասին

Օրենքը իրավաբանորեն հարկադրելի հասարակական կանոնների, նորմերի ամբողջություն է, որ կառավարում է հասարակությունը: Երբ օրենքներ են ընդունվում, դրանք սովորաբար քննարկվում են օրենսդիր իշխանության/մար­մինների կողմից, որը և շահագրգիռ կողմերին իրենց տեսակետներն արտա­հայտելու հնարավորություն է ընձեռնում: Հեղինակային իրավունքի մասին օրենքը պետք է արտացոլի հավասարակշռություն իրավատերերի և հեղինա­կային իրավունքով պաշտպանված նյութերն օգտագործողների, այն է` անհատների և գրադարանների միջև: Որպես այսպիսին, օրենքները կարող են պարունակել հատուկ դրույթներ, որոնք կթույլատրեին գրադարաններին նյու­թերի պահպանման աշխատանքներ իրականացնել, կամ ապահովել գրադարա­նի հավաքածուների բարեխիղճ օգտագործումը: Տպագիր նյութերի, ինչպիսիք են` գրքերի, ամսագրերի, պամֆլետների, և այլ նյութերի օգտագործումը սովո­րաբար կարգավորվում է հեղինակային իրավունքի մասին օրենքով: Այսպիսով, գրադարանը գիրք գնելիս, արդեն գիտի, որ հեղինակային իրավունքի մասին ազգային օրենքի համապատասխան դրույթները կիրառվելու են այդ նյութն օգտագործելիս:

Պայմանագիրը, մյուս կողմից, մասնավոր իրավաբանորեն/օրենքով պարտադիր համաձայնագիր է երկու կողմերի միջև, որոնք ազատ կարող են բանակցել պայ­մա­նա­գրի ժամկետի և պայմանների վերաբերյալ: Լիցենզիան, որը հիմնականում կարգավորվում է պայմանագրի մասին օրենքով, պաշտոնական լիազորություն է տալիս անել այն, ինչն առանց լիցենզիայի հնարավոր չէր լինի անել: Լիցեն­զիա­ները լայն օգտագործում գտան այնպիսի էլեկտրոնային նյու­թերի հասանելիու­թյունն ու օգտագործումը վերահսկելու նպատակով, ինչպիսիք են` համակարգ­չային ծրագրերը, համակարգչային խաղերը, առցանց ֆիլմերը, երաժշտությունն ու տվյալների շտեմարանները: Սա նշանակում է, որ էլեկտրոնային նյութերի մեծ մասը գրադարանների կողմից ձեռք է բերվում լիցենզիաների հիման վրա:

Կան տարբեր տեսակի լիցենզիաներ: «Shrink-wrap» տիպի լիցենզիան սովորա­բար օգտագործվում է պատրաստի ապրանքներ`, օր. համակարգչային ծրագրեր, լազերային սկավառակի, կամ թվային սկավառակի վրա գրված խաղեր ձեռք բերելու ժամանակ: «Click-wrap» տիպի լիցենզիան նույնպես նախատեսված է օգտագործողի համար, բայց վեբկայքից բեռնաթափված նյութերի օգտա­գործման ժամանակ է այն կիրառվում, երբ լիցենզիայի պայման­ներն ընդունվում են օգտագործողի կողմից`պարզապես «click to accept» (համաձայնվել/ընդունել պայմանները) գործողությունը կատարելով: Վերը նշված երկու տիպի լիցեն­զիաներն էլ ոչ-բանակցելի են, այսինքն` օգտագործողը պետք է ընդունի իրավա­տիրոջ կողմից առաջարկված պայմանները տվյալ նյութին մուտք ունենալու համար: (Իր հերթին, հնարավոր են օգտագործողի իրավունքերը պաշտպանելու վերաբերյալ օրենքով հաստատված համապա­տաս­խան դրույթներ այն դեպքում, երբ օգտագործողը համաձայնվել է լիցեն­զիայի անարդար պայմաններին):

Գրադարանը կարող է ունենալ պատրաստի էլեկտրոնային նյութերի մեծ հավաքածուներ, բայց գրադարանի էլեկտրոնային շտեմարանների մեծ մասը, որոնք ընդգրկում են ամսագրեր, գրքեր, թերթեր և այլ նյութեր, հիմնականում գնվել են իրավատերերից /շատ հաճախ դրանք հրատարակիչներն են/ լիցենզային պայմանագրերի հիման վրա: Իրավատերերը սովորաբար ուղարկում են իրենց նմուշային լիցենզիաները գրադարանավարին: Ի տարբերություն արդեն գրադարանում առկա նյութերի, կարևոր է նշել, որ լիցենզիան «հրավեր է»` ուղարկված հրատարակչի կողմից` բանակցելու տվյալ ստեղծագործության օգտագործման պայմանների շուրջ: Գրադարանավարը պետք է ուշադրությամբ ծանոթանա լիցենզիայի բովանդակությանը, կատարի իրեն համար անհրաժեշտ փոփոխություններ և նոր տարբերակը ետ վերադարձնի հրատարակչին: Այլ կերպ ասած` գրադարանավարը պետք է լիցենզիայի շուրջ բանակցություններ վարի հրատարակչի հետ: Սա դյուրին գործընթաց չէ, բայց անհրաժեշտ քայլ է, որովհետև անտեսելով, կամ չհասկանալով լիցենզիայի պայմանները` գրադարանը չի ազատվում հետագա պատասխանատվությունից:

Պրակտիկան

Էլեկտրոնային նյութերն օգտագործելու համար կնքված լիցենզիաները նոր խնդիրներ են առաջացնում գրադարանների համար.

1. Պայմանագրերի մասին օրենքը առաջնային/գերակայուն դիրք է գրավում հեղինակային իրավունքի մասին օրենքի նկատմամբ, ասպիսով, գրադարանը` համաձայնվելով լիցենզիայի պայմաններին, այլևս փոփոխություններ չի կարող կատարել, անկախ նրանից, թե հեղինակային իրավունքի մասին օրենքում ինչ է ասվում:

2. Լիցենզիան կնքող կողմերը, այս դեպքում` գրադարանը և հրատարակիչը, ազատ կարող են բանակցել լիցենզիայի պայմանների շուրջ: Սա նշանակում է, որ գրադարանը կարող է բանակցել ի օգուտ առավել ազատ օգտագործման, քան թույլատրված է հեղինակային իրավունքի մասին օրենքով, կամ, ընդհակառակը, հրաժարվել իրենց հասանելիք իրավունքներից, որ ամրագրված է հեղինակային իրավունքի մասին օրենքում:

3. «Պայմանագրի ազատության» սկզբունքը, այնուամենայնիվ գրադարաններին լուրջ փաստի առջև է կանգնեցնում: Նախ, բանակցող կողմերը անհավասար դիրքում են հայտնվում, որովհետև հրատարակիչը ունի բացարձակ իրավունք­ներ ստեղծագործության նկատմամբ: Հրատարակիչները, հատկապես արտ­երկրա­ցի­ները, կարող են իրենց թույլ տալ վարձել իրավաբաններ իրենց համար գրագետ լիցենզիաներ կազմելու համար, լիցենզիաներ, որոնք հիմնակա­նում գրված են օտար լեզվով և մասնագիտական տերմիններով: Լիցենզիաները ավելի հաճախ կազմվում են այն երկրի օրենքների հիման վրա, որտեղ բնակվում են հրատարակիչները, այլ ոչ թե այն երկրների, որտեղ գրադարաններն են տեղակայված:

4. Տպագիր նյութերն անսահմանափակ ծավալով մատչելի են գրադարանի և գրադարանից օգտվողների համար: Իրավատիրոջ կողմից ժամանակա­հատ­վածի սահմանափակումներ չկան գրադարանում տպագիր նյութերը պահպա­նելու, կամ ընթերցողներին սպասարկելու վերաբերյալ: Եթե գրադարանը դա­դարեցնում է ամսագրի հետագա համարների բաժանորդա­գրությունը, ապա կարող է նախորդ համարները պահպանել հետագա սպասարկման համար: Ի տարբերություն տպագիր նյութերի, լիցենզիան ապահովում է էլեկտրոնային նյութերի մատչելիու­թյունը լիցենզիայի մեջ ամրագրված ժամանակահատվածի և պայմանների համաձայն: Սա նշանակում է, որ գրադարանը պետք է բանակցություններ վարի տվյալ նյութի օգտագործման բոլոր ձևերի համար:

Ըստ գրադարաններից ստացված արձագանքների, վերջիններս կողմնակից են համագործակցության`ստեղծելու գրադարանային կոնսորցիումներ իրենց համար առավել շահավետ բանակցություններ վարելու, գիտական ռեսուրսներն ու դրա համար կատարված ծախսերը կիսելու նպատակով: Այնպես, ինչպես էլեկտրոնային նյութերի օգտագործման պայմանների ու գնի վերաբերյալ են բանակցություններ տարվում, այդպես էլ շատ երկրներում գրադարանային կոնսորցիումները մատուցում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` սեմինար պարապմունքներ, էլեկտրոնային կապի ապահովում թվային գրա­դարաններ ստեղծելու համար: 1990-ական թվականներին ինտերնետի միջոցով թվային նյութերի մատչելիության աճող քանակը նպաստեց «Էլեկտրո­նային տեղեկատվություն գրադարանների համար (eIFL.net)» միջազ­գային կոնսորցիումի ստեղծմանը, որպեսզի նրա միջոցով շահավետ լիցեն­զիաներ կնքվեն հրատարակիչների հետ, ինչպես նաև զարգացող և անցումային շրջանի երկրներում ստեղծվեն ու զարգանան գրադարանային կոնսորցիումներ: Կոնսորցիումը կարող է լինել ազգային, օր.,Ազգային էլեկտրոնային տեղեկատ­վա­կան կոնսորցիում Ռուսաստանում (NEICON), շրջանային, օր. NELINET, Միաց­յալ Նահանգների ցանց, կամ կոնսորցիումները կարող են միավորել նմանատիպ գրադարաններ, ինչպիսիք են ակադեմիականները, օր. Հարավ Աֆրիկյան գրադարանային կոնսորցիումների կոալիցիա(COSALC):

Այս նախաձեռնության նվաճումներից մեկը նմուշային լիցենզիաների ստեղծումն էր, որոնք պարունակում են գրադարանային կոնսորցիումի համար ընդունելի պայմանագրային կետեր: Որոշ նմուշային լիցենզիաներ կազմվել են հրատարակիչների և գրադարանավարների հետ համատեղ, այսպիսով` պարզեցնելով բանակցության գործընթացը:

Կան նմուշային լիցենզիաներ, կազմված տարբեր հաստատությունների համար, օր. բուհեր, ակադեմիական կոնսորցիումներ, հանրային կամ մասնագիտական գրադարաններ: Այս լիցենզիաների մեծ մասը մատչելի է առցանց ռեժիմով, և խորհուրդ է տրվում ցանկացած բանակցություն սկսել հենց այս տիպի լիցենզիաներով:

Գրադարանների հետ առնչվող խնդիրները

Գրադարանավարի պարտականությունն է համոզված լինել, որ լիցենզային պայմանագիրը պարունակում է գրադարանի պահանջները բավարարող բոլոր կետերը, ներառում է բոլոր տեսակ օգտվողներին, լինի նա կոնսորցիումի անդամ, թե կոնսորցիումի միջոցով տվյալ ռեսուրսներից օգտվող անձ: Գրադարանը պետք է հասկանա նաև իր պարտականությունները, որոնք իհարկե հնարավոր կլինի կատարել համաձայն լիցենզիայի մեջ ամրագրված պայմանների:

  • Գրադարանը պետք է համոզված լինի, որ իր ընթերցողների համար նյութերի առավելագույն մատչելիություն է ապահովում, և միևնույն ժամանակ արդարացնում է իր հովանավորների կողմից կատարված ծախսերը:

  • Գրադարանը պետք է համոզված լինի, որ իր կողմից ստորագրված լիցենզիայի բոլոր կետերը հասկանալի են իրեն և ինքն էլ պարտավորվում է կատարել բոլոր կետերը: Անհասկանալի հարցերի դեպքում, անպայման դիմել մասնագետին:

  • Գրադարանը նպատակահարմար պետք է համարի անդամակցել կոնսոր­ցիումին, կամ ստեղծել կոնսորցիում ինչպես հաջող բանակցություններ վարելու, այնպես էլ սեմինարների, էլեկտրոնային ռեսուրսների կառա­վար­ման ու ֆինանսական միջոցների հայթայթման համար:

Այսպիսով, գրադարանը պետք է խուսափի այնպիսի լիցենզիա կնքելուց, որը

  • չի ղեկավարվում այն երկրի օրենքներով և դատական համակարգով, որ­տեղ գտնվում է գրադարանը;

  • չի ընդունում տվյալ նյութն օգտագործելու համար հեղինակային իրա­վունքի մասին օրենքով հաստատված իրավունքերը;

  • չի ապահովում լիզենցիայի հիման վրա վճարված նյութերի մշտական ապա­հովումը;

  • չի ընդգրկում մտավոր սեփականության իրավունքների և վնասի հատուց­ման երաշխիք;

  • գրադարանին է պարտադրում պատասխանատու լինել օրինական օգտա­գործողի կողմից յուրաքանչյուր խախտման համար;

  • չի ընդգրկում չեղարկման` այսինքն լիցենզիան չեղյալ համարելու կետ;

  • ընդգրկում է չբացահայտման` այսինքն լիցենզիայի բովանդակության գաղտնիության ապահովման կետ;

  • հրատարակչի պարտականությունների վերաբերյալ դրույթները շարա­դրված են հետևյալ կերպ` «խելամիտ և մաքսիմալ ջանքեր գործադրող»;

  • կասկածելի, ոչ հստակ ժամանակահատվածներ է պարունակում;

  • չի ներառում լիցենզիայի համար վճարված գինը:


Source: Licensing digital resources: How to avoid legal pitfalls

«Թվային ռեսուրսների լիցենզավորումը: Ինչպես խուսափել իրավական ծուղակներից»

http://www.eblida.org/ecup/docs/licensing.htm

Library Position Statements
Փաստաթղթեր գրադարանների դիրքորոշման վերաբերյալ

EBLIDA Position on User Rights in Electronic Documents (1998)

http://www.eblida.org/ecup/docs/policy21.htm

ICOLC Statement of Current Perspective and Preferred Practices for the Selection and Purchase of Electronic Information (1998)

http://www.library.yale.edu/consortia/statement.html

IFLA Licensing Principles (2001)

http://www.ifla.org/V/ebpb/copy.htm

Model license and resources
Նմուշային լիցենզիաներ և ռեսուրսներ

eIFL.net model licenses

www.eifl.net/negotiations/model-licences

eIFL.net resources for consortium building

www.eifl.net/consortium

Liblicense Standard Licensing Agreement

http://www.library.yale.edu/~license/modic.shtml

UK JISC model license

http://www.jisc-collections.ac.uk

Model standard licenses for use by publishers, librarians and subscription agents

http://www.licensingmodels.com/

Պաշտպանության տեխնոլոգիական միջոցներ
«Եռակի փական»

Ինչ է պաշտպանության տեխնոլոգիական միջոցը (ՊՏՄ)?

Պաշտպանության տեխնոլոգիական միջոցը (ՊՏՄ), դա թվային նյութերի մատ­չելիությունն ու օգտագործումը տեխնոլոգիական միջոցներով, այսինքն` սար­քերով, կամ համակարգչային ծրագրերով, կամ երկուսի կիրառմամբ վերահսկող մեխանիզմ է:

ՊՏՄ օգտագործման նպատակը հիմնականում պատճենահանման արգելումն է: ՊՏՄ-ները կարող են գործել տարբեր դեպքերում, օր. DVD նվագարկիչի վրա արտ­երկրից գնված DVD-ն չի աշխատի, որովհետև այն ունի այլ երկրի կոդ, կամ հնարավոր չի լինի օրինական ճանապարհով գնված երաժշտությունը տեղա­փոխել այլ կրիչի, օր. MP3-ի վրա: Պաշտպանության թվային միջոցը (DRM) հա­ճախ օգտագործվում է ՊՏՄ-ի հետ համատեղ, փոխկապակցված, այս երկու մի­ջոց­ների տարբերությունը միայն սահմանման մեջ է: DRM- նշանակում է «Պաշտ­պա­նության թվային միջոց»1

Գրադարանավարները և այլ օգտվողներ ուշադրություն դարձրեցին ՊՏՄ –ի վրա, երբ վերջինս իր հատուկ իրավական պաշտպանությունը գտավ 1996թ. ընդունված ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի վերաբերյալ դաշնագրում: Սա նշա­նակում է, որ գոյություն ունի դրույթ միջազգային դաշնագրի մեջ, որով ՊՏՄ-ները, որոնք «հեղինակների կողմից օգտագործվում են իրենց ստեղծա­գոր­ծությունների օգտագործումը վերահսկելու համար»2 շրջանցելը, կամ կոտրելը օրինախախտում է համարվում: ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի վերաբերյալ դաշնագրին անդամակից բոլոր երկրների ազգային օրենքները ներառում են դրույթներ ընդդեմ ՊՏՄ-ների շրջանցումների: Առաջին երկրներից մեկը Միացյալ Նահանգներն էին, որ ընդգրկեցին այս դրույթը 1998 թ. ընդունված “Թվային հազարամայակի հեղինակային իրավունքի վերաբերյալ դաշնագրի” մեջ, որին հաջորդեց 2001 թ. “Հեղինակային իրավունքի վերաբերյալ Եվրոպական դիրեկտիվը”3: Խախտումը անօրինական արարք է` անկախ խախտման նպատակից: Միացյալ Նահանգներում օրենքը խախտողները ենթարկվում են քաղաքացիական և քրեական պատասխանատվության:

Սա նշանակում է, որ իրավատերերը նոր միջոց են ձեռք բերում ուժեղացնելու իրենց հեղինակային իրավունքի պաշտպանությունը: Տեխնոլոգիայի կիրառ­մամբ, նրանք հնարավորություն են ստանում նոր կանոններ մշակել թվային միջա­վայրում իրենց հեղինակային ստեղծագործությունների օգտա­գործ­ման համար, արդյունավետ կերպով շրջանցելով հեղինակային իրավունքի մասին օրենքը, մասնավորապես` նյութի ազատ օգտագործման և սահմա­նա­փա­կում­ների մասին դրույթները, որոնք գործում են ի օգուտ օգտագործողների: Համա­տեղ օգտագործելով նաև լիցենզիաները թվային նյութերի օգտագործումը վերա­հսկելու նպատակով, լիցենզիաներ, որոնք ավելի խիստ պայմաններ կարող են պարունակել, քան նախատեսված է հեղինակային իրավունքի մասին օրեն­քով, իրավատերերը ավելի հզոր դիրքում են հայտնվում, այսպիսով, թվային նյութերից օգտվողներին դնելով «եռակի փականի» առջև:

(տես նույնպես «Փոխհարաբերությունը Հեղինակային իրավունքի մասին օրենքի և Պայմանագրի մասին օրենքի միջև» գլուխը):

Սպառողների մեծ մտահոգությունն այն է, որ նույնսիկ եթե ՊՏՄ/ՊԹՄ այնքան էլ հզոր միջոցներ չեն առևտրական նպատակներով պատճենումն արգելելու համար, ապա բավականին հզոր միջոցներ են սահմանափակելու սպառողների հնարավորությունները նյութն օրինական օգտագործելու համար, օր. ֆորմա­տը/ձևաչափ/ և այլ պարամետրերը փոփոխելու համար: Սպառողը ստիպված կարող է լինել յուրաքանչյուր գործողության համար վճարել: ՊՏՄ-ները արգելակում են հաշվանդամ մարդկանց կողմից օգտագործվող օժանդակող տեխնոլո­գիաների աշխատանքը: Փոխհամագործակցելիության բացակայու­թյունը, օր. սպառողների կենտրոնացումը մեկ հարթակի վրա կարող է բերել հակա-մրցակցության, գնի դիսկրիմինացիայի և շուկայի սեգմենտացիայի:

Մտահոգություններ`կապված գաղտնիության և անվտանգության հետ, առաջացան այժմ արդեն վատ համբավ ունեցող հայտնի «Sony rootkit»-դեպքի հետ, որը մեծ արձագանք գտավ 2005 թ.4: Sony BMG Երաժշտական ընկերու­թյունը վաճառքի հանեց երաժշտական CD ներ, որոնք պատճենումն արգելող գաղտնի սխեմա էին պարունակում, և այդ CD-ները տեղադրվելով գնորդների համակարգչի մեջ, վիրուսներ էին առաջանում հենց այդ սխեմայի պատճառով: Դեպքի հետ կապված աղմուկն այնքան մեծ էր, որ »Sony»-ին պարտադրեցին վաճառքից հանել բոլոր այդ «պատճենումից պաշտպանված» CDները, այն էլ Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին: Դա արվեց, ոչ նախքան միլիոնավոր ցանցերի վարակվելը, և Միացյալ նահանգներում դատական գործեր հարուցվեցին այդ առիթով: Շատերը, ովքեր ունեին արագ ինտերնետային կապ և հնարավորություն վերացնելու այդ խնդիրը, արագ կարգավորեցին ամեն ինչ: Իսկ ով էր պատասխանատու շարքից դուրս եկած համակարգչի համար զարգացող երկրների դպրոցներում, որոնք չունեին ինտերնետ կապ և իրենց ծախսերով պետք է վերանորոգեին համակարգիչը?

Գործնական կիրառություն

Օրենսդիր մարմինները տեղյակ են այս խնդիրների մասին և գտնում են, որ ինչ որ կերպ պետք է դրանք լուծել:

Միացյալ Նահանգների Հեղինակային իրավունքների գրանցման գրասենյակը կանոններ է մշակել` ի պատասխան տուժված կողմերի առաջարկների: Համաձայն վերջին կանոնի, ընդունված 2006 թ.դեկտեմբերին այն անձիք, ովքեր հեղինակային իրավունքի խախտում չեն արել, հետագա 3 տարիների ընթացքում հետևյալ 6 տիպի ստեղծագործություններն օգտագործելիս ազատվում են օրենքով հաստատված որոշ սահմանափակումերից: Այն կարող է ընդգրկել տեսա-լսողական նյութերի օգտագործումը բուհերի գրադարաններում կամ մեդիա բաժնում, և Ինտերնետ Արխիվում օրինական ճանապարհով ծրագրակազմերի, համակարգչային ծրագրերի, վիդեո խաղերի պահպանում հին ֆորմատներով5:

Եվրոպական օրենսդիր մարմիններն այլ մոտեցում ցուցաբերեցին այս հարցին: Համաձայն հեղինակային իրավունքի մասին դիրեկտիվի, անդամ երկրները պետք է միջամտեն ՊՏՄ-ներով պաշտպանված նյութերի ազատ օգտագործման հնարավորությունները մեծացնելու համար, (օր. Բացառություն գրադարանի համար6), և անձնական նպատակների համար7 վերարտադրելու համար: Այնուամենայնիվ, պաշտպանության այս միջոցները չեն վերաբերվում «click-wrap» տիպի պայմանագրերին, երբ նյութից օգտվողը «OK» սեղմելով, համաձայնվում է պայմանագրի պայմաններին` իրավատիրոջ հետ առանց բանակցելու հնարավորություն ունենալու, և իրավատիրոջ հայեցողությանն է մնում առցանց նյութերից օգտվելիս որևէ խախտում անելու համար օգտագործողին պատասխանատվության ենթարկելը: Այլ կերպ ասած, Դիրեկտիվը խրախուսում է իրավատերերին և օգտվողներին հասնել կամավոր համաձայնությունների, միակ խաղաղ լուծումը, երբ, բնականաբար, շահում է ուժեղ կողմը:

Ամերիկյան օրենքի վրա հիմնված էլեկտրոնային միջավայրում քաղաքացիական իրավունքները պաշտպանող կազմակերպությունը Electronic Frontier Foundation (EFF) փաստաթղթերով հիմնավորում է, թե ինչպես ՊՏՄ-ների հակաօրինական կիրառումներն ավելի շատ խափանում են օրինական գործողությունները, քան արգելք հանդիսանում հեղինակային իրավունքի խախտման համար: Այն ցույց է տալիս, թե ինչպես այդ միջոցները ավելի շատ գործում են ընդդեմ սպառողների, գիտնականնների, օրինական մրցակիցների, քան` պատճենա­նենգության դեմ (Piracy)8:

Գրադարանների հետ առնչվող խնդիրները

Տեղեկատվական հասարակության հաջողությունը պայմանավորված է թվային նյութերի մատչելիության ծավալով: ՊՏՄ/ՊԹՄ-ներին տրված իրավական պաշտպանությունը հակասություն է առա­ջաց­նում հեղինակային իրավունքի սահմանափակումների հետ: 2006 թ. Մեծ Բրիտանիայի All Parliamentary Internet Group-ի նստաժողովի ժամանակ Բրի­տա­նիայի գրադարանը նախազգուշացրեց, որ ՊՏՄ-ները կարող են «հիմնովին խախտել տարիներ շարունակ գրադարաններին թույլատրվող ստեղծագոր­ծության բարե­խիղճ օգտագործման իրավունքը և նույնիսկ արգելք հանդիսանալ այդ ստեղ­ծագործությունների մատչելիության համար»9:

Գրադարաններն ունեն մի շարք մտահոգությունները այս խնդրի հետ կապված

  • Գրադարանները չպետք է զրկված լինեն ազգային հեղինակային իրա­վուն­քի մասին օրենքով իրենց հասանելիք իրավունքներից: ՊՏՄ չեն կարող տարբերակել օրինական և անօրինական օգտվողներին: Նույն պատճե­նա­հանումն արգելող մեխանիզմը, որն արգելում է տվյալ անձին հեղինակային իրավունքով պաշտպանված նյութի անօրինական պատճենումներ կա­տարել, կարող է արգելել նաև ուսանողին կամ, վատ տեսողություն ունե­ցող անձին կատարել օրինական պատճենումներ` համաձայն հեղինակային իրավունքի սահմանափակումների և ազատ օգտագործման դրույթների:

  • Երկարատև պահպանումն ու արխիվացումը, որոնք էական նշանակություն ունեն համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում, չպետք է վտանգի ենթարկվեն ՊՏՄ/ՊԹՄ-ներով: ՊԹՄ-ների գործողության ժամ­կետը մոտավորապես 3-5 տարի է: Ժամկետն անց, արդեն չգործող ՊԹՄ-ները կարող են ավելի շուտ աղավաղել ապագա սերունդների համար պահպան­ված գրառումները, քան գրադարանն իրավունք կստանա շրջանցել այդ միջոցները տվյալ նյութը բարեխղճորեն օգտագործելու նպատակով:

  • Հանրային տիրույթը պետք է պաշտպանված լինի: ՊԹՄ-ները չեն դա­դարում գործելուց նույնիսկ հեղինակային իրավունքի ժամկետն անցնելուց հետո, այսպիսով, մշակութային արժեքները շարունակում են անհասանելի մնալ հանրության համար նույնիսկ այն ժամանակ, երբ տվյալ ստեղծա­գործությունն այլևս պաշտպանված չէ հեղինակային իրավունքով:

Գրադարանները վճռականորեն դեմ են ՊՏՄ/ՊԹՄ-ների շրջանցման արգելմանը, որն իրավատերերին հնարավորություն է տալիս անտեսել հեղինակային իրավունքի մասին օրենքի սահմանափակումների և ազատ օգտագործման վերաբերյալ դրույթները: Գրադարաններին պետք է թույլատրել շրջանցելու ՊՏՄ/ՊԹՄ-ները ստեղծագործությունը բարեխղճորեն և օրինական կերպով օգտագործելու նպատակով:


Library position statements
Փաստաթղթեր գրադարանների դիրքորոշման վերաբերյալ

American Library Association, Libraries and Copyright in the Digital Age

հttp://www.ala.org/ala/washoff/WOissues/copyrightb/copyright/htm#LnC

eIFL/IFLA Joint Statement WIPO SCCR/14, Draft Basic Proposal for the WIPO Treaty on the Protection of Broadcast Organizationa, May 2006

http://www.eifl.net/services/ipdocs/sccr _14_written.pdf

IFLA Committee On Copyright And Other Legal Matters (CLM)

Limitations And Exceptions…In The Digital Environment: An International Library Perspective

http://www.ifla.org/III/clm/p1/ilp.htm

References
Գրականություն

Digital Restriction Management http://www.drm.info/

Digital Rights Management: A failure in the developed world, a danger to the developing world, Cory Doctorow http://www.eff.org/IP/DRM/drm_paper.php

Electronic Frontier Foundation, Unintended Consequences: Seven Years under the DMCA

April 2006 http://www.eff.org/IP/DMCA/unintended_consequences.php

EIFL.net), WIPO International Seminar on Intellectual Property and Development, 2005

www.eifl.net/ipdocs/isipd_eifl.pdf

European Commission, Directive 2001/29/EC (Copyright Directive)

http://ec.europa.eu/internal_market/copyright/copyright-infso/copyright-infso_en.htm

US, Digital Millenium Copyright Act (1998)

http://thomas.loc.gov/cgi-bin/query/z?c105:H.R.2281:

World Intellectual Property Organization Copyright Treaty (WCT) (1996)

http://www.wipo.int/treaties/en/ip/wct

Հեղինակային իրավունքը, հեղինակային իրավունքի գործողության ժամկետը և հանրային տիրույթը

Հեղինակային իրավունքը և հանրային տիրույթը

Հեղինակային իրավունքը օրինական պաշտպանություն է ապահովում «մտավոր աշխատանքի արդյունք» ստեղծողների համար` տալով նրանց բացարձակ իրավունքներ` վերահսկելու իրենց ստեղծագործությունների հրապարակումն ու օգտագործումն այլ անձանց կողմից: Ստեղծագործության հեղինակը իրավունք ունի վերահսկելու վերարտադրությունը (պատճենումը), օրինակների տարածումը, հրապարակային կատարումները, հեռարձակումն ու ստեղծագործության թարգմանությունը: Ստեղծագործությունը կարող է լինել գրական, դրամատիկական, երաժշտական կամ արվեստին վերաբերող: Ստեղծագործությունը պաշտպանվում է հեղինակային իրավունքով, եթե այն յուրօրինակ է և ամրագրված նյութական որևէ կրիչի վրա` գրավոր, կամ ձայնագրված տեսքով:

Ի հավելումն նշենք, որ մի խումբ իրավունքներ` հայտնի որպես հարակից իրավունքներ, գործում են հնչյունագրերի նկատմամբ (երաժշտական ձևավորումների հեղինակների իրավունքները), ֆիլմերի և տեսաֆիլմերի նկատմամբ (ֆիլմ արտադրողների իրավունքները), հեռարձակումների և մալուխով ստեղծագործության հաղորդումների նկատմամբ (հեռարձակող կազմակերպությունների իրավունքներ), և որոշ երկրներում նաև հրատարակված ստեղծագործության տպագրական ձևավորումների նկատմամբ (հրատարակիչների իրավունքներ):

Հեղինակային իրավունքը նաև գույքային իրավունք է: Սա նշանակում է, որ հեղինակի գույքային իրավունքը կարող է լիցենզիայի միջոցով փոխանցվել մեկ այլ երրորդ կողմին, օր., հեղինակը կարող է իր գրած գրքի հանդեպ ունեցած գույքային իրավունքը փոխանցել հրատարակչին` դրա դիմաց վարձատրություն ստանալով: Հրատարակիչն էլ հետագայում դառնում է գրքի իրավատերը, վերահսկում նրա օգտագործումը, այսինքն` տարածումը կամ թարգմանությունը: Հեղինակի գույքային իրավունքները հեղինակի մահից հետո կարող են փոխանցվել վերջինիս ժառանգներին:

Հեղինակային իրավունքի նպատակն է հնարավորություն տալ ստեղծագործողներին, ձեռներեցներին ֆինանսական պարգևատրում ստանալ իրենց, կամ ուրիշների կատարած աշխատանքների դիմաց: Սա նպաստում է հետագայում ստեղծագործելու և մշակութային միջավայրը հարստացնելու քաջալերմանը, որից փոխադարձաբար շահում է նաև հասարակությունը: Այս նպատակով է առաջացել Հեղինակային իրավունքի մասին աշխարհում առաջին օրենքը, որը կոչվում էր «Ուսուցման քաջալերմանը նպաստող ակտ /1710/», հայտնի նաև որպես «Աննայի անգլիական օրենք»: Աննայի օրենքը պարունակում էր նաև մեկ ուրիշ կարևոր դրույթ, այն է` ստեղծագործողներին տրվող բացարձակ իրավունքները պետք սահմանափակ ժամանակահատված ունենան (այս դեպքում 14 տարի հրատարակման օրից հաշված): Դրանից հետո այդ ստեղծագործությունները դադարում էին հեղինակային իրավունքով պաշտպանված լինելուց և անցնում էին հանրային տիրույթ:

Հանրային տիրույթը համարվում է մարդկության ընդհանուր մտավոր և մշակութային ժառանգության մի մասը և կարող է ոգեշնչման, ստեղծագործելու և նորանոր հայտնագործությունների աղբյուր հանդիսանալ: Հանրային տիրույթում գտնվող նյութերի օգտագործումը սահմանափակված չէ, դրանք կարող են օգտագործվել առևտրական և ոչ առևտրական նպատակներով` առանց իրավատիրոջից թույլտվություն ստանալու: Օրինակ, հրատարակիչը կարող է էժան գներով հրատարակել հանրային տիրույթում գտնվող գրքերը, երգի հեղինակը կարող է հայտնի բալլադի նմանակումը/պարոդիա/ գրել, վստահ լինելով, որ իրեն չեն մեղադրի հեղինակային իրավունքի խախտման համար, ուսուցիչը կարող է դասարանում բաժանել պոեմի պատճեները աշակերտներին, գրադարանը կարող է, օրինակ, թվայնացնել հանրային տիրույթում գտնվող լուսանկարներ իրենց գրադարանում պատմության թեմայով կազմակերպվելիք ցուցահանդեսի համար:

Հեղինակային իրավունքների գործողության ժամկետը

Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը «Աննայի օրենքի» ստեղծումից հետո մի քանի անգամ երկարաձգվել է: Ըստ միջազգային իրավական ստանդարտի, ինչպես ամրագրված է Բեռնի կոնվենցիայում /1886/, որը համարվում է հեղինակային իրավունքի պաշտպանության մասին ազգային օրենքների հիմնական դրույթների ստեղծողը, հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո` 50 տարի: Այս ժամկետը կիրառվում է նաև վերջերս ընդունված Առևտրի համաշխարհային կազմակերպության Մտավոր սեփականության իրավունքների`առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր (WIPO TRIPS 1995) նկատմամբ:

Կան բացառություններ որոշ տիպի ստեղծագործությունների համար: Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալուց հետո գործում են 50 տարի, իսկ, եթե այդ ֆիլմը հանրությանը մատչելի չի դարձել, ապա այդ իրավունքները գործում են 50 տարի ֆիլմի ամրագրումից հետո: Այս ժամկետները գործում են նաև անանուն գործերի համար, կամ երբ հեղինակը, կամ իրավատերը անձ չէ, այլ որևէ հաստատություն, կամ հրատարակչություն: Լուսանկարների, կամ կիրառական արվեստի տեղծագործությունների համար հեղինակային իրավունքի գործողության ժամկետը 25 տարի է` ստեղծագործությունների ստեղծման օրից հաշված:

Այնուամենայնիվ, համաձայն Բեռնի կոնվենցիայի, անդամակից երկրներից յուրաքանչյուրը իրավասու է երկարաձգել հեղինակային իրավունքի գործողության ժամկետը, բայց ԱՀԿ /Առևտրի համաշխարհային կազմակերպություն/ անդամակից երկրները, որոնք նաև անդամակցում են TRIPS-ին, որպես հեղինակային իրավունքի գործողության մինիմում ժամկետ, պարտավոր են պահպանել 50 տարին: Բազմաթիվ երկրներ ընդունում են Բեռնի կոնվենցիայով հաստատված այս ժամկետը, այսինքն` հեղինակի կյանքի տարիները և 50 տարի մահից հետո: Որոշ երկրներ երկարացրել են այս ժամկետը, այն է` հեղինակի կյանքի տարիները և 70 տարի մահից հետո:

Պրակտիկան. Հեղինակային իրավունքների պաշտպանության ժամկետի երկարաձգումը

Որպես հեղինակային իրավունքների գործողության ժամկետ հեղինակի կյանքի տարիները և 50 տարի մահից հետո ընդունված դրույթը ըստ Բեռնի կոնվենցիայի և TRIPS-ի, երկու միջազգային բանակցելի դաշնագրերի, համարվում է արդարացի ժամկետ` հավասարաչափ պաշտպանելու և հեղինակների ու իրավատերերի, և հասարակության շահերը: Այն բացառիկ իրավունքներ է ապահովում շատ ստեղծագործողների համար` վայելելու իրենց հասանելիք շահույթը կենդանության օրոք, և հետագայում փոխանցել այդ իրավունքներն իրենց ժառանգներին, այսինքն` երեխաներին և թոռներին:

1990-ական թվականներին, անուամենայնիվ, պաշտպանության ժամկետը շատ երկրներում ավելացավ ևս 20 տարով, այսինքն` հեղինակի կյանքի տարիները և 70 տարի մահից հետո: Այս փոփոխությունն արագացվեց համաշխարհային 2 խոշոր առևտրական բլոկների կողմից, Եվրամիության և Միացյալ Նահագների, որոնք երկուսն էլ այլ երկրների նկատմամբ գերիշխող դիրք են գրավում համաշխարհային տնտեսության բնագավառում: 1993 թ. ԵՄ «ներդաշնակեցրեց» հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության ժամկետը, որը նշանակում էր, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը նույնպես պետք է ընդունեն այս փոփոխությունը, այն է` հեղինակի կյանքի տարիները և 70 տարի մահից հետո: 1998 թ. «Հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետի երկարաձգման ակտը» Միացյալ Նահանգներում ընդունեց այս փոփոխությունը, որպեսզի իր երկրի օրենքն էլ համահունչ լինի շատ այլ երկրների համապատասխան օրենքներին, իսկ ծառայողական աշխատանքների (հարակից իրավունքեր) պաշտպանության ժամկետ ընդունեց 95 տարին: Քանի որ հեղինակային իրավունքը թափանցեց նաև առևտրային պայմանագրերի ոլորտ, և քանի որ առևտրային պայմանագրերը Եվրամիության և Միացյալ Նահագների և երրորդ երկրների միջև ակնհայտորեն պահանջում էին երկարատև ժամկետներ, աշխարհի շատ այլ երկրների համար այս ժամկետը քվեարկության խնդիր դարձավ:

Շատ փորձագետների կարծիքով 70 տարին չափազանց երկար ժամկետ է: Դրանով խեղաթյուրվում է հեղինակային իրավունքի մասին օրենքի հիմնական նպատակը, այն է` հեղինակների խրախուսումը: Սա ավելի շատ արվում է հանուն մեծ բիզնեսի զարգացման: Իրականում Միացյալ Նահանգների Հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետի երկարաձգման ակտը (1998) հայտնի դարձավ որպես «Միքի Մաուսի պաշտպանության ակտ» անունով, մինչդեռ ընդդիմադիրները Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում մարտահրավեր նետեցին այս ակտին` առաջ քաշելով «Ազատագրել Մկնիկին» ոչ պաշտոնական լոզունգը: Միկի Մաուսի, Դոնալդ Դաքի, և այլ Դիսնեյ Լենդի հերոսների հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետն արդեն մոտենում էր ավարտին, և նրանք պետք է հայտնվեին հանրային տիրույթում`դառնային հանրության սեփականությունը: The Walt Disney Company-ն զավեշտական կերպով ստեղծեց արդեն հանրային տիրույթում գտնվող կերպարների ադապտացիաներ, ինչպիսիք են` Ձյունանուշը, իրենց շահութաբեր բիզնեսը ևս երկու տասնամյակ շարունակելու համար: Արդյունքում շատ ստեղծագործություններ, որոնք պետք է հայտնվեին հանրային տիրույթում, կրկին ձեռք բերեցին բացարձակ իրավունքներ մինչև 2019 թիվը:

Միացյալ Նահանգներում հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետի երկարաձգումը հետադարձ ազդեցություն ունեցավ դեռևս հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների վրա: Եվրոպայում այն հետադարձ ազդեցություն ունեցավ ոչ միայն դեռևս հեղինակային իրավունքով պաշտպանված, այլ նաև արդեն հանրային տիրույթում հայտնված ստեղծագործությունների վրա: Այլ կերպ ասած, հանրային տիրույթի որոշ ստեղծագործություններ դառնում են գերպաշտպանված և անսպասելի շահույթներ են բերում մահացած հեղինակների ժառանգների համար: Այս հանգամանքը մի քանի դատական պրոցեսների պատճառ դարձավ Եվրոպական երկրներում, որոնցից մեկն էլ վերաբերվում էր երաժշտության հրատարակողի իրավունքների և պետական թատրոնների կողմից ներկայացումը բեմադրելու իրավունքների պարզաբանմանը: Խոսքը կոնկրետ վերաբերվում էր Պուչինիի «Bohemia» օպերայի բեմականացման իրավունքին: Եվ ահա մեկ այլ հայտնի դեպք. Իռլանդիայի հեղինակային իրավունքի մասին օրենքի մեջ շտապ փոփոխություններ կատարվեցին, որպեսզի «Rejoice Dublin 2004» Bloomsday-ի հարյուրամյակին նվիրված փառատոնը չխափանվեր, երբ նշվում էր Ջեյմս Ջոյսի «Ulysses» վեպի ստեղծման օրը: Ջեյմս Ջոյսի ստեղծագործությունները 1991 թ.-ից սկսած այլևս հեղինակային իրավունքով պաշտպանված չէին, այսինքն` նրա մահից 50 տարի հետո: Արդեն 3,5 տարի այդ ստեղծագործությունները հանրային տիրույթում էին գտնվում:

1993թ. Եվրոպական օրենսդրության մեջ կատարված փոփոխության հետևանքով հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետը թարմացվեց մինչև 2011 թվականը, և, ահա, հարց է առաջանում. Ինչպես կարող է այս փաստը խրախուսել Ջեյմս Ջոյսին ստեղծելու նոր ստեղծագործություններ, եթե նա մահացել է 1941 թվականին?

Գրադարանների հետ առնչվող խնդիրները

Գրադարաններին միշտ էլ մտահոգել է հանրային տիրույթի խաթարումը, հանրային տիրույթ, որը ստեղծագործողների համար նորանոր գործեր ստեղծելու, իսկ գրադարանների համար` հասարակության համար մատչելի դարձնելու նպատակով համաշխարհային արվեստի և մշակույթի արժեքների թվայնացման ծրագրեր իրականացնելու հարուստ աղբյուր է հանդիսանում: Այսպիսով, հանրային տիրույթը պետք է պահպանել ու պաշտպանել «զավթումներից»: Գրադարանավարները` որպես համաշխարհային արվեստի և մշակույթի արժեքների պահպանողներ, պետք է հանդես գան որպես հանրության շահերի ջատագովներ, հնարավորություն տան օգտվողներին կրթվելու հանրային տիրույթի հարուստ արժեքներով և իրենք էլ ակտիվորեն մասնակցեն օրենքում փոփոխություններ կատարելու գործում:

Զարգացող և անցումային շրջանի երկրների համար, որտեղ տեղեկատվության մատչելիությունը որոշիչ նշանակություն ունի հասարակության զարգացման համար, հեղինակային իրավունքի տևողության ժամկետի երկարաձգումը նշանակում է, որ հասարակությունը ևս 20 տարի զրկվում է այդ արժեքներից օգտվելուց, սրանով իսկ բացասական ազդեցություն է թողնվում կրթության և նորարարության վրա: Նույնիսկ ավելին,զարգացած երկրներում այս ժամկետի երկարաձգումից շահում են իրավատերերը և նրանց ժառանգները, իսկ զարգացող երկրներն ավելի են տուժվում, զրկվելով նորանոր արժեքներ ստեղծելու հնարավորություններից, և սա պատճառ է դառնում, որ տեղեկատվության հոսք կատարվի հյուսիսից հարավ:

Հարուստ հանրային տիրույթը և հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների բարեխիղճ օգտագործումը նպաստում է ստեղծագործական մտքի ու նոր արժեքների ստեղծմանը: Հաճախ ենթադրվում է, թե տնտեսության աճը պայմանավորված է օրեցօր ուժեղացող մտավոր սեփականության իրավունքերից, և զուտ սոցիալական նկատառումներով որոշ զիջումներ պետք է անել ի օգուտ օրենքի մեջ առկա սահմանափակումների: Իրականում սա սխալ տեսակետ է: Շատ ադյունաբերական ընկերությունների համար անհրաժեշտ է մուտք ունենալ դեպի հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունները` հանուն հետազոտական աշխատանքների, զարգացման, կրթության, և համակարգչային ծրագրերի ու սխեմաների փոխգործունեության համար: Խելամիտ ծավալով օգտագործման պակասը կարող է վնասել տնտեսական աճին” IFLA Committee on Copyright and Other Legal Matters http://www.ifla.org/III/clm/p1/ilp.htm


Library position statements

Փաստաթղթեր գրադարանների դիրքորոշման վերաբերյալ

Importance of the Public Domain, Special Libraries Association (SLA)

Information Outlook, Vol. 5, No. 7, July 2001

http://www.sla.org/content/Shop/Information/infoonline/2001/jul01/copyright.cfm

Joint statement by IFLA and Electronic Information for Libraries(eIFL.net) on the proposal by Chile for WIPO to undertake an appraisal of the public domain(2006)

http://www.wipo.net/services/ipdocs/pcda1_chile.pdf

Proposal by Chile to WIPO on the public domain (2006)

http://www.wipo.int/meetings/en/doc_details.jsp?doc_id=55592

Limitations and Exceptions to Copyright and Neighbouring Rights in the Digital Environment:

An International Library Perspective (2002) IFLA Committee on Copyright and other Legal

Matters http://www.ifla.org/III/clm/p1/ilp.htm

References

Գրականություն

Legislation

Օրենսդրություն

Berne Convention for the protection of Literary and Artistic Works(1886)

http://www.wipo.net/treaties/en/ip/berne/

US Copyright Term Extension Act

http://www.copyright.gov/legislation/s505.pdf

European Council Directive 93/98/EEC harmonizing the term of protection of copyright certain related rights

European Commission Official Journal L 290, 24/11/1993 P.0009 -0013

http://ec.europa.eu/internal_market/copyright/term-protection/term-protection_en.htm

Articles

Bloomsday: Copyright Estates and Cultural Festivals, (2005) 2:3 SCRIPT-ed 345 by M Rimmer

http://www.law.ed.ac.uk/ahrb/script-ed/vol2-3/bloomsday.asp

Calson Analytics profile: duration of copyright

http://www.casion.com.au/durationprofile.htm

The case against copyright creep. Sonny Bono: A warning from history by Chris Williams

http://www.theregister.co.uk/2006/11/29/jonathan_zittrain­_interview

How do I find out whether the book is in the public domain?

http://onlinebooks.library.upenn.edu/okbooks.html#whatpd

The Mouse that Ate the Public Domain: Disney, the Copyright term Extension Act, And Eldred v.Ascroft by Chris Sprigman. Findlaw Tuesday, Mar.05, 2002

http://writ.news.findlaw.com/commentary/20020305_springman.html

List of countries’ copyright length

http://en.wikipedia.org/wiki/List_of_countries%27_copyright_length

Note: sources listing the term of protection in different may not always be complete or accurate

Անհայտ հեղինակի ստեղծագործություններ
(«Որբ» ստեղծագործություններ)

Ինչ է անհայտ հեղինակի ստեղծագործությունը?

Անհայտ հեղինակի ստեղծագործություններ են համարվում հեղինակային իրավունքով պաշտպանված ցանկացած ստեղծագործություններ, որոնց իրավատերերին գտնելը դժվար է, կամ` անհնար: Սա նշանակում է, որ անհնար է թույլտվություն ստանալ այդ ստեղծագործությունների այնպիսի օգտագործման համար, որը հեղինակային իրավունքի մասին օրենքով սահմանված չէ (որի օգտագործման համար թույլտվություն է պահանջվում):

Միացյալ Նահանգների Հեղինակային իրավունքի գրասենյակը (US Copyright Office) հայտարարել է, որ «հասարակության շահերը կվնասվեն, երբ ստեղծագործությունները նրանց համար մատչելի չլինեն լոկ այն պատճառով, որ հնարավոր չէ գտնել իրավատիրոջը, որովհետև հնարավոր է, որ իրավատերը ողջ չէ, և չկա այն հաստատությունը, որին փոխանցվել են հեղինակայի գույքային իրավունքերը»[x]:

Անշուշտ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ “նման ստեղծագործությունների հեղինակային իրավունքով պաշտպանված լինելու անորոշակիությունը կարող է խանգարել շատ այլ ստեղծագործողների օգտվելու այս ստեղծագործություններից նոր ստեղծագործություններ ստեղծելու, կամ դրանք հանրությանը մատչելի դարձնելու նպատակով”:

Դյուքի համալսարանի իրավաբանական դպրոցի հանրային տիրույթի ուսումնասիրության կենտրոնը (The Center For the Study of the Public Domain at Duke Law School) պարզել է, որ անհայտ հեղինակի ստեղծագործությունները (“որբ” ստեղծագործությունները)հավանաբար 20րդ դարի մշակութային արժեքների մեծ մասն են կազմում: Սա իր ազդեցությունն է թողնում ստեղծագործողների և օգտվողների վրա: Նոր հեղինակները հաճախ ցանկանում են օգտվել առկա ստեղծագործություններից, բայց, չնայած բոլոր ջանքերին` չեն կարողանում գտնել իրավատերերին: Այսպիսի խնդիր է առաջանում այդ տիպի ստեղծագործությունների պահպանման, կամ թվայնացման ծրագրեր իրականցնելիս, կամ պատմական նյութեր հրատարակելիս, երբ անհրաժեշտություն է առաջանում թույլտվություն ստանալ օգտագործելու լուսանկարներ, նամակներ, հնչյունագրեր, տեսաժապավեններ, և այլ ստեղծագործություններ, որոնք ակնհայտորեն ունեն կրթական և մշակութային արժեք, բայց չունեն իրավատերեր, ումից կարելի է թույլտվություն ստանալ:

Քանի որ իրավատերերին գտնելու համար, հնարավոր է, որ մեծ ծախսեր պահանջվեն, ստեղծագործողները ետ են կանգնում անհայտ հեղինակի ստեղծագործությունն ուսումնասիրելու մտադրությունից, և այնպիսի հաստատություներ, ինչպիսիք են գրադարանները, նույնպես չեն կարողանում օգտագործել այդ ստեղծագործությունները, նույնիսկ, եթե պատրաաստ են վճարել դրա համար: Շատ դեպքերում այս գործերը կարող են «լքված» լինել, որովհետև այլևս իրավատիրոջը շահույթ չեն բերում: Երբեմն հաջողվում է գտնել իրավատերերին, որոնք հաճույքով են ընդունում իրենց գործերի օգտագործման փաստը` դրա դիմաց մինիմալ փոխհատուցում պահանջելով:


Կան իրավատիրոջը չգտնելու մի քանի պատճառներ, օր.

  • հնարավոր է, որ հեղինակի անունը անհայտ լինի, կամ, նույնիսկ, եթե հայտնի հեղինակ է, մահացած լինի, չունենա հայտնի ժառանգներ, և մահվան տարեթիվն էլ հայտնի չլինի:

  • հնարավոր է, որ այն հրատարակչությունը, որին պատկանում են գույքային իրավունքները, արդեն դուրս է եկել բիզնեսից`չթողնելով իրավահաջորդներ, կամ միավորվել է այլ հրատարակչության հետ (հրատարակչությունների միավորումը տարածված երևույթ է), և ցուցակներն այն հեղինակների, որոնց գործերը հրատարակվել են տարիներ շարունակ այդ ընկերության կողմից, պահպանված չլինեն:

Անհայտ հեղինակի ստեղծագործություններ կարող են լինել հրատարակված և չհրատարակված գրական ստեղծագործությունները, լուսանկարները, պատկերազարդումները, ֆիլմերը, երաժշտական մրցության արձանագրությունները և այլ կատեգորիայի աշխատանքեր:

Պրակտիկա

Անհայտ հեղինակի ստեղծագործությունների հետ կապված պրոբլեմն ի հայտ եկավ մի շարք պատճառներով:

Ոչ մի ձևականություններ

Բեռնի կոնվենցիան (1886), հեղինակային իրավունքի վերաբերյալ միջազգային դաշնագիրը, չի ընդունում որևէ ձևականություն հեղինակային իրավունքը «վայելելու և կիրառելու» համար: Ձևականությունների բացակայությունը նշանակում է, որ հեղինակից չի պահանջվում գրանցել իր հեղինակային իրավունքը, կամ պաշտոնապես հաստատագրել այն: Այլ խոսքերով ասած` հեղինակային իրավունքի պաշտպանությունը ծագում է, երբ ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք հանդիսացող ստեղծագործությունը «ամրագրվում է» նյութական կրիչների վրա գրավոր, կամ ձայնագրված տարբերակով: Որոշ երկրների նման Միացյալ Նահանգներում ևս հեղինակների համար գործում է հեղինակային իրավունքի կամավոր գրանցման համակարգ, որը գրանցում է սոսկ հեղինակային իրավունքը, բայց չի ապահովում հեղինակային իրավունքի պաշտպանություն: Սա նշանակում է, որ իրավատիրոջը գտնելու խնդիրը պետք է լուծի օգտագործողը միայն: Սա անհնար է դառնում սեփականության իրավունքի պաշտոնապես հաստատագրման բացակայության պայմաններում, առավել ևս, երբ արտերկրացի հեղինակի ստեղծագործությունից են օգտվում: Սա ակնհայտորեն խոչընդոտող հանգամանք է այնպիսի օրինական օգտվողների համար, ինչպիսիք գրադարաններն են, որոնց նպատակն է այդ գործերը մատչելի դարձնել հանրությանը, ստեղծագործողներին, որոնք այս ստեղծագործությունների հիման վրա կստեղծեն նորերը, օր. Լուսանկարների օգտագործում նոր գրքի համար, հին տեսաժապավենների օգտագործում նոր վավերագրական ֆիլմ ստեղծելու համար:


Հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետի երկարաձգումը

Ամեն անգամ, երբ երկարաձգվում է հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետը, ավելի է մեծանում իրավատերերին գտնելու և հնատիպ ստեղծագործությունների օգտագործման համար թույլտվություն ստանալու հետ կապված դժվարությունները: Որքան քիչ ստեղծագործություններ լինեն հանրային տիրույթում, այնքան շատ կլինեն ստեղծագործություններ, որոնց օգտագործման համար թույլտվություն է պահանջվում: Համաձայն Բեռնի կոնվենցիայի(1886) միջազգային ստանդարտի` հեղինակային իրավունքները պաշտպանվում են հեղինակի կենդանության օրոք և 50 տարի մահից հետո: Օրինակ, 1920 թ. 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ խրամատներում անցկացրած իր զինվորական կյանքի մասին գրած հեղինակի, որ մահացել է 1958 թ. 70 տարեկան հասակում, ստեղծագործությունը հեղինակային իրավունքով շարունակում է պաշտպանված մնալ մինչև 2008 թ.: Եթե գրադարանը ցանկանում է 2006 թ. կազմակերպված Սոմմի ճակատամարտի 90 ամյակին նվիրված ցուցահանդեսի համար թվայնացնել մի պոեմ վերը նշված ստեղծագործությունից, ապա պետք է հեղինակի ժառանգներից թույլտվություն ստանա: Այն երկրներում, որտեղ հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 70 տարի, ուրեմն ստեղծագործությունը պաշտպանված կլինի մինչև 2028 թ., մի ամբողջ 108 տարի գրքի ստեղծման օրվանից հաշված: Իրավատերերին գտնելու հնարավորություններն այսպիսի դեպքերում ակնհայտորեն նվազում են և ի վերջո, գրադարանը ետ է կանգնում ցուցահադեսի համար տվյալ ստեղծագործությունն օգտագործելու մտադրությունից:

Միացյալ Նահանգների հեղինակային իրավունքերի պաշտպանության գրասենյակը իր մտահոգությունն է արտահայտել հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետի երկարաձգման հետ կապված`պարզաբանելով, որ այն կխափանի վնասված, հին ֆիլմերի պահպանման գործը, ֆիլմեր, որոնց հեղինակներին դժվար է գտնել, այնինչ այդ ֆիլմերի ֆորմատը փոխելով, նրանք ավելի երկար կպահպանվեն: Արդյոք ֆիլմադարանի աշխատակիցը պետք է ռիսկի դիմի և թվայնացնի այդ ֆիլմը` պահպանելով մշակույթի պատմության արժեքներից մեկը, ի նկատի ունենալով, որ մի օր կհայտնվի իրավատերը` հայցադիմումը ձեռքին, թե` ետ կանգնի այդ մտադրությունից` հավերժ կորցնելով այդ ստեղծագործությունը?

(Հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետի մասինը առավել մանրամասն տեղեկությունների համար, տես, խնդրեմ այս ձեռնարկի «Հեղինակային իրավունք, հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետ և հանրային տիրույթ» բաժինը):

Առցանց(օնլայն) աշխատանքների աճող մատչելիությունը

Անհայտ հեղինակի ստեղծագործությունների հետ կապված պրոբլեմը վերաբերվում է ոչ միայն հին ստեղծագործություններին, այլ նաև` ժամանակակից թվային գործերին: Ինտերնետը գիտական աշխատանքների փնտրման և տարածման նոր հնարավորություններ է տալիս, բայց այս գայթակղիչ առիթից օգտվելու համար, երբեմն իրավատերերի թույլտվությունն է պահանջվում, որոնց հետ տարբեր պատճառներով անհնար է լինում հաղորդակցվել, օր. վեբկայքի վրա նրանց էլեկտրոնային փոստի հասցեն կարող է այլևս չգործել: Ունենալով ամբողջ աշխարհով սփռված օգտվողներ, անհաղթահարելի դժվարություն է առաջանում հայտնաբերել իրավատերերին Հնդկաստանում, Եվրոպայում, կամ Հարավային Աֆրիկայում:

«Creative Commons»-ը առաջարկում է ստեղծագործողներին լիցենզավորել իրենց գործերը օգտագործման տարբեր ձևերի համար, լիցենզիաներ, որոնք` պարունակելով նաև տեղեկատվություն հեղինակային իրավունքի վերաբերյալ, դրանով իսկ թեթևացնում են իրադրությունը, բայց իհարկե չեն լուծում վերը շարադրված բոլոր պրոբլեմները:

Որոշ հնարավոր լուծումներ

Մի քանի երկրների օրենսդիր ու պետական մարմիններն առաջարկել են վերը նշված խնդրի հետևյալ հնարավոր լուծումները:

Օրինակներ.

Կանադայում Հեղինակային իրավունքի հարցերով զբաղվող վարչությունը (Copyright Board) կարող է տրամադրել ոչ բացարձակ իրավունքներ պարունակող լիցենզիաներ այն հրատարակված գործերն օգտագործելու համար, որոնց իրավատերերին անհնար է գտնել: Յուրաքանչյուր ոք, ով ցանակնում է ձեռք բերել նման լիցենզիա, պետք է լրացնի դիմումի ձև, որտեղ պետք է տեղեկացնի, որ ինքն ամեն հնարավոր ջանք գործադրել է իրավատիրոջը գտնելու համար: Եթե հանձնաժողովը գտնում է, որ իրոք գործադրվել են «անհրաժեշտ ջանքեր», ապա` առաջարկելով իր պայմաններն ու իրենց վճարվող վարձը, կթույլատրի ստեղծագործության օգտագործումը: Վճարված վարձերը փոխանցվում են համապատասխան հավաքող միություններին, եթե 5 տարվա ընթացքում օրինական իրավատերը չի հայտնում: Այնուամենայնիվ, Կանադական համակարգը գործում է միայն հայտնի, բայց դժար հայտնաբերվող իրավատերերի համար, այլ ոչ` անհայտ իրավատերերի: 1990 թ-ից գործող այս նախաձեռնության շնորհիվ տրվել են 125 լիցենզիաներ:

Եվրախորհուրդը 2006 թ. ընդունած իր «Երաշխավորագիր թվային գրադարանների համար»(Recommendation on digital libraries)[12] փաստաթղթով հավաստում է, որ լիցենզային մեխանիզմների զարգացումն ու սերտ համագործակությունը իրավատերերի հետ քաջալերման արժանի քայլ է` հատկապես անհայտ հեղինակի և չտպագրված ստեղծագործությունների համար: Խորհուրդը հետևաբար, երաշխավորում է, որ Եվրամիության անդամ երկրները բարելավեն անհայտ հեղինակի ստեղծագործությունների թվայնացման աշխատանքները` ապահովելով դիմողներին անհայտ հեղինակի, ինչպես նաև հանրային տիրույթին պատկանող ստեղծագործությունների ցուցակով:

Միացյալ Թագավորությունը օրենքով հաստատված ավելի սահմանափակ հնարավորություններ է առաջարկում` հավաստելով, որ հեղինակային իրավունքի խախտում չի կատարվի, եթե խելամիտ բոլոր քայլերն արվեն իրավատիրոջը գտնելու համար, կամ համոզվելու համար, որ հեղինակային իրավունքի տևողության ժամկետը սպառվել է, որ հեղինակը մահացել է 70 տարի առաջ, կամ ավելի վաղ: Այս դրույթը տարածվում է անտիպ գործերի մի փոքր խմբի վրա, օր.շատ հին գործեր, որոնց իրավատերերին անհնար է գտնել: Կանադական օրենքի նման, այն հստակ չի սահմանում «խելամիտ ջանքեր» հասկացությունը: The Gowers Review Report on Intellectual Property ( December 2006) առաջարկում է, որ Միացյալ Թագավորության Պատենտների գրասենյակը կամավոր կերպով հանձն առնի հեղինակային իրավունքով պաշտպանված գործերի գրանցումը, և, Միացյալ Թագավորության կառավարությունը աշխատի անտիպ ստեղծագործություների նկատմամբ կիրառվող օրինական դրույթների վրա, ինչպես Եվրամիության օրենքի շրջանակներում է այն կատարվում:[13]

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հեղինակային իրավունքի գրասենյակը(Copyright Office) անհայտ հեղինակի ստեղծագործությունների վերաբերյալ զեկուցում հրապարակեց 2006 թ. հունվարին: Այնտեղ ասվում է, որ անհայտ հեղինակի ստեղծագործությունների ենթադրյալ հրատարակիչները առաջին հերթին մանրակրկիտ փնտրումներ կատարեն ստեղծագործությունների իրավատերերին գտնելու համար: Եթե անհայտ հեղինակի ստեղծագործությունը վերահրատարակվում է (օր. թվայնացվում է), և օրինական իրավատերերը հայտնվում են ու իրենց գործերն օգտագործելու համար վճար են պահանջում, նրանք իրավասու են ստանալ «խելամիտ փոխհատուցում», բայց դա չի դիտվի որպես հեղինակային իրավունքի խախտման համար տրված փոխհատուցում:

Առավել մանրամասն Creative Commons-ի մասին, տես խնդրեմ այս ձեռնարկի «Creative Commons: an «open content» license:

Գրադարանների հետ առնչվող խնդիրները

Անհայտ հեղինակի ստեղծագործությունների հետ կապված պրոբլեմը մեծ վնաս է պատճառում գրադարաններին և կարող է նույնիսկ խափանել նրանց հիմնական գործառույթը, այն է` համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը և հանրությանն այն մատչելի դարձնելը: Գրադարանների կողմից հանրությանը ստեղծագործությունների մատչելի դարձնելու միակ արդյունավետ և հնարավոր եղանակը իրենց հավաքածուների թվայնացումն է: Այնուամենայնիվ` ստեղծելով անհայտ հեղինակի ստեղծագործություններ պարունակող թվային հավաքածուներ, գրադարանը հարկադրված կլինի ապացուցել, որ իր կողմից հեղինակային իրավունքի մասին օրենքի խախտում չի կատարվել, և այդ վստահությունը ձեռք բերելու համար գրադարանը ստիպված կլինի հաղթահարել շատ դժվարություններ, այդ թվում նաև` ֆինանսական: Որոշ երկրներում գրադարաններն ունեն օրենքով հաստատված իրավունքներ` վերարտադրելու գործեր իրենց հավաքածուներից, օր. պահպանության նպատակով, այսինքն` գրադարաններին տրվում են օրինական իրավունքներ թվայնացման աշխատանքեր կատարելու համար: Այնուամենայնիվ, գրադարանին չի թույլատրվում առանց իրավատիրոջ թույլտվության հեռահար մուտք ունենալ դեպի անհրաժեշտ գործերը:

Հիմնական արձագանքը, որ ստացվում է արխիվի աշխատակիցներից, գրադարանավարներից, ֆիլմ վերականգնողներից, նկարիչներից, գիտնականններից, ուսուցիչներից, փոքր հրատարակչություններից և ուրիշներից, հետևյալն է` իրենք չեն կարող իրենց թույլ տալ անօրինական քայլեր անել, այսպիսով, խուսափում են թվայնացման աշխատանքեր կատարելուց, այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել օրինական իրավատերը, կամ ստեղծագործությունը չի հայտնվել հանրային տիրույթում: Պետական բյուջեից ֆինանսավորվող հաստատությունները, ինչպիսիք են գրադարաններն ու համալսարանները, ինչպես նաև փոքր ձեռնարկատերերը չեն ուզում ռիսկի դիմել, որովհետև չեն կարող իրենց թույլ տալ իրավաբան վարձել դատական պրոցեսներին մասնակցելու համար:

Արդյունքում անհայտ հեղինակի ստեղծագործությունները անհասանելի են մնում, չեն վերամշակվում անհայտ հեղինակային կարգավիճակ ունենալու պատճառով: Այս անորոշակիության պատճառով առաջանում է անհրաժեշտություն` մշակել հեղինակային իրավունքի վերաբերյալ մի կարևոր քաղաքականություն` խթանելու հանրության շրջանում նոր ստեղծագործությունների ստեղծման ու դրանց տարածման գործընթացը: Գրադարանները համախոհների և օրենսդիր մարմինների հետ միասին պետք է օրեցօր աճող այս պրոբլեմի համար իրական լուծումներ գտնեն:


Library position statements

Փաստաթղթեր գրադարանների դիրքորոշման վերաբերյալ

Association of Research Libraries

http://www.arl.org/info/frn/copy/orphanedworks/

American Library Association

http://www.ala.org/washoff/WOissues/copyrightb/orphanworks/orphanworks.htm

References

Գրականություն

Center for the Study of the Public Domain. Duke Law School

http://www.law.duke.edu/cspd/orphanworks.html

Copyright Board Canada Unlocatable copyright owners

http://www.cb-cda.gc.ca/unlocotable/index-e.html.

European Commission Recommendation on the digitization and online accessibility of cultural material and digital preservation

http://europa.eu.int/information_society/activities/digital_libraries/index_en.htm

http://europa.eu.int/information_society/activities/digital_libraries/doc/recommendation/recommendation/en.pdf

The Library of Congress, US Copyright Office

http://www.copyright.gov/orphan




Հեղինակային իրավունքերի կոլեկտիվ հիմունքներով կառավարումը

Ինչ է հեղինակային իրավունքերի կոլեկտիվ հիմունքներով կառավարումը?

Ըստ հեղինակային իրավունքի մասին օրենքի, հեղինակները, բեմադրության նկարիչները և այլ իրավատերեր բացառիկ իրավունքեր ունեն թույլատրելու իրենց ստեղծագործությունների օգտագործումը: Նրանք կարող են փոխանցել իրենց գույքային իրավունքերի կառավարումը հատուկ կազմակերպությունների, որոնք կոչվում են «հավաքող միություններ», կամ «միություններ» որպեսզի այդ կազմակերպությունները զբաղվեն իրենց հեղինակային իրավունքի վերահսկմամբ/կառավարմամբ: Իրավատերերը կարող են անել սա կամավոր պայմանագրով, կամ օրենքով հաստատված կանոններով: Արդյունքում, իրավունքերը փոխանցվում են հավաքող միություններին, և օգտագործողներն ավելի արդյունավետ եղանակով են համագործակցում նրանց հետ, քան անմիջական իրավատերերի հետ հաղորդակցվելով:

Գոյություն ունեն տարբեր միություններ տարբեր կատեգորիայի իրավունքների համար: Ընդհանրապես, բեմականացման հեղինակների իրավունքները կառավարող միությունները ապահովում են լիցենզիաներով կենդանի ասմունքի և ձայնագրված երաժշտության կատարման համար հասարակության համար մատչելի այնպիսի վայրերում, ինչպիսիք են ռադիո և հեռուստատեսության ստուդիաները, ռեստորաններն ու խանութները: Հասարակության համար մատչելի այնպիսի վայրում, ինճպիսին բարն է, երաժշտության կատարման համար նույնպես պահանջվում է լիցենզիա` տրված հնչյունագրող, կամ ձայնագրող ընկերության իրավունքները կառավարող միության կողմից ձայնագրությունների, կամ հնչյունագրերի օգտագործման համար: «Հեղինակային իրավունքի մեխանիկական պաշտպանություն» իրականացնող միությունները լիցենզիա են տալիս ձայնագրելու երաժշտությունը տարբեր ֆորմատներով, տարբեր նպատակների համար օր.հարսանիքների, կամ տնային վիդեոյի համար: Նկարիչների և դիզայներների իրավունքները կառավարող միությունները լիցենզիա են տալիս այնպիսի հեղինակների գործերի օգտագործման համար, ինչպիսիք են ծաղրանկարիչները, ճարտարապետները, մուլտֆիլմերի կերպավորողները(animator) և ուրիշներ: Ի հավելումն ասվածի, կարող են լինել նաև այնպիսի հավաքող միություններ, որոնք լիցենզիա են տալիս մասնագիտական բնագավառներում ստեղծագործությունների կատարման համար, ինչպիսիք են` Քրիստոնեական երաժշտության, ռադիոհեռուստատեսությամբ ուսումնական նպատակների համար հեռարձակումների կատարելու համար:

Ընդհանրապես, հավաքող միության գործառույթներն են.

  • լիցենզային պայմանագրով թույլատրում է օգտագործողներին օգտագործելու հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունը, եթե օրենքով նման օգտագործումը նախատեսված չէ, օր. անհատներ, գրադարաններ, հեռարձակող կազմակերպություններ, արտատպող հիմնարկություններ և այլն;

  • հավաքում է հոնորարներ և բաշխում վարձատրությունը իր անդամներին ու իրավատերերին;

  • կատարում է իրավաբանական գործողություններ իրավատերերի իրավունքների պաշտպանության համար;

  • կնքում է փոխադարձ համաձայնության պայմանագրեր օտարերկրյա պետություններում գործող նմանատիպ հավաքող միությունների հետ:

Չեն կարող լինել իրար նման երկու հավաքող միություններ: Նրանք կարող են տարբերվել ըստ օրենսդրության շրջանակների, որի հիման վրա ստեղծվել են, ըստ իրենց կառուցվածքի, գործառույթների և իրավատերերին տրվող իրավունքների: Որոշ միություններ ամենևին լիցենզիա չեն տալիս: Փոխարենը, նրանք գումարներ (levies) են գանձում հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերի վերարտադրման համար սարքավորումներ օգտագործելու համար, ինչպիսիք են պատճենման և ֆաքսի մեքենան, համակարգչի կարծրապնակը և այլն: Հավաքող միությունները շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններ են, որի անդամներն են իրավատերերը ում շահերը պաշտպանում է միությունը:


Ռեպրոգրաֆիական վերարտադրության /արտատպման / իրավունքերը կառավարող կազմակերպություններ(Reproduction Rights Organizations) (RR0s)

Գրադարաններն իրենց գործունեության ընթացքում կարիք կունենան ստանալ լիցենզիա վերը նշված ցանկացած տիպի հավաքող միությունից: Այնուամենայնիվ, ավելի հաճախ, գրադարանը գործ կունենա ռեպրոգրաֆիական վերարտադրության (արտատպման) համար լիցենզիա տրամադրող կազմակերպության հետ: Այն լիցենզիա է տալիս գրքերի, ամսագրերի և այլ նյութերի, ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակների արտատպման համար: RR0-ն, մյուս բոլոր միությունների նման միջնորդ օղակ է հանդիսանում իրավատերերի և օգտվողների միջև: Այնպիսի իրավատերեր, ինչպիսիք են` հեղինակները և հրատարակիչները, հանձնարարում են RR0-ներին իրենց անունից կառավարել արտատպան թույլտվության համար ունեցած իրենց հեղինակային իրավունքները: Հավաքող միությունն էլ հետագայում տրամադրում է լիցենզիաներ անհատներին և ինստիտուտներին արտատպված նյութի օգտագործման կոնկրետ տեսակների համար: RR0-ն հավաքում է վարձատրությունը, ադմինիստրատիվ ծախսերի համար մասհանում կատարում, և իրավատերերին հոնորարներ վճարում: Գործում են RR0-ներ Եվրոպայի, Ասիայի և Խաղաղ Օվկիանոսի շրջանի, Լատինամերիկյան, Կարիբյան և Աֆրիկյան մոտավորապես 55 երկրներում: Շատ RR0-ներ կնքում են միմյանց հետ երկկողմանի պայմանագրեր` լիցենզավորելու միմյանց գործերը, և հետագայում փոխանցելու հոնորարները այլ երկրների «քույր» կազմակերպություններին, օր. Հարավային Աֆրիկայում լիցենզիայի շրջանակներում ամերիկացի հեղինակի աշխատանքի արտատպման համար գանձված վարձը կփոխանցվի ամերիկյան հավաքող միությանը:[14]

Պրակտիկան

Գոյություն ունեն երեք հիմնական տիպի լիցենզիաներ, որ առաջարկվում են միությունների կողմից: Որոշ լիցենզիաներ ոչ բանակցելի են ստանդարտ գնացուցակով` կախված կազմակերպության ծավալից ու տիպից և արտատպման ծավալից: Լիցենզիաներ, որոնք նախատեսված են ամբողջական սեկտորների համար, ինչպես բարձրագույն կրթությունն է, կարող են բանակցելի լինել:

Անհատական լիցենզիա(Individual license)-Տրվում է անհատի կողմից կոնկրետ ձևով ստեղծագործությունն օգտագործելու համար, այլ խոսքերով ասած` միայն մեկ տեսակ օգտագործման համար: Օրինակ գրադարանը կարող է թվայնացնել մեկ հոդված տպագիր ամսագրից ուսանողին առցանց ռեժիմով կարդալու հնարավորություն տալու համար:

Համապարփակ լիցենզիա (Blanket license)(Ամբողջական,բոլոր իրավունքերը ներառած լիցենզիա)-Այն ընդգրկում է բոլոր իրավատերերի նույն կատեգորիայի ստեղծագործությունները: Օրինակ, հեռարձակող ընկերությունը կարող է թույլտվություն ստանալ օգտագործելու կոնկրետ ժանրի և կոնկրետ ժամանակաշրջանի ստեղծագործությունը, օր.ռոքնռոլ-ի վերաբերյալ ստեղծագործությունների օգտագործումը 1960-ական թվականների երաժշտության տոնակատարության համար:

Իրավական լիցենզիա(Legal license)-Որոշ երկրներում արտատպման լիցենզիան տրվում է օրենքով, և իրավատերը օրինական կերպով ստանում է վճար, որը գանձվում է RRO-ի կողմից: Այս դեպքում իրավատիրոջ համաձայնությունը չի պահանջվում: Եթե հոնորարի չափը սահմանված է օրենքով, սա կոչվում է “օրենքով հաստատված լիցենզիա”: Եթե իրավատերերը կարող են բանակցել օգտվողների հետ հոնորարի չափի շուրջ, սա կոչվում է «հարկադիր լիցենզիա»:

Ընդլայնված ընդհանուր լիցենզիա(Extended collective license)(Կոլեկտիվ ընդարձակ լիցենզիաՃ–Սովորաբար, հավաքող միությունը իրավատերերի անունից, որոնք հավաքող միության անդամներ են, կարող է մասնակցել պայմանագրի ստորագրմանը: Ընդլայնված ընդհանուր լիցենզիան ընդլայնում է հեղինակային իրավունքի վերաբերյալ լիցենզիայի ազդեցության ծավալը` ընդգրկելով նաև այն իրավատերերին, որոնք տվյալ միության անդաները չեն: Ի սկզբանե ընդունված սկանդինավյան երկրների կողմից, ներկայումս այս տիպի լիցենզիան օգտագործվում է մի քանի երկրների կողմից միայն:

Ժամանակի ընթացքում հավաքող միությունների հիմնական ֆունկցիան դարձավ հեղինակային իրավունքի պաշտպանության առավել ուժեղացումը: Օր.Անգլիայի հեղինակային իրավունքով պաշտպանված գործերի լիցենզավորման գործակալությունը (UK Copyright Licensing Agency) որպես պարգևատրում` 40 դոլլար է տալիս նրանց, ովքեր կհայտնեն անօրինական արտատպման մասին[15]: Հավաքող միությունների միջազգային ֆեդերացիան (IFFRO) ՄՍՀԿ-ի հետ կնքել է համաձայնագիր «ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պաշտպանության աջակցության» վերաբերյալ, որն ընդգրկում է նաև ամբողջ աշխարհում աշխատաժողովների անցկացման ծրագրեր[16]:

Գրադարանների հետ առնչվող խնդիրները

Գրադարաններին և ուսումնական հաստատություններին հավաքող միությունները կարող են տալ հետևյալ արտոնությունները.

  • Օգտվողներին թույլ տալ օրինական եղանակով կատարել արտատպումներ, որն այլ կերպ օրենքով նախատեսված չէ: Այլ խոսքերով ասած, թույլ տալ գրադարաններին և գրադարանից օգտվողներին արտատպել ավելին, քան թույլատրված է օրենքով`համաձայն օրենքով հաստատված բացառությունների /իհարկե վարձատրության դիմաց/;

  • նրանք կարող են օգնել գրադարաններին հաղթահարելու հեղինակներին, կամ իրավատերերին գտնելու հետ կապված դժվարությունները` նրանցից ստեղծագործության օգտագործման համար լիցենզիա վերցնելու նպատակով:Սա երբեմն անհնար է լինում անել (տես «Անհայտ հեղինակի ստեղծագործություններ» գլուխը);

  • նրանք զբաղվում են տարբեր հեղինակային իրավունքների պարզաբանմամբ, քանի որ նույնիսկ գրական ստեղծագործությունը, էլ չենք խոսում, տարաբնույթ ստեղծագործությունների մասին, կարող են պարունակել մի քանի հեղինակային իրավունքով պաշտպանված գործեր: Առանց բոլոր հեղինակային իրավունքերի պարզաբանումն ավարտելու, անհնար կլինի օգտագործել այդ ստեղծագործությունները` նույնիսկ ոչ շահավետ նպատակներով;

  • նրանք սովորաբար ազատում են գրադարաններին պատասխանատվությունից լիցենզավորված ստեղծագործություններն օգտագործելիս չկանխամտածված խախտումներ կատարելու համար:

Իրականում, այնուամենայնիվ, պրակտիկան այլ բան է ցույց տալիս: Չնայած, որ գրադարանները հավաքող միությունների հիմնական հաճախորդներն են, նրանց համագործակցությունն այնքան էլ հեշտ չէ: Հեղինակների ու հրատարակիչների իրավունքերրը պաշտպանվում ու կառավարվում են հավաքող միությունների կողմից, իսկ օգտագործողների իրավունքները` հազվադեպ: Հավաքող միությունները հանդիսանում են միջնորդ օղակ իրավատերերի և օգտվողների միջև, բայց նրանք ոչ միշտ են չեզոք դիրք գրավում: Հավաքող միությունների նպատակը միության անդամների համար (հեղինակներ և հրատարակիչների)[17] մաքսիմում ֆինանսական պարգևատրում և նրանց շահերի պաշտպանություն ապահովելն է[18]:


Գրադարանները մի շարք մտահոգություններ ունեն հավաքող միությունների հետ կապված.

  • արդյունավետության բացակայություն. Հաճախ հավաքող միությունները ուշացումով են արձագանքում գրադարանների լիցենզիա ստանալու պահանջներին;

  • թափանցիկության բացակայություն. Կարող է անհասկանալի թվալ թե, ինչ սկզբունքերով են հիմնական վճարները հաշվարկվում և ադմինիստրատիվ ծախսերն անհամաչափ են կատարվում` ի օգուտ իրավատերերի;

  • գրադարանները բանակցություններում թույլ դիրք են գրավում, այնպես ինչպես էլեկտրոնային նյութերից օգտվելու համար հրատարակիչների հետ բանակցելիս: Հավաքող կազմակերպությունները հանդես են գալիս իրավատերերի անունից, որպես մոնոպոլ իրավատերեր, և գրադարանը ստիպված է լինում վճարել պահանջվող գինը հետևելով «վերցրեք այն, կամ` ոչ» տարբերակին;

  • լիցենզիան կարող է պարունակել գրադարանների համար ոչ նպաստավոր դրույթներ օր. անտեսելով հեղինակային իրավունքի մասին օրենքով հաստատված սահմանափակումները` այսպիսով, պահանջելով գրադարանից ձեռք բերել լիցենզիա և վճարել օգտագործման համար;

(տես նույնպես այս ձեռնարկի «Հեղինակային իրավունքի մասին օրենքի և պայմանագրերի մասին օրենքի փոխհարաբերությունը» գլուխը):

Անդրադառնալով վերը շարադրված մտահոգիչ խնդիրներին, նշենք, որ գրադարանները կողմնակից են հավաքող միությունների բաց, հաշվետու, թափանցիկ, արդյունավետ և բոլոր համախոհների համար արդար գործունեության: Գրադարաններն իրենց բողոքներն արտահայտելու համար դյուրին եղանակներ պետք է ունենան, օր. տարաձայնությունների, վեճերի անկախ կարգավորում և արդար մեխանիզմներ արտաքին վերահսկողության համար:

Գրադարանները պետք է

  • ստեղծեն գրադարանային կոնսորցիում, կամ միանան որևէ կոնսորցիումի լիցենզիայի շուրջ բանակցելիս ուժեղ դիրք գրավելու համար;

  • երբեք չստորագրել լիցենզիա իրենց ոչ անհրաժեշտ գործընթացի համար: Լիցենզիան անհրաժեշտ է որպեսզի թույլտվություն ունենան արտատպել ավելին, քան թույլատրվում է օրենքով; Եթե գրադարանում լուսապատճենահանումը կատարվում է օրենքով թույլատրված ծավալով, լիցենզիայի կարիք բոլորովին չկա:

  • երբեք մի ստորագրեք այնպիսի լիցենզիա, որն անտեսում է հեղինակային իրավունքի մասին օրենքի ազատ օգտագործման դրույթով հաստատված իրավունքները:

  • պահանջեք, որ լիցենզիան ստորագրող իրավաբանական անձ լինելուց բացի, գրադարանը նաև մասնակցի բոլոր բանակցություններին;

  • պահանջեք, որ ներքին ադմինիստրացիան, ֆինանսական միջոցների հավաքումն ու բաշխումը թափանցիկ լինեն:

Մի շարք հավաքող կազմակերպությունների աշխատանքը, որոնք զբաղվում են հեղինակային իրավունքով պաշտպանված նյութի մեկ անգամ օգտագործելու համար լիցենզիա տրամադրելով, երբեմն պրոբլեմատիկ է: Որոշակի կատեգորիայի աշխատանքներ և նույնիսկ որոշակի իրավատերեր կարող են չընդգրկվել լիցենզիայի մեջ: Գրադարանները ստիպված պետք է գործ ունենան մի քանի հավաքող կազմակերպությունների հետ տարբեր կատեգորիայի աշխատանքների, օր., գրքերի, քարտեզների, ամրագրված երաժշտության, լուսանկարների օգտագործման համար: Հավաքող կազմակերպությունը կարող է թվային նյութերի օգտագործման համար լիցենզիա տրամադրելու իրավասություն չունենալ, այսինքն` իրավատերն այդ իրավունքները կազմակերպությանը փոխանցած չլինի: Գրադարանները, հետևաբար, պետք է գործ ունենան բազմաբնույթ հավաքող կազմակերպության հետ, որոնք իրավասու են լիցենզիաներ տալ և տպագիր և ոչ տպագիր նյութերի օգտագործման համար:

Փորձություններ զարգացող երկրներում

1996թ իրենց առաջին հարյուրամյակին նվիրված հանդիպման ժամանակ Հրատարակիչների միջազգային ասոցիացիան աշխարհի բոլոր երկրներում անկախ հավաքող կազմակերպություն ստեղծելու մասին որոշում ընդունեց: Հավաքող կազմակերպությունների միջազգային ֆեդերացիան հիմնադրեց տարածաշրջանային կոմիտեներ Ասիայի, Խաղաղ Օվկիանոսյան տարածաշրջանի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համար, որոնց նպատակը պետք է լինի աջակցել իրավական համակարգի զարգացմանը, ստեղծել հավաքող կազմակերպություններ և պայքարել իրենց տարածաշրջանում ցանկացած անօրինական պատճենման դեմ:

Հավաքող կազմակերպությունների միջազգային ֆեդերացիան տեղյակ է, որ արագ ստեղծվում են հավաքող կազմակերպություններ այն երկրներում որոնք ունեն քիչ ռեսուրսներ, բայց շատ քաղաքական, տնտեսական ու սոցիալական պրոբլեմներ:[19] Եվ զարմանալի է, որ կրթական սեկտորը դառնում է առաջին թիրախը: Սա մասամբ այն պատճառով, որ դպրոցներն ու համալսարանները հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի ամենաշատ պատճենողներն են: Եվ քանի որ նպատակը ամենակարճ ժամկետում առավելագույն եկամուտ ստանալն է, պետական հիմնարկները, կառավարական գերատեսչությունները, գրադարանները, մշակութային և գիտահետազոտական ինստիտուտները նույնպես նշանակետ են դառնում հավաքող կազմակերպությունների համար:

Տեղեկատվության և գիտելիքի մատչելիությունը վճռորոշ նշանակություն ունի աղքատ երկրների կրթական և ուսուցողական կարիքները բավարարելու համար, երկրներ, որոնց զարգացումը պայմանավորված է մարդկային կապիտալով:

Մեկ այլ մտահոգիչ գործոն է նաև այն, որ Աֆրիկյան երկրները, որոնք հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների հիմնական սպառողներն են, իրենց հավաքող միությունների միջոցով ավելի շատ նպաստում են օտար երկրների համար եկամուտների հավաքմանը, այսինքն, ավելի շատ գումար ուղարկում են երկրից դուրս, քան ստանում են արտահանված ստեղծագործությունների դիմաց:[20]

Չնայած հատուկ երկկողմանի լիցենզային պայմանագրեր են կազմվում, այնուամենայնիվ, աչալուրջ պետք է լինել, որպեսզի գրադարանների հետ տարվող բանակցությունները, ինչպես նաև հոնորարների հավաքումն ու բաշխումը տեղի հեղինակներին իրականացվի բաց և թափանցիկ եղանակով:

Ավելի արդարացի կլիներ, եթե նոր ի հայտ եկած կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալեին առևտրի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական ծառայություններ մատուցող, կամ դեղագործական ընկերությունները, մասնագիտական հիմնարկներ` ինչպիսիք են իրավաբանական, հաշվապահական, ճարտարապետական գրասենյակները, այլ ոչ թե նշանակետ դարձնել ոչ առևտրային սեկտորի ամենաաղքատ և խոցելի բնագավառները:



Library position statement

Փաստաթղթեր գրադարանների դիրքորոշման վերաբերյալ

Australian Library and Information Association (ALIA) Copyright collecting societies: proposed code of conduct http://alia.org.au/advocacy/submissions/code.of.conduct.html

EBLIDA Response to the European Commission Working Document on the management of copyright and related rights

http://www.eblida.org.position/Collective Management_Response_July05.htm

References

Գրականություն

Collective Management in Reprography (2005)IFFRO/WIPO

http://www.iffro.org/show.aspx?pageid=library/publications&culture=en

Gervais, Daniel (2006). The changing Roles of Copyright RROs. In Press


Nwauche S. Enyinna (2006) A Development Oriented Intellectual Property Regime for Africa

www.codesria.org/Links/conferences/general_assembly11/papers/nwauche.pdf

Փոխատվության իրավունք

Ինչ է փոխատվության իրավունքը?

Փոխատվության իրավունքը(Public lending right)կարող է կիրառվել երկու առանձին կոնցեպցիաներով.

1. Փոխատվության իրավունքը կարող է ամրագրվել հեղինակային իրավունքի մասին օրենքում, որպես հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործության իրավատիրոջը սահմանափակ ժամանակահատվածով տրված բացարձակ իրավունք: Այս դեպքում այն իրավատիրոջը իրավունք է տալիս թույլ տալ, կամ արգելել հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունը հանրությանը մատչելի դարձնելը, այսինքն` հրատարակվելուց հետո, փոխատվությամբ մեկ ուրիշին տալը: Հեղինակային իրավունքի տերը կարող է լինել հեղինակը, կամ որևէ առևտրային ձեռնարկոււթյուն, որին հեղիանկը փոխանցել է իր գույքային իրավունքները, օր. հրատարակչությունը: Փոխատվության իրավունքը կարող է գործել լիցենզային սխեմաների և վճարումը հավաքող կազմակերպությունների միջոցով (որոնք կառավարում են իրավատերերի գույքային իրավունքները): Որոշ երկրների հեղինակային իրավունքի մասին օրենսդրությունում փոխատվության իրավունքը կոչվում է փոխհատուցման իրավունք(remuneration right):

2. Փոխատվության իրավունքը կարող է կոչվել նաև «փոխհատուցման իրավունք»: Սա հիմնականում հեղինակին է վերաբերվում: Դա հեղինակի իրավունքն է (և ոչ պարտադիր իրավատերի) ստանալ ֆինանսական փոխհատուցում իր ստեղծագործության օրինակների փոխատվության համար: Այս դեպքում, յուրաքանչյուր երկիրն ինքը կարող է սահմանել իր չափորոշիչները, որով կորոշվի, թե ով է իրավասու ստանալ փոխհատուցում և հիմնավորել այս գործընթացը նրանով, որ դա արվում է ազգային մշակույթի զարգացմանն աջակցելու նպատակով, օր. Ֆինանսական խրախուսում կստանան այն հեղինակները, որոնք գրում են իրենց մայրենի լեզվով` այսպիսով նպաստելով ազգաjին մշակույթի զարգացմանը:

Ստեղծագործությունների փոխատվության իրավունքը կիրառվում է տպագիր նյութերի համար, օր. տպագիր գրքեր, ձայնագրություններ: Այն չի կարող կիրառվել էլեկտրոնային ստեղծագործությունների, կամ էլեկտրոնային շտեմարաններից բեռնաթափած որոշ տեղեկատվական նյութերի համար, որոնց օգտագործումը կարգավորվում է լիցենզիայով:

(Տես այս ձեռնարկի «Հեղինակային իրավունքի մասի օրենքի և պայմանագրի մասին օրենքի փոխհարաբերությունը: Էլեկտրոնային շտեմարաններ և Գրադարանային կոնսորցիում» գլուխը):

Պրակտիկան

Փոխատվության իրավունքի կիրառման միջազգային ցանցի տվյալների համաձայն[21] այն գործում է տասնիննը երկրներում[22] և քսանմեկ երկրներում այն գտնվում է ձևավորման փուլում[23]:

Կարևոր է իմանալ, որ չկա միջազգային դաշնագիր, կամ կոնվենցիա, որ պարտադրի որևէ երկրի ընդունել փոխատվության իրավունքը: (Իրականում, 1996 թ ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի մասին դաշնագրի ընդունման բանակցությունների ժամանակ, որոշվեց հանել այս իրավունքը, գիտակցելով այն բացասական ազդեցությունը, որ այն կունենար գրադարանների գործունեության և զարգացող երկրների կրթական համակարգի վրա):

Փոխատվության իրավունքը Եվրոմիությունում

Այնուամենայնիվ, ԵՄ անդամակցող երկրներից պահանջվում է ընդունել փոխատվության դրույթը, որովհետև 1992 թ. Եվրոպական օրենսդրությունը դիրեկտիվ է ընդունել փոխատվության և վարձակալության իրավունքի վերաբերյալ: ԵՄ անդամակից 25 երկրներից բացի դիրեկտիվները պարտավոր են ընդունել ԵՄ ոչ անդամակից երկրները, որոնք սակայն օգտվում են Եվրոպական շուկայից, այսինքն`Եվրոպական տնտեսական զոնայի երկրները, Նորվեգիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը:

Իրականում փոխատվության իրավունքը Եվրոպական նախաձեռնություն է, որն առաջարկվել է դեռ 19-րդ դարի հեղինակների կողմից, որոնք կարծում էին, թե իրենց գրքերը հանրային գրադարանների միջոցով հանրությանը մատչելի դարձնելու շնորհիվ, իրենք զրկվում են գրքերի վաճառքից առաջացած եկամուտներից: Փոխատվության իրավունքն ընդունող առաջին երկիրը Դանիան էր, որին հետևեցին Նորվեգիան ու Շվեդիան:

Այսպիսով, Եվրոպական օրենքը պահանջում է, որ գրքերի, ֆիլմերի և այլ հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործության հեղինակները, և այլ իրավատերեր, կամ իրավասու լինեն թույլ տալու,կամ արգելելու հանրային գրադարանների միջոցով իրենց գործերի սպասարկումը, կամ այդ սպասարկման համար փոխհատուցում ստանան: Այլ խոսքերով ասած, այն համատեղում է փոխատվության իրավունքի երկու կոնցեպցիաների կիրառումը:

Արձանագրություները ցույց են տալիս, որ ԵՄ անդամակից երկրներից շատերն առանց խանդավառության են ընդունել այս իրավունքը: Համաձայն 1992թ դիրեկտիվի, Եվրոխորհորդը պետք է այս դիրեկտիվի կիրառման վերաբերյալ զեկուցում պատրաստեր 1997թ.: Մի քան անդամակից երկրներում այս դրույթի կիրառման հետաձգման պատճառների հետևանքով Խորհուրդը մինչև 2002 թ.` այսինքն դիրեկտիվն ընդունելուց 10 տարի հետո նույնիսկ, չէր կարողանում ավարտել իր զեկուցումը: Խորհուրդը տասնհինգ անդամակից երկրներից տասներեքն էր ուսումնասիրել` ընդգրկելով Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Անգլիան: Եվրոպական արդարադատության դատարանի աշխատանքների ընթացքում բացահայտվեցին դրույթի խախտման դեպքեր: Այս դրույթը սխալ էր կիրառվել, կամ չէր կիրառվել ընդհանրապես: (Բելգիան, Իտալիաին, Պորտուգալիան, Իսպանիան հաջողությամբ ավարտեցին դատական պրոցեսը):

Ավելացնենք նաև, որ մտահոգություններ եղան այն մասին, որ Սկանդինավյան երկրներում այս դրույթը կիրառվել է խտրականության եղանակով, փոխհատուցում շնորհվել է հայրենակից, կամ իրենց երկրում (Շվեդիա) բնակվող հեղինակներին, կամ mայրենի լեզվով հրատարակված ստեղծագործությունների համար (Դանիա, Ֆինլանդիա):

Սա բացատրվում է նախ դիրեկտիվների բնույթով, որոնք Եվրոպական օրենքի ճկուն գործիքներն են, որը և հնարավորություն է տալիս անդամակից երկրներին չկանխամտածված կերպով յուրովի մեկնաբանել ու կիրառել այդ դիրեկտիվը: Անշուշտ, այս դեպքում պրոբլեմ է առաջանում` կապված հաստատություններին տրվող զիջումների հետ: Չնայած դիրեկտիվը թույլ է տալիս ընդառաջել որոշ վարկատու հաստատությունների միայն`ազատելով նրանց հարկերից, բայց անդամակից երկրներն ընդլայնում են այդ հաստատությունների թիվը, և Եվրոխորհուրդի կարծիքով իրականում շատ վարկատու հաստատություններ են հարկերից ազատվում և փոխատվության իրավունքի կիրառման արդյունավետությունը ռիսկի տակ է դրվում:

Մյուս պատճառը այն է, որ շատ երկրներում փոխատվության իրավունքը հակասում է ազգային սովորույթներին, և օտարված հասկացություն է, որը և վարչարարության և փոխհատուցման նոր համակարգ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացնում: Մի քանի անդամակից երկրներ այլ եղանակներով են խրախուսում հեղինակներին, օր. նրանց հարկերից ազատելով:

Ինչպես են կատարվում վճարումները?

Յուրաքանչյուր երկիր վճարումները կատարում է տարբեր եղանակով: Եվրամիությունում փոխհատուցումը տրվում է ստեղծագործությունն օգտագործելու համար (որը նշանակում է, որ այն կարող է ընդգրկել նաև տեղեկատու նյութեր, որոնք գրադարանից դուրս չեն տրվում):

Վճարումները կատարվում են նաև հեղինակներին ներկայացնող կազմակերպությունների միջոցով ըստ հեղինակի գրքերի օգտագործման հաճախականության, գրադարանում գրքերի քանակի առկայության, գրանցված ընթերցողների քանակի:

Հեղինակներին տրվող գումարը սովորաբար մեծ չէ, և կարելի է հեղինակին վճարվող գումարի մաքսիմում չափ սահմանել: Կարևոր է սահմանել ընդհանուր գումարի չափը : Փոխատվության համար վճարները Դանիայում, մոտավորապես կազմում է 20 միլիոն եվրո ($26.6) յուրաքանչյուր տարվա համար, մոտավորապես հանրային գրադարանային ծախսերի 5%-ը:[24] 2006 թ. Անգլիայում այն կազմում էր 11 միլիոն եվրո ($15 միլիոն)[25]:

Բոլոր երկրներում, բացի Նիդեռլանդներից, փոխհատուցման վճարումները և դրա հետ կապված բոլոր ադմինիստրատիվ ծախսերը կատարվում են պետության կողմից:

Գրադարանների հետ առնչվող խնդիրները[26]

Երբ դանիացի հեղինակը 1917 թ. դանիական գրադարանային ասոցիացիայի առաջին տարեկան կոնֆերանսի ժամանակ փոխհատուցում պահանջեց իր գրքերի օգտագործման համար, գրադարաններն ու հրատարակիչները ընդդիմացան այս գաղափարին, քննարկումների պոռթկում առաջացավ, թե արդյոք հեղինակները կշահեն, թե կտուժվեն գրադարաններից փոխհատուցում պահանջելով: Այն ընդգծված տեսակետը, որ գրադարանների միջոցով գրքերի սպասարկումը բացասական ազդեցություն է ունենում գրքերի վաճառքի վրա, չհիմնավորվեց: Գրադարանները հրատարակված գրքերի հիմնական գնորդներն են, հաճախ գնելով նույնիսկ բազմաթիվ օրինակներ: Նրանք հնարավորություն են տալիս ընթերցողներին ճանաչել նոր հեղինակների` ամենայն բծախնդրությամբ ողջ հանրության համար նրանց գրքերի մատչելիությունն ապահովելով:

Որտեղ հաստատվում է փոխատվության իրավունքը, այնտեղ այն գործում է հանրային գրադարանների շնորհիվ: Գրադարանները փոխհատուցումն իրականացնող վարչական աշխատողներին ապահովում են գրքի շրջանառության, հավաքածուների քանակի և գրանցված ընթերցողների վերաբերյալ տվյալների տեղեկատվությամբ: Համագործակցությունը գրադարանների հետ էական նշանակություն ունի փոխատվության համակարգը ստեղծելու, պահպանելու և կառավարելու համար:

Գրադարանային ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիան(IFLA), այնուամենայնիվ, փոխատվության իրավունքին հավանություն չի տալիս, համոզված, որ այն վտանգի է ենթարկում հանրության համար բաց գրադարանների կողմից մատուցվող բաց մատչելիության ծառայությունները:[27] Ստեղծագործությունների փոխատվությունը/Lending/ էական նշանակություն ունի մշակույթի և կրթության համար, և այն պետք է ազատ, անվճար կերպով հասանելի լինի բոլորի համար: Այս դիրքորոշումը հիմնավորված է հետևյալ սկզբունքներով.

  • Գրադարանային ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիայի(IFLA) գործունեության հիմնական բնույթով;

  • Հանրային գրադարանի ծառայություններն անվճար պետք է լինեն;

  • Գրադարանների կողմից նյութի փոխատվությունը օրենքով, կամ պայմանագրերով սահմանափակված չպետք է լինի;

  • Փոխատվության համար վճարները պետք է կատարվեն պետության, այլ ոչ թե գրադարանի բյուջեից:

Անհրաժեշտ է ուսուցողական աշխատանքներ տանել փոխատվության իրավունքի ներմուծման, կիրառման, իրավական սահմանման, փոխատվության հետ կապված վճարումների համակարգի աշխատանքի վերաբերյալ, և գրադարաններին նույնպես ընդգրկել փոխատվության համակարգի ստեղծման ու իրականացման գործում:

Փոխատվության իրավունքը և զարգացող երկրները

Գրադարանային ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիան (IFLA) հավաստում է, որ Փոխատվության իրավունքը չպետք է ընդունվի այն երկրներում, որոնք ի վիճակի չեն իրականացնել փոխատվության վճարները` առանց հիմնական հասարակական ծառայությունների համար վճարներ վերցնելով: Ավելի կոնկրետ, այն չպետք է ընդունվի այն երկրներում, որոնք Համաշխարհային բանկի կողմից չեն համարվում միջին, կամ բարձր եկամուտ ունեցող երկիր:

Փոխատվության իրավունքը թվային դարաշրջանում?

Փոխատվության իրավունքը կիրառվում է նյութական ստեղծագործությունների վրա, ինչպիսիք են` տպագիր գքերը: Այն չի կիրառվում էլեկտրոնային գրքերի, կամ այլ առցանց/օնլայն/ նյութերի վրա: Հարց է առաջանում, թե որն է փոխատվության իրավունքի դերը թվային միջավայրում, որտեղ իրավատերերը լիցենզիաների և ՊՏՄ-ի համատեղ կիրառմամբ ավելի ուժեղ հսկողություն կարող են սահմանել էլեկտրոնային ստեղծագործությունների օգտագործման վրա: Օրինակ, եթե օգտվողը հանրային գրադարանից գիրք է վերցնում, գրքի իրավատերը չի կարող հսկել, թե ով է այն կարդում, որտեղ, մինչդեռ թվային ռեսուրսների օգտագործման ժամանակ կարելի է նման վերահսկողություն սահմանել: Գրադարանավարները պետք է աչալուրջ լինեն և հետևեն, որ փոխատվության իրավունքը թվային ստեղծագործությունների օգտագործման վրա չկիրառվի:


Library position statements

Փաստաթղթեր գրադարանների դիրքորոշման վերաբերյալ

EBLIDA statement on the infringement procedures over Public Lending Right

http://www.eblida.org/position/PLR­_Statement_March04.htm

IFLA Committee on Copyright and Other Legal Matters (CLM)

Background paper on Public Lending Right

http://www.ifla.org/III/clm/p1/PublicLendingRight-Backgr.htm

IFLA Position on Public Lending Right

http://www.ifla.org/III/clm/p1/PublicLendingRigh.htm

References

Գրականություն

European Commission Rental and Lending Right

http://ec.europa.eu/internal_market/copyright/rental-right/rental-right_en.htm

PLR International

http://www.plrinternational.com/

Տվյալների բազա պատրաստողի իրավունքը

Եվրոպայի փորձը

Տվյալների բազաներ. Հեղինակային իրավունքը և Տվյալների բազա պատրաստողի իրավունքը

Տվյալների բազան առանձին ստեղծագործությունների, տվյալների, կամ այլ անկախ ստեղծագործությունների համակարգված ձևով դասավորված փնտրո­վի հավաքածու է: Տվյալների բազան կարող է լինել և էլեկտրոնային, և ոչ էլեկտրո­նային, օր. տպագրված քարտեր պարունակող գրադարանային քար­տարանը ոչ էլեկտրոնային տվյաների բազա է:

Փաստերն ու տվյալներն ինքնին, ինչպես օր. մաթեմատիկական բանաձևերը, կամ օվկիանոսների մակընթացություններն ու տեղատվությունները հեղինա­կային իրավունքով պաշտպանված չեն, բայց այս երևույթների մասին տվյալների բազան հեղինակային իրավունքով պաշտպանված է: Այլ խոսքերով ասած` տվյալների բազան հեղինակային իրավունքով պաշտպանված է, եթե այն «ամրագրված է» (fixed) ինչ-որ նյութական ձևով և համարվում է յուրօրինակ/օրիգինալ(original) իր բովանդակությամբ:

Յուրօրինակության երկու շեմ գոյություն ունի.

Նորմատիվ իրավական համակարգ ունեցող երկրներում (civil law countries) «ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք» կարող է հեղինակային իրավունքով պաշտպանված լինել:

Նախադեպային /ընդհանուր/իրավական համակարգ ունեցող երկրներում (common law countries) տվյալների բազան հեղինակային իրավունքով պաշտպանված է համարվում, եթե այն ստեղծելու համար բավականաչափ հմտություն ու աշխատանք է ծախսվել (հայտնի որպես »քրտինքի արդյունք» համարվող հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործություն): Սա նշանակում է, որ իրականում նորմատիվ իրավական համակարգ ունեցող երկրներում մի քանի տվյալների բազաներ են հեղինակային իրավունքով պաշտպանված, որովհետև հեղինակային իրավունքով պաշտպանված լինելու համար ամենաբարձր շեմը շտեմարանների համար «օրիգինալությունը» պետք է լինի:

1991 թ. Միացյալ Նահանգների գերագույն դատարանը (Ընդհանուր/նախա­դեպային իրավական համակարգ) «Feist case» «Ֆեստ» գործը[28] քննելուց հետո պարզեց, որ, այնուամենայնիվ փաստերի ոչ յուրօրինակ շարադրումը չի կարող հեղինակային իրավունքով պաշտպանված համարվել: «Յուրօրինա­կու­թյունը» առավել, քան «քրտինքի արդյունքը» պարտադիր պայման համարելը հեղինակային իրավունքով պաշտպանված լինելու համար դատարանը որոշեց, որ այբբենական կարգով դասավորված հեռախոսահամարների տեղեկատուն չի կարող հեղինակային իրավունքով պաշտպանված համարվել:

Մինչդեռ, Եվրախորհուրդը, գտավ, որ եվրոպական շուկան տրոհվում է բազ­մաթիվ տեխնիկական, իրավական և լեզբավանական արգելքների պատճա­ռով:[29] Տվյալների բազայի պաշտպանությունը նորմատիվ իրավական համակարգ ունեցող անդամ երկրներում տարբերվում է նախադեպային/ ընդհանուր իրավական համակարգ ունեցող անդամ երկրներից (Անգլիա և Իռլանդիա): Խորհուրդը գտնում է, որ այս տարբերությունը վնասում է տվյալների բազաների ազատ տեղաշարժմանը Եվրոպայի տարածքում, և բացահայտեց, որ Անգլիան տվյալների բազաների բովանդակության յուրօրինակության համար ունենալով ավելի ցածր ստանդարտներ, իրականացնում է Եվրոպական առցանց տվյալների բազաների սպասարկման 50%-ը (Սա իհարկե բացատրվում է այլ գործոններով, օր. լեզուն, որով կազմվել են այդ տվյալների բազաները): Խորհուրդը համոզված է, որ ուժեղացնելով տվյալների բազաների պաշտպա­նու­թյունը Եվրոպայում, դրանով իսկ կնպաստի տվյալների բազաների զարգացմանը և Միացյալ Նահանգների հետ մրցակցության հնարավորություն ստեղծելուն:

1996 թ. Տվյալների բազայի օրինական պաշտպանության մասին իր դիրեկտիվով[30] Խորհուրդը փորձեց լավագույն միջին եզրը գտնել: Այն ներդաշնակություն ստեղծեց «յուրօրինակության» եզրը բարձր ստանդարտի հասցնելով, ինչպես այն կիրառվում է բոլոր եվրոպական երկրներում`համաձայն «Droit d’auteur=հեղինակի իրավունք»-ի պաշտպանության սկզբունքի, այսպիսով, միայն «յուրօրինակ» տվյալների բազաներն են հեղինակային իրավունքով պաշտպանված համարվում: Երկրորդ քայլ այն էր, որ նոր իրավունքներ ստեղծ­վե­ցին «ոչ յուրօրինակ», այսինքն, բավականաչափ հմտության ու աշխա­տանքի արդյունքում ստեղծված տվյալների բազայի պաշտպանության համար, որոնք յուրօրինակության ավելի ցածր չափանիշներ ունեն: Հայտնի, որպես տվյալների բազայի, կամ «սեփական» իրավունք, այն պաշտպանում է տվայլների բազան պատրաստողներին, որոնք էական ներդրում են կատարել այդ գործում: Սա վերաբերվում է նաև «հրատարակիչների իրավունքին»[31], որը կիրառվում է այնպիսի բազաների վրա, որոնք, չնայած յուրօրինակ չեն, բայց տնտեսական նշանակությու ունեն հրատարակիչների համար:

«Sui generis» նշանակում է ‘’իր բնույթով յուրօրինակ»: Թերևս Միացյալ Նահանգների կողմից պատրաստված տվյալների բազաների հետ մրցելու նպատակով, այն իրավական պաշտպանվածություն է տալիս «ոչ յուրօրինակ» բազաներին (ինչպիսին այբբենական կարգով դասավորված հեռախոսա­համարների տեղեկատուն է): Սա նշանակում է, որ միջազգային դաշնագրերին բնորոշ սկզբունքը, առ այն, որ և արտահանվող, և տեղում արտադրված իրերը նույն կերպ են որակավորվում, չի կիրառվում: Այստեղից էլ հետևություն, որ ամերիկյան տվյալների բազաներ արտադրողները չեն կարող օգտվել նոր իրավունքից: Այսպիսով, սկիզբ է աոնում Եվրոպական տվյալների բազայի փորձը:

Պրակտիկան

Այսպիսով, տվյալների բազան պատրաստողը (սովորաբար հրատարակիչը), որը մեծ ներդրում է կատարել տվյալների բազայի պարունակության ձեռքբերման, ճշգրտման, կամ ներկայացման համար, բացարձակ իրավունք ունի բազայի որևէ մասի դուրսհանման (right of extraction),(որը համապատասխանում է վերարտադրման իրավունքին), վերաօգտագործման (right of reutilisation),(որը համապատասխանում է հասարակությանը մատչելի դարձնելու իրավունքին (right of communication to public),և( տարածման համար):

Տվյալների բազա պատրաստողի իրավունքների պաշտպանության ժամկետը 15 տարի է, որը հետագայում կավելանա ևս 15 տարով, եթե նույն բազայի հիմնական բովանդակության մեջ էական փոփոխություններ կատարվեն: Դիրեկտիվը պարունակում է քիչ բացառություններ ու սահմանափակումներ:

Հեղինակային իրավունքի նման, տվյալների բազան պատրաստողի իրավունքները նույնպես ծագում են ավտոմատ կերպով` բազայի ստեղծման պահից սկսված, և սա վերաբերվում է բոլոր եվրոպական տվյալների բազաներին, անկած նրանից, թե նրանք արդյոք պաշտպանված են նաև հեղինակային իրավունքներով: Որպեսզի տվյալների բազան հեղինակային իրավունքով պաշտպանված լինի, այն պետք է յուրօրինակ լինի թե բովանդակության ընտրության և թե համակարգված դասավորության առումով: Որպեսզի տվյալներ բազայի պատրաստողի իրավունքով պաշտպանված լինի, ապա թե բովանդակության ընտրության, և թե համակարգված դասավորության համար բավականաչափ նյութական ներմուծումներ պետք է արված լինեն[32]: Սա նշանակում է, որ հնարավոր է բավարարել երկու պահանջներն էլ, ըստ որի երկու իրավունքներն էլ, այն է` բազայի բովանդակության հեղինակային իրավունքը և բազան պատրաստողի իրավունքերը կարող են կիրառվել միաժամանակ: Բազայի իրական բովանդակությունը`կախված նրա բնույթից, կարող է և հեղինակային իրավունքով պաշտպանված չլինել:

Այս հանգամանքը մեծ շփոթություն է առաջացնում օգտագործողների`, այդ թվում նաև գրադարանների համար: Այս երկու մոտեցումների բարդությունը անհասկանալի է դարձնում թե ինչն է հեղինակային իրավունքով պաշտպան­ված, և որքան ժամանակով: Բացառություններն ու սահմանափակումները չեն համապատասխանում հեղինակային իրավունքի վերաբերյալ վերջին դիրեկ­տիվին[33], պարզ չէ, թե որ դիրեկտիվն է գերիշխում:

Գիտաշխատողները բողոքում են, որ տվյալների բազայի իրավունքը արգելա­կում է հետազոտական աշխատանքները, գիտական տվյալների, որոնք հնարա­վոր է, որ ամենևին հեղինակային իրավունքով պաշտպանված չեն, սահմանա­փակ մատչելություն ապահովելով: Կասկածելի և անորոշ սահմանումները, ինչիսիք են «բավականաչափ ներմուծում (substantial investment)», պատճառ դարձան տարբեր մեկնաբանությունների ազգային դատարաններում, ստեղ­ծելով խառնաշփոթություն` իրավաբանական որոշ հարցերի հետ կապված:

Վերջին առաջխաղացումները

Երկու կարևոր առաջխաղացումներ են եղել վերջերս: 2004 թ.Եվրոպական դատարանը (Եվրամիության գլխավոր դատարանը) ֆուտբոլային խաղերի և ձիավազքի մրցումների արդյունքների ցուցակներ պարունակող տվյաների բազաների նկատմամբ եվրոպական դիրեկտիվի կիրառման իր առաջին որոշումը կայացրեց: Հանրային խնդիրների մասին որոշման մեջ դատարանը կրճատեց «sui generis» իրավունքի մասշտաբը, նվազեցնելով մեկ աղբյուրից տրամադրվող տվյալների բազայի պաշտպանությունը(sole source database providers):Այս որոշման համաձայն Ձիավազքի բրիտական միությունը, որի հիմնական գործառույթը մրցումների արդյունքերի վերաբերյալ ցուցակներ կազմելն է «sui generis» իրավունքի պաշտպանության չի կարող հավակնել: Սա նշանակում է, որ հեռախոսահամարների տեղեկագիրքը հեռուստատեսության հաղորդումները, և այլն չեն կարող «sui generis» իրավունքուվ պաշտպանված լինել: Նույնիսկ ավելին, պաշտպանության աստիճանը կրճատվել է` խախտման չափանիշ համարելով տվյալների բազայից վերցրած այն մասը, որի ստեղծման համար տվյալներ բազա պատրաստողն ավելի շատ ներդրում է արել:

2005 թ. Եվրոպական հանձնաժողովը գնահատեց տվյալների բազայի իրավունքի կիրառման արդյունքները: Բավականին անսպասելի բայց ողջունելի քայլ էր, որ «փորձարկումը» հաջող էր ընթացել: Այն եզրակացրեց, որ «sui generis» իրավունքի կիրառման տնտեսապես արդյունավետ լինելը ապացուցված չէ:

Ի սկզբանե նպատակաուղղված լինելով տվյալների նոր բազաներ ստեղծելու համար, այն իրեն չարդարացրեց[34]: Գնահատման աշխատանքերի արդյունքում ներկայացվեցին գործունեության չորս ծրագրեր.

Չեղյալ հայտարարել ամբողջ դիրեկտիվը, չեղյալ հայտարարել «sui generis» իրավունքը, փոփոխություններ մտցնել «sui generis» իրավունքի սահմանման մեջ, կամ առայժմ ընդունել ստատուս-քվո` թողնել առկա իրավական վիճակը: 2006 թ. հանրային քննարկումներից հետո Հանձնաժողովը վերջնական վերլու­ծությունների արդյունքերի հիման վրա կեզրակացնի, թե արդյոք օրենսդրական փոփոխությունների կարիք կա, թե ոչ:

Գրադարանների հետ առնչվող խնդիրները

Գրադարանները հավաքում, կազմակերպում և պահպանում են տեղեկատ­վու­թյունն ու գիտական ռեսուրսները, դրանք ուսանողներին, գիտաշխատող­ներին և հանրությանը մատչելի դարձնելու և դրանով իսկ ողջ հասարակությանը օգուտ տալու նպատակով: Թվային միջավայրում նյութերի մեծ մասը գտնվում է տվյալ­ների բազաներում: Այս առումով, գրադարանները կրկնակի դեր ունեն: Գրադա­րանները տվյալների բազաների հաճախակի օգտագործողներ են, հրա­տա­րակիչների հետ լիցենզիաներ կնքելով օգտվում են տվյալների բազայում գտնվող էլեկտրոնային նյութերից: Գրադարանները, միևնույն ժամանակ, տվյալ­ների բազաներ պատրաստողներ են, օր. թվայնացման միջոցով ստեղծված բա­զա­ներ, գրադարանային էլեկտրոնային քարտարաններ, և այլ տվյալների բազաներ:

Սկզբունքորեն, գրադարանները դեմ են նոր իրավունքերի ներմուծման, որովհետև այն գիտելիքի մատչելիության, հատկապես, հանրային տիրույթում գտնվող գիտելիքի մատչելիության համար լրացուցիչ արգելքներ է ստեղծում; Նոր իրավական շերտերի առաջացումը նշանակում է, որ գրադարանները նոր բանակցույթուններ պիտի վարեն պարզաբանելու իրենց իրավունքերը, ստիպված լինեն նոր վճարումներ անել և կանգնել նոր արգելքների առաջ: Տվյալների բազայի վերաբերյալ դիրեկտիվը նոր իրավունքներ է հաստատում` խթանելու տվյալների բազայի պատրաստմանը: Միևնույն ժամանակ, տվյալների բազաներ պատրաստողները միավորվում են դիմակայելու մրցակցությանը, այսպիսով մեծ քանակությամբ տեղեկատվությունը կենտրոնանում է ավելի քիչ ձեռքերում:[35] Տվյալների բազաների ստեղծումը նվազել է Եվրոպայում, մինչ Դիրեկտիվը բարդ ու նույնիսկ փորձագետների համար անհասկանալի դրույթներ էր ընդունում:

Գրադարանային տեսանկյունից, տեղեկատվական միջավայրում շատ առաջխա­ղացումներ են եղել: Գրադարանների միջև աճող համագործակցությունը նշա­նա­կում էր, որ տեղական տվյալների բազաները միավորվում են շրջանային և ազգային ռեսուրսների հետ, մեծ մասշտաբի թվայնացման ծրագրեր են իրակա­նացվում գրադարանների և առևտրային գործընկերների միջև: Տվյալ­ների բազա­ները միավորվելով փնտրման հիանալի մեխանիզմներ են ստեղծում թե ինտերնետում, և թե բազաների միջև: Որոշ գրադարաններ` արդեն սկսել են օգտվել իրենց հեղինակային իրավունքներից, որը թույլ է տալիս իրենց ստեղ­ծած տվյալների բազաների օգտագործումը վերահսկել, հատկապես, երբ համագործակցում են առևտրային կազմակերպությունների հետ: Օրինակ, գրադարանն իր տվյալների բազան միացնելով մեկ ուրիշին պատկանող տվյալ­ների բազային, կարող է վստահ լինել, որ իրենց նյութերի ազնիվ մատչումն ապա­հովված է:

Այս առումով, «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» (eIFL.net) միջազգային կոնսորցիումը կոչ արեց Եվրոպական Խորհրդին ամբող­ջո­վին բարելավել տվյալներ բազայի վերաբերյալ դիրեկտիվը փոփոխություն մտցնելով «յուրօրինակության մեջ, ներմուծելով պարտադիր լիցենզավորումը, այնպես, որ տվյալներ բազայի վերաբերյալ դիրեկտիվի ու Տեղեկատվական հասարակության վերաբերյալ դիրեկտիվի /Info Soc Directive/ միջև տրամաբա­նական կապ լինի:

Միջազգային չափանիշներ

Երկար տարիներ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակեր­պու­թյան (ՄՍՀԿ=WIPO) ֆորումների ժամանակ Եվրոպական հանձնաժողովը փորձում է ընդունել տվյալներ բազայի վերաբերյալ միջազգային դաշնագիր: 2002 թ. Հանձնաժողովը հաջողության հասավ «յուրօրինակության» պաշտպանմամբ, կոչ անելով ՄՍՀԿ անդամակից երկրներին երկարացնել տվյալներ բազայի պաշտպա­նության ժամկետը միջազգային մակարդակով[36]

Միացյալ Նահանգները, տվյալներ բազաների մեկ այլ խոշոր արտադրող երկիր, հավանություն չտվեց այս առաջարկությանը: Որոշ դատական գործեր ցույց էին տվել, որ տվյալներ բազաների արտադրող ամերիկյան ընկերությունները հա­տուկ իրավունք էի ուզում ստեղծել իրենց համար: Այնուամենայնիվ, ավելի շատ ընկերություններ, հավանություն ստանալով Առևտրի պալատի կողմից, ընդդի­մա­ցան նման իրավունքի ընդունմանը, համոզված լինելով, որ կարող են ապահո­վել իրենց պաշտպանությունը իրավական միջոցներով, այն է` պայմանա­գրեր, պաշտպանության տեխնիկական միջոցներ, ինչպիսին է գաղտնաբառերի օգտա­գոր­ծումը: Առավել կարևորվեց այն հանգամանքը, որ տվյալների բազա­ների պաշտ­պանության ուժեղացումը կդժվարացնի նոր բազաների ստեղծումը և կթուլացնի մրցակցությունը տեղեկատվության տրամադրման ասպարեզում[37]: Այլ կերպ ասած, այն արդյունավետ չի լինի:

Տալով իրենց գնահատականը տվյալների բազայի վերաբերյալ դիրեկտիվին, անհավանական է, որ մոտ ապագայում Եվրոպական հանձնաժողովը թարմացնի ՄՍՀԿ ֆորումների ժամանակ տվյալներ բազայի վերաբերյալ միջազգային համա­ձայ­նա­­գրի ընդունման գաղափարը: Այնուամենայնիվ, Դիրեկտիվը քաջալերում է հեղի­նա­կային իրավունքի պաշտպանության ժամկետի երկարաձգումը երրորդ երկրներում հարկադիր փոխադարձ համագործակցության վրա[38]: Յուրա­քանչյուր երկիր, որ Եվրամիության հետ բանակցություններ է վարում առևտ­րային համաձայնագրեր կնքելու համար, ինչպիսին օր. Տնտեսական համա­գործակցության համաձայնագիրն է, պետք է տեղյակ լինի տվյալների բազան պատրաստողների հեղինակային իրավունքի վերաբերյալ Եվրամիության փորձի մասին և խուսափի ներմուծելու այս նոր իրավունքն իր օրենքի մեջ:

Library position statements
Փաստաթղթեր գրադարանների դիրքորոշման վերաբերյալ

Responses to the Commission consultation, March, 2006

eIFL http://www.eifl.net/services/databaserules.html

EBLIDA http://www.eblida.org/position/Databases_Response_March06.htm

UK Libraries and Archives Copyright Alliance

http://www.clip.org.uk/professionalguidance/copyright/lobbying/laca3.htm

References
Գրականություն

European Commission. Protection of databases in the European Union: Database Directive, Evaluation of database rules, etc.

http://ec.europa.eu/internal_market/copyright/prot-databases/prot-databases_en_htm

Two database cheers for the EU James Boyle, Financial Times, 2.1.2006

http://www.ft.com/cms/s/99610a50-7bb2-11da-ab8e-0000779e2340.html

Institute for Information Law, University of Amsterdam.The database Right File. A unique collection of case law on the European(sui generis) database right

http://www.ivir.nl/files/database/index.html

Ստեղծագործական համայնքներ(Creative Commons).

Բաց բովանդակությամբ լիցենզիաներ

Ինչ է Creative Commmons-ը?

Creative Commmons(CC) ամերիկյան օրենքների վրա հիմնված շահույթ չհետապնդող կազմակերպություն է` հիմնադրված Լորենս Լեսսիգի(Lawrence Lessig) կողմից 2001 թ., որի նպատակն է ընդլայնել ստեղծագործական աշխա­տանքերի մատչելիությունը` հատկապես, առցանց ռեժիմով: Ինտերնետը նոր հնա­րավորություններ է առաջարկում տարածելու, բաշխելու և վերաօգ­տա­գոր­ծելու ստեղծագործական աշխատանքները: Այս ստեղծագոր­ծությունների մեծ մասը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Հեղինակային իրավունքով ստեղծագործությունը պաշտպանված է համարում ստեղծման պահից սկսված` տալով հեղինակին բացարձակ իրավունքեր թույլատրելու, կամ արգելելու այդ ստեղծագործության վերարտադրումը, թարգմանությունը, հասարակությանը մատչելի դարձնելը և ձայնագրումը:

Creative Commmons-ը հեղինակներին, նկարիչներին, երաժիշտներին և այլ ստեղծագործողներին իրենց ստեղծագործությունները օգտագործողների համար մատչելի դարձնելու նպատակով առաջարկում է դյուրին եղանակներ ու պայմաններ, որոնք օգտագործողներին նույնպես օգնում են հասկանալ, թե ինչ պայմաններով կարող են օգտագործել տվյալ հեղինակային իրավունքով պաշտ­պան­ված ստեղծագործությունները:

Creative Commmons(CC) օգտագործում է դյուրըմբռնելի լիցենզիաներ և պատկերանիշեր (logo) օգնելու օգտագործողներին ճանաչել Creative Commmons(CC)-ի կողմից լիցենզավորված ստեղծագործությունը: Լիցենզիայի էլեկտրոնային տարբերակը պարունակում է մեքենայաընթեռնելի տվյալներ, որոնք նկարագրում են լիցենզիան և նշում հեղինակային իրավունքի ստատուսը` հնարավորություն տալով գտնել CC-ով լիցենզավորված նյութը տարբեր փնտրովի մեխանիզմներով, կամ այլ առցանց գործող փնտրման եղանակներով:

CC-ն ընդգրկում է տարաբնույթ հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործություններ, ինչպիսիք են` Լսողական նյութեր, օր. երաժշտությունը, հնչյունները, ելույթները; Պատկերներ, օր.` լուսանկարներ, պատկերազարդում­ներ, նախագծեր; Վիդեոներ, օր.`ֆիլմեր, անիմացիաներ, լայնամետրաժ ֆիլմեր; Տեքստեր, օր.`գրքեր, վեբկայքեր, վեբլոգեր, ակնարկներ; Ուսումնական նյութեր, օր.` ուսումնական պլաններ, ուսումնական դասընթացի փաթեթներ, դասա­գրքեր, շնորհանդեսներ:

Վեբ կայքում տեղադրված միլիոնավոր էջեր ներկայումս օգտագործում են CC լիցենզիաները: Ահա մի քանի հայտնի վեբկայքեր, որոնց բովանդակությունը լիցենզավորված է CC լիցենզիաներով. Լուսանկարների համօգտագործման վեբկայք Flickr, Internet Archive, որը սպասարկում է վեբ պահոցն ու մուլտիմեդիա (բազմամիջավայր)ռեսուրսները, MIT Open Courseware, որը Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT)ուսումնական նյութերը մատչելի է դարձնում առցանց ռեժիմով:

CC-ն «բաց բովանդակությամբ» լիցենզիա է, կազմված այնպես, որ նկարա­գրում է նմանատիպ լիցենզիաներ, որոնք արտատպման և վերաօգտագործման թույլտվություն են տալիս: Մեկ այլ բաց բովանդակությամբ, բայց որոշ տարբերությամբ, լիցենզիայի տեսակ է GNU Free Docimentation License-ը(օգտագործվում է Wikipedia-ի կողմից) և Free Art Licence-ը:

Պրակտիկան – ինչպես են գործում Creative Commons(CC) լիցենզիաները

Creative Commons(CC) առաջարկում է կամավոր, ճկուն լիցենզային դրույթներ` կախված ստեղծագործության պաշտպանվածության մակարդակից և հեղինակի կամքից, թե վերջինս ազատ օգտագործման ինչ հնարա­վորու­թյուն­ներ է ցանկանում տալ օգտագործողին: Լիցենզիաները կազմված են հեղի­նա­կային իրավունքի մասին օրենքի հիմնական, այն է` «բոլոր իրավունքերը պաշտ­պանված են» դրույթի հիման վրա, պարունակելով իհարկե «որոշ իրավունքեր պաշտպանված են» նշումը, և հանրային տիրույթում գտնող նյութերի համար «հեղինակային իրավունքով պաշտպանված չէ» նշումը:

Յուրաքանչյուր լիցենզիա պարունակում է հեղինակի կողմից ընտրված հիմնական կետերն առ այն, թե հեղինակն իր ստեղծագործությունն ինչ պայմաններով է թույլ տալիս օգտագործել: Ահա այդ կետերը.

Attribution(Հեղինակի անվան նշումով)-թույլ է տալիս արտատպել, տարածել, հասարակությանը մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութը` ներառյալ նաև ածանցյալ ստեղծագործությունները` պարտադիր նշելով հեղինակի անունը և ստեղծագործության սկզբնաղբյուրը;

Non-commercial(Ոչ առևտրային)-թույլ է տալիս ուրիշներին արտատպել, տարածել, հանրությանը մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պաշտ­պան­ված նյութը` ներառյալ նաև ածանցյալ ստեղծագործությունները, բայց ոչ առևտրային նպատակներով;

No derivative works(Բացառությամբ ածանցյալ ստեղծագործությունների)- թույլ է տալիս ուրիշներին արտատպել, տարածել, հասարակությանը մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութը` բացառությամբ նրանց հիման վրա ստեղծված ածանցյալ ստեղծագործություն­ները/թարգմա­նություններ, ադապտացիաներ, վերափոխումներ, մշակումներ և այլն/:

Share alike(Նման օգտագործման համար) թույլ է տալիս ուրիշներին տարածել ածանցյալ ստեղծագործությունները բայց միայն այնպիսի լիցենզիայի հիման վրա, որը նմանատիպ է օրիգինալ ստեղծագործությունների համար տրվող լիցենզիային:

Վեց տիպի լիցենզիաներից բացի, կան ևս մի քանի այլ տիպի լիցենզիաներ նախատեսված հատուկ կիրառումների համար, օր. Նմուշային լիցենզիաներ: Յուրաքանչյուր լիցենզիան ունի երեք տարբերակներ.

- a «Common Deed»-մատչելի լեզվով բացատրում է լիցենզիայի բովանդա­կությունը, թե ինչ է թույլատրվում անել և օգտագործում է պարզ սիմվոլներ;

- a «Legal Code»- նախատեսված իրավաբանների համար, քանի որ լիցենզիայի ամբողջական տեքստն է ներկայացնում;

- a Machine-readable մեքենայաընթեռնելի տարբերակը, որը պարունակում է լիցենզիան նկարագրող RDF/XML մետատվյալներ, որոնք հնարավորություն են տալիս վեբի վրա փնտրման մեխանիզմների միջոցով տեղակայել CC լիցենզավորված նյութերը:

Science Commons-ը, Creative Commons-ի մի ճյուղն է, որի նպատակն է հեռացնել ոչ անհրաժեշտ իրավական և տեխնիկական արգելքները` հանուն գիտական համագործակցության և նորարարության: Բացի օգտակար պայմանագրերով ապահովելուց, նրանց հեռակա երկարատև տեսլականն է, միավորել հրատարակման, տվյալների ու լիցենզիայի հետ կապված խնդիրները` դարձնելով այն մեկ ինտեգրված հետազոտական գործընթաց:

Creative Commons լիցենզիաների հետ առնչվող խնդիրները

Creative Commons լիցենզիաները ստեղծվել են Միացյալ Նահանգներում և, հետևաբար, հիմնված են ամերիկյան օրենքի վրա: Սա նշանակում է, որ որոշ դրույթներ կիրառելի չեն աշխարհի այլ երկրների համար:

Creative Commons International-ը CC-ի մեկ այլ տեսակ, նախատեսված է զուտ իրավաբանական տիպի լիցենզիաներ կազմելու համար: Այն ընդգրկում է լիցենզիաների գրական և իրավաբանական թարգմանություններ` կատարված կամավորների կողմից, որպեսզի հնարավոր լինի այն կիրառել տվյալ երկրի գործող հեղինակային իրավունքի մասին օրենքի և իրավական համակարգի շրջանակներում:

National Creative Commons տիպի լիցենզիաներ ընդունվել են Արգենտինայից մինչև Անգլիա 35 երկրների կողմից, և 20 այլ երկրներ էլ պատրաստվում են կիրառել այս համակարգն իրենց երկրներում:

Նախքան Creative Commons տիպի լիցենզիաների կիրառումն ընդունելը, պետք է հաշվի առնել մի քանի այլ գործոններ: Տվյալ ստեղծագործությունը պետք է լիցենզավորված լինի Creative Commons լիցենզիայով, լիցենզիա տվողները պետք է իրավունքներ ունենան, այսինքն հեղինակային իրավունքով պաշտ­պանված ստեղծագործության իրավատերերը լինեն և հասկանան, թե ինչպես են գործում Creative Commons լիցենզիաները: Մեկ կարևոր հանգա­մանք` կապված Creative Commons լիցենզիաների հետ այն է, որ նրանք չեղարկման ենթակա չեն: Սա նշանակում է, որ հեղինակը չի կարող դադարեցնել իր ստեղծագործության օգտագործումը մի անձի կողմից, որն արդեն Creative Commons լիցենզիայով այն օգտագործելու թույլտվություն է ձեռք բերել: Անշուշտ, նրանք ցանկացած ժամանակ կարող են դադարեցնել նյութերի սպա­սարկումը, բայց շրջանառությունից չեն կարող հանել այն ստեղծա­գործու­թյունների օրինակները, որոնք Creative Commons լիցենզիայով են լիզեն­զավորված:

Ավելին, հավաքող միությունները, որոնք հեղինակների անունից կառավարում են հեղինակների իրավունքները, որոշ իրավական ատյաններում չեն կարող իրենց անդամներին թույլ տալ CC լիցենզիայով լիցենզավորել իրենց գործերը հենց այն պատճառով, որ հեղինակը փոխանցել է իր իրավունքերը հավաքող միությանը:

Գրադարանների հետ առնչվող խնդիրները

Creative Commons լիցենզիաները երկու տեսակետով են առնչվում գրադարանների հետ:

Առաջինը ստեղծագործողի/հեղինակի տեսակետով: Մեծ մասամբ գրադարան­ներն ավելի շատ հեղինակային իրավունքով պաշտպանված գործերի օգտագոր­ծողներ են, քան` ստեղծողները: Այնուամենայնիվ, գրադարանների հիմնական գործունեությունը կայանում է հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների օգտագործումը, որը գրադարանը ցանկության դեպքում կարող է տարածել, փոխ տալ այլ օգտվողների, օր. կոնֆերանսի նյութերը, վեբկայքի վրա տեղադրված գրադարանի լուսանկարները, գրադա­րանի բլոգը, և այլն: (Կարևոր է հիշել, որ գրադարանը տվյալ նյութի օգտա­գործման համար լիցենզիա կարող է տալ, եթե իրեն է պատկանում այդ ստեղծագործության հեղինակային իրավունքները):

Երկրորդը օգտագործողի տեսակետով: Գրադարանները կարող են օգտվել միլիոնավոր CC լիցենզիայով լիցենզավորված նյութերից իրենց սեփական փաստաթղթերը ստեղծելիս: Օրինակ, վերցնել մի հարմար պատկերանիշ գրադարանային բրոշյուրի համար, կամ օգտագործել մի հատված վերջին ճանապարհորդական տեղեկատուից այցելուների համար վեբկայքի վրա տեղեկություն տեղադրելու նպատակով, կամ գրադարանի հավաքածուն լրացնել մեկ այլ գրքի մասին մեկնաբանությամբ:

2006 թ. hունիսի տվյալներով մոտավորապես 140 միլիոն վեբկայքեր ընդունել են CC լիցենզիաներ: CC համարվում է ամենահայտնի բաց մատչելիությամբ լիցենզիաները, որի մասին շատ է գրվում մամուլում և քննարկվում է գիտնականների և փորձագետների կողմից: Որպես տեղեկատվական մասնագետներ, գրադարանավարները պետք է տեղեկացված լինեն նման առաջընթացների մասին և ընդունակ լինեն իրենց խորհուրդներով օգնել հաճախորդներին լուծելու թվային նյութերի օգտագործման հետ կապված խնդիրները: Որոշ հաստատություններում կան գրադարանավար-փորձագետներ լուծելու թվային նյութերի օգտագործման հետ կապված իրավաբանական խնդիրները, և միևնույն ժամանակ գործընկերներին մշտապես տեղյակ պահելու այս բարդ բնագավառում արագ կատարվող փոփոխությունների հետ:

References
Գրականություն

Creative Commons website http://creativecommons.org/

Freedom fighter with a guilty conscience. Lawrence Lessig explains his missionto limit the cultural damage caused by copyright

Lawhttp://technology.guardian.co.uk/weekly/story/0,,1792117,00.html

Unbounded Freedom. A guide to Creative Commons thinking for cultural organizations

http://www.counterpoint-online.org/cgi-bin/item.cgi?id=618

Գիտական ստեղծագործությունների բաց մատչելիություն

Ինչ է գիտական ստեղծագործությունների բաց մատչելիությունը?

Օգտագործելով «բաց մատչելիություն» տերմինը, մենք ի նկատի ունենք ինտեր­նետում տեղադրված խմբագրված գրականության ազատ, անվճար մատ­չելիություն, որը թույլ է տալիս յուրաքանչյուր օգտվողի կարդալ, բեռնաթափել, արտատպել, տարածել, տպել, փնտրում կատարել, կամ հղումներ անել դեպի հոդվածների ամբողջական տեքստերը[39]: Երկու եղանակով կարելի է իրականացնել այս գործողությունները. բաց մատչելիության ամսագրերից և ուսումնական հաստատության առարկայական խորագրերով դասակարգված գրապահոցներից օգտվելով:

Բաց մատչելիության ամսագիրը առցանց/օնլայն/ ռեժիմով բսլորի համար մատ­չելի ամսագիր է, և կարիք չկա բաժանորդագրվել այն կարդալու համար, ինչպես նախկինում արվում էր` համաձայն ընդունված սովորության: Փոխարենը, այժմ նոր բիզնես մոդելներ են գործում, ներառելով հոդվածի, հովանավորության, գովազդի, կամ այս բոլոր գործոնների համար տրվող ընդհանուր վճարը: Խմբագրված բաց մատչելիության ամսագրեր, որոնք պարունակում են նյութեր տարբեր բնագավառների, այդ թվում կենսաբանության և արդեն մոռացված արևադարձային հիվանդությունների վերաբերյալ, տեղադրվել են ինտերնետում Հանրային գիտական գրադարանի(Public Library of Science) կողմից, մինչդեռ BioMed Central-ը և Bioline International-ը համատեղ հրատարակել են 200 վերնագիր ամսագրեր: Ի հավելումն, մի շարք հայտնի հրատարակչություններ, ինչպիսիք են Oxford University Press, Springer, Elsevier արդեն բաց մատչելիությամբ շատ ամսագրեր են տեղադրել: Directory of Open Access Journals-ը (DOAJ)պարունակում է տարբեր թեմաներով 2400 վերնագիր ամսա­գրեր, ընդգրկելով “գյուղատնտեսություն”-ից մինչև “հանքարդյունաբերու­թյուն” թեմաները:

Ինստիտուտի գրապահոցը հանրության համար մատչելի պահո(արխիվ) է, որտեղ տվյալ համալսարանի, կամ ինստիտուտի դասախոսների կողմից հրատարակված գործերը դրվում են առցանց ռեժիմով: Օգտագործելով փոխգործելի ծրագրեր, հայտնի որպես Open Archive Initiative (OAI) Compliant, գրապահոցի ստեղծագործությունները կարելի է փնտրել և բեռնաթափել: OAI-ի օրինակներ են DSpace, E-Prints, Fedora կոչվող ծրագրերը: The Directory of Open Access Repositories (OpenDOAR)_ը փնտրովի գիտական պահոցների և նրանց պարունակության բաց մատչելիության բազա է:

Բաց մատչելիության արդյունավետ լինելու հարցը թեժ քննարկման խնդիր է գիտնականների, հետազոտողների համալսարանի ադմինիստրացիայի, գրադարանավարների, հովանավորող գործակալությունների, հրատարակչությունների և մտավոր հասարակության կողմից: Իրոք, գիտական աշխատությունների համայնապատկերը ընդմիշտ փոխվել է:

Որն է բաց մատչելիության խթանիչ ուժը?

Այս գաղափարն առաջ տանելու համար տասնամյակներ են անցել: Գիտնականներն ու բուհերում դասավանդող գիտական աշխատությունների հեղինակները միշտ էլ ձգտել են, որ իրենց գիտական աշխատանքները լայնորեն օգտագործվեն: Որքան շատ օգտվեն գիտական աշխատություններից, այնքան լավ` թե իրենց կարիերայի, թե իրենց ինստիտուտի, ինչպես նաև հետագա ֆինանսավորման հնարավորություններ ստանալու համար, որից կշահի նաև գիտությունն ու հասարակությունը: Հայտնվելով թղթից դեպի էլէկտրոնային աշխատանքային միջավայրում, գիտաշխատողների ախատանքի բնույթը արագ փոխվում է: Չնայած հաղորդակցման նոր միջոցներին, նրանք ականատես են լինում շատ սահմանափակումների և արգելքների ոչ միայն իրենց, այլև իրենց նախորդների աշխատանքներից օգտվելու համար: Այս հանգամանքը պարտադրում է շատ հեղինակների փոխանցել իրենց գույքային իրավունքերը հրատարակիչներին, այսպիսով` օտարելով իրենցից տվյալ ստեղծագործության տարածման իրավունքը, այսինքն` հեղինակներն արդեն իրավասու չեն լինում իրենց անձնական վեբկայքի վրա տեղադրել իրենց աշխատությունները, կամ բաժանել այն իրենց ուսանողներին լսարանային պարապմունքների ժամանակ:

Արդյունքում, գիտական աշխատությունները մեծ մասամբ մատչելի են դառնում այն ինստիտուտների, կամ գրադարանների համար, որոնք բաժանորդագրված են այդ ամսագրին: Բացի այն փաստից, որ ոչ մի գրադարան չի կարող իրեն թույլ տալ բաժանորդագրվել բոլոր ամսագրերի համար ամսագրերի օրեցօր աճող գնի և օրեցօր նվազող գրադարանային բյուջեի պատճառով, գրադարանները` մանրակրկիտ ուսումնասիրելով բոլոր ամսագրերի տվյալները, դադարեցնում են ոչ շատ անհրաժեշտ ամսագրերի բաժանորդագրությունը[40]: Եվրոպական հանձնաժողովի կատարած վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 1975-1995 թ ընկած ժամանակահատվածում տպագիր ամսագրերի գինը բարձրացել է 300%-ով, որը սղաճի գնից էլ բարձր էր[41]:

Ֆինանսավորող կազմակերպությունները ցանկանում են վստահ լինել, որ իրենց ֆինանսավորման հետևանքով կատարված գիտահետազոտական աշխատանքը մաքսիմալ չափով գիտահետազոտական արդյունք է տալիս: (չափված այդ աշխատանքերի մեջբերման/օգտագործման քանակով): Այնինչ, հիմնական ֆինանսավորումն ապահոված կազմակերպությունները երբեմն իրենք իրենց ֆինանսավորած գիտահետազոտական աշխատանքների արդյունքներին չեն կարողանում մուտք ունենալ սոսկ այն պատճառով, որ իրենց հաստատությունը բաժանորդագրված չէ այդ ամսագրին, որտեղ հրատարակված են այդ աշխա­տություները: Պետական ֆինանսավորում ստացող հետազոտություն­ներից օգտվելու հանրության իրավունքների վերաբերյալ թեժ քննարկումները հանգեց­րին նոր կանոնակարգերի մշակմանը: Օր. Միացյալ Նահանգների Ազգային առող­ջապահության ինստիտուտը ընդունեց կանոնակարգ, որով առաջարկվում էր հեղինակներին արխիվացնել իրենց ստեղծագործություն­ները, մինչդեռ Wellcome Trusts’ Position Statement in Support of Open and Unrestricted Access to Published Research(2005)-ը առաջարկեց կատարել ստեղ­ծա­գործությունների արխիվացում 6 ամսվա ընթացքում:

Այսպիսով, հեղինակների գիտական աշխատանքերը հասանելի չեն իրենց գործընկերների համար, հետազոտողները չեն կարող օգտվել անհրաժեշտ գրականությունից, և գրադարաններն էլ չեն կարող բավարարել իրենց օգտվող­ների տեղեկատվական պահանջները: Այս դժգոհությունները պատ­ճա­ռով գիտ­նա­կանների, ֆինանսավորող կազմակերպությունների, օրենսդիր մարմինների և գրադարանների կողմից փոփոխություններ կատարելու գլոբալ շարժում սկսվեց:

Կանոնակարգային փաստաթղթեր և նախաձեռնություններ

Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի նախաձեռնությունը (BOAI)/2002/ բաց մատչելիության աջակցության վերաբերյալ առաջին հիմնական միջազգային փաստաթուղթն էր: Բաց հասարակության ինստիտուտի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ առաջարկվեց տալ բաց մատչելիու­թյան սահմանումը և մշակել գիտական աշխատությունների մատչելիության ստրատեգիաներն ու նպատակները:

2003 թ. Howard Hughes Medical Institute (HMMI)-ը և Max Planck Society-ն միասին կազմակերպեցին հանդիպումներ բաց մատչելիության վերաբերյալ, թե ինչպես է այն ընկալվում հովանավորողների տեսանկյունից: HMMI-ի հանդիպ­ման արդյունքը եղավ «Bethesda Statement on Open Access» փաստաթղթի ստեղծումը, իսկ Max Planck-ի կոնֆերանսի արդյունքը եղավ «Berlin Declaration» փաստաթղթի ստեղծումը: Երկու փաստաթղթերն էլ տալիս են բաց մատչելիության սահմանումը` հիմնական շեշտը դնելով հովանավորողների դերի վրա: The Wellcome Trust-ը Անգլիայում հետազոտությունը ֆինանսավորող առաջին կազմակերպությունն էր, որ կարևորեց բաց մատչելիության գաղա­փարը այն հետազոտությունների համար, որոնք իրենք են ֆինանսավորում են: Կառավարող և օրենսդիր մարմինները նույնպես հետաքրքրություն ցուցա­բերեցին պետության կողմից ֆինանսավորվող գիտական հետազոտությունների մաքսիմում մատչելիության հանդեպ: 2004 թ. UK House of Commons Sciences and Technology Committee-ն առաջարկեց, որ Անգլիայի բոլոր բուհերը և պետության կողմից ֆինանսավորվող հաստատությունները ստեղծեն անվճար բաց մատչելիությամբ առցանց ռեժիմով գործող գրապահոցներ և ամսագրեր:

Այս կարևոր զեկուցումը նպաստեց, որ Անգլիայի ութ հետազոտական խոր­հուրդներից հինգը ընդունեն բաց մատչելիության հանձնարարագրեր: 2005թ. Ուկրաինայի պառլամենտը հովանավորեց պետական ֆինանսավորում ստացող հետազոտական աշխատանքերի բաց մատչելիությունը, որին հետևեց տասը ինստիտուտների միջև Բաց մատչելիության գրապահոցների ազգային ցանցի ստեղծմումը: 2006թ. Եվրոպական հանձնաժողովը ֆինանսավորեց Եվրոպայում հետազո­տա­կան հրատարակչությունների շուկաների ուսումնասիրությունը, այն նպատակով, որ ֆինանսավորող կազմակերպությունները կարողանան կանոնակարգ մշակել, ըստ որի` Եվրոպայի կողմից ֆինանսավորվող հետազոտական հրատարակ­չություն­ները հասանելի լինեն բաց մատչելիության արխիվներում: Միացյալ Նահանգներում` համաձայն Federal Research Public Access Act(2006) փաս­տաթղթի, թույլատրվեց բաց մատչելիություն ապահովել 11 խոշոր պետական գոր­ծակալությունների կողմից օր. (Առողջապահության ազգային ինստիտուտ, Ազգային գիտական հիմնադրամ) ֆինանսավորվող հետազոտական աշխա­տություն­ների համար:

Բաց մատչելիությունը զարգացող և անցումային շրջանի երկրներում

2006 թ. զեկույցով Հարավային Աֆրիկայի Գիտությունների Ակադեմիան պար­զեց, որ վերջին 14 տարիների ընթացքում Հարավաֆրիկյան ամսագրերի մեկ էջն անգամ չի մեջբերվել իրենց միջազգային գործընկերների կողմից: Հարավաֆրի­կյան 255 հավատարմագրված ամսագրերի նվազ քան մեկ տասներորդն է օգտա­գործվել միջազգային գիտահետազոտական շտեմարան­ներում, չնայած այն հանգամանքին, որ Հարավային Աֆրիկան հետազոտական ստեղծա­գոր­ծու­թյուն­ների հրատարակմամբ առաջնային դիրք է գրավում մայրցամաքում[42]: Հարավային Աֆրիկայի և այլ զարգացող երկրների կողմից hետազոտական ստեղծագործությունների հրատարակման ավելացումը դրամատիկ նշանա­կու­թյուն ունի այն իմաստով, որ զարգացող երկրներում կատարված hետա­զոտա­կան ստեղծագործությունները պետք է ընդգրկվեն համաշխարհային գիտական բազաների մեջ, որն այնքան անհրաժեշտ նշանակություն ունի այնպիսի գլոբալ խնդիրների լուծման համար, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները և ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը: Փորձը ցույց է տալիս, որ բաց մատչելիությամբ և էլեկտրոնային տարբերակով տեղադրված հոդվածները 50%-ով ավել են մեջբերվում/օգտագործվում/, քան նույն ամսագրի հոդվածների ոչ էլեկտրոնային տարբերակները:

Սալվադորի հռչակագիրը բաց մատչելիության վերաբերյալ. Զարգացող աշխարհի հեռանկարը.” 2005 թ. Բրազիլիայում կայացած միջազգային սեմինարի ժամանակ ընդունված այս փաստաթղթում ասվում է, որ եթե աշխարհում գիտությունը ունիվերսալ է, գիտական տեղեկատվության մատչելիության բացառումն անընդունելի է: Բաց մատչելիությունը կմեծացնի զարգացող երկրների գիտնականնների հնարավորությունները, թե գիտական ստեղծա­գործություններին մուտք ունենալու, և թե գլոբալ գիտության զարգացմանը նպաստելու գործում` դրանով իսկ օգնելով նրանց գրել հետազոտական ստեղծագործություններ իրենց երկրներին հուզող թեմաների վերաբերյալ:

Զարգացող երկրներից համաշխարհային տեղեկատվական բազաների մեջ գիտական տեղեկատվության ինտեգրման գաղափարն արտացոլված է “National Open Access Policy for Developing Countires”(“Բաց մատչելիության ազգային կանոնակարգ զարգացող երկրների համար”) փաստա­թղթի նմուշային օրինակում: Այն հաստատավել է 2006 թ. նոյեմբերին Հնդկաս­տանի գիտական ինստիտուտի, Հնդկաստանի գիտությունների ակադեմիայի և M S Սվամինատան հետազոտական հիմնադրամի համատեղ աշխատաժողովի ժամանակ, որտեղ ցավով նշվեց այն փաստը, որ աշխարհի բնակչության 80%-ը կազմող երկրներում կատարվող յուրօրինակ հետազոտությունները մեծ մասամբ անտեսանելի են մնում միջազգային գիտական միջավայրի համար:

Զարգացող և անցումային շրջանի երկրները արդեն քայլեր են նախաձեռնել

քարոզելու բաց մատչելիության գաղափարը, և կարևոր դեր են կատարում ամբողջ աշխարհում բաց մատչելիության կանոնակարգեր մշակելու գործում:

Բաց հասարակության ինստիտուտի կողմից հովանավորություն ստանալով, Էլեկտրոնային տեղեկատվոթյուն գրադարանների համար (eIFL.net) միջազգային կոնսորցիումը կազմակերպել է մի շարք սեմինարներ Չինաստանում, Լիտվայում, Լեհաստանում, Սերբիայում, Հարավային Աֆրիկայում և Ուկրաինայում: Արդյունքում ստեղծվեցին բաց մատչելիությամբ զբաղվող աշխատանքային խմբեր, աջակցություն ստացվեց ազգային հետազոտական հիմնադրամներից, և ստեղծվեցին բաց մատչելիության գրապահոցներ:

Գրադարաններն ու բաց մատչելիությունը

Իրենց առաքելությունը համարելով տեղեկատվության մատչելիության ապահովումը հանրության համար, գրադարաններն այսպիսով դարձել են բաց մատչելիության ջատագովներ: Համամիտ լինելով «պարբերականների ճգնաժա­մի» վնասակար ազդեցությանը գիտության առաջընթացի վրա, գրադարաններն ամենայն ջանասիրությամբ ուղիներ են փնտրում հաղթահարելու ֆինանսական և իրավական արգելքները հետազոտական նյութերին մուտք ունենալու համար: Գրադարանները բուհերում հաճախ բաց մատչելիություն ապահովող առաջին վայրն են և գրադարանն է, որ կարող է դառնալ ինստիտուտի գրապահոցը: Աշխարհի շատ գրադարանային ասոցիացիաներ ընդունել են որոշումներ հանուն բաց մատչելիության աջակցության և նույնիսկ ստորագրել են հռչակագրեր այդ մասին: Գրադարանները պետք է միշտ տեղեկացված լինեն խմբագրված բաց մատչելիությամբ տեղադրված գիտական ստեղծագործությունների մասին և ապահովեն այդ ստեղծագործությունների մատչելիությունը գրադարանից օգտվողների համար:

References
Գրականություն

Statements and declarations

Berlin Declaration on Open Access to Knowledge in the sciences and Humanitites(2003)

http://oa.mpg.de/openaccess-berlin/berlindeclaration.html

Bethesda Statement on Open Access Publishing (2003)

http://www.asoros.org/openaccess/

International Federation of Library Associations and Institutions (IFLA) Statement on Open Access to Scholarly Literature and Research Documentation (2003)

http://www.ifla.org/V/cdoc/open-access04,html

National Open Access Policy for Developing Countries (2006)

http://scigate.ncsi.lisc.ernet.in/OAworkshop2006/presentations.htm

Research Council UK position on issue of improved access to research outputs (2006)

http://www.rcuk.ac.uk/research/outputs/access/default.htm

Salvador Declaration on Open Access: the Developing World Perspective (2005)

http://www.icm19.org/meetings/openaccess/public/documnets/declaration.htm

Reports
Զեկուցումներ

European Commission Study on the Economic and Technical Evolution of the Scientific Publication Markets in Europe(2006)

http://ec.europa.eu/research/science-society/page_en.cfm?id=3184

Report on a Strategic Approach to research Publishing in South Africa(2006)

http://www.assaf.co.za/strat_report.html

Scientific publications. free for all? Great Britain Parliamnet House of Commons Science and Technology Committee (2004)

http://www.publications.parliament.uk/pa/cm200304/cmselect/cmsctech/399/39902.htm

Resources
Ռեսուրսներ

Directory of Open Access Journals

http://www.doaj.org

Directory of Open Access Repositories

http://www.opendoar.org

Electronic Information for Libraries Open Access

http://www.eifl.net/openaccess/ openaccess.html

Open Access

http://en.wikipedia.org/wiki/Open_access

Open Society Institute (OSI) Information Program

http://www.soros.org/initiatives/information

Scholarly Publishing and academic Resources Coalition (SPARC)

http://www.arl.org/SPARC/

Sherpa/RoMEO guide to publisher copyright policies & self-archiving

http://sherpa.ac.uk/romeo.php

Հեղինակային իրավունքն ու առևտրային համաձայնագրերը

Ինչ է առևտրային համաձայնագիրը?

Առևտրային համաձայնագրերը, հայտնի նաև «ազատ առևտրային համաձայնագրեր», անունով, բանակցելի համաձայնագրեր են երկու, կամ ավելի պետությունների միջև` արտոնյալ շուկայական հարաբերություններ ստեղծելու նպատակով, թե ապրանքների, թե/կամ ծառայությունների բնագավառում: Կախված բանակցող կողմերի քանակից, կամ ընդգրկված աշխարագրական տարածքից, համաձայնագրերը կարող են լինել բազմակողմ (multi-lateral), տարածաշրջանային(regional), կամ երկկողմ (bi-lateral): Առևտրային համա­ձայնագիրը սովորաբար կնքվում է ապրանքային առևտրային գործարքների համար, սակայն այն երբեմն օգտագործվում է նաև առևտրային ծառայու­թյունների, ստանդարտների ճանաչման, մաքսատների հետ համա­գոր­ծակ­ցու­թյան, մտավոր սեփականության իրավունքերի պաշտպա­նության համար (ընդ­գրկելով հեղինակային իրավունքը): Առևտրային համաձայնագրերի մեջ հեղինակային իրավունքի ներառման փաստն էր, որ գրադարանները նույնպես առնչվեցին այս երևույթի հետ: Առևտրային համաձայնագիրը ստորագրող կողմերը պետք է սովորաբար փոփոխեն իրենց ազգային օրենքները համաձայնագրի պայմաններն ընդունելու համար:

Պրակտիկան

Բազմակողմ առևտրային համաձայնագրեր. Առևտրի համաշխարհային կազմակերպություն /ԱՀԿ=WTO/ և Մտավոր սեփականության իրավունքերի` առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր /ՄՍԻԱԱՀ=TRIPS/

Բազմակողմ առևտրային համաձայնագրերը ղեկավարվում են 1995 թ. հիմնադրված Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO)կողմից10:

Համակարգի «սրտում», հայտնի որպես` բազմակողմ առևտրային համակարգ, գտնվում են ԱՀԿ-ի համաձայնագրերը`ստորագրված և իրենց ազգային օրենքներում վավերացրած ԱՀԿ-ի անդամակից 149 երկրների կողմից: Այս համաձայնագրերը համարվում են միջազգային առևտրի իրավական հիմնական հիմքը:

Կարող է զարմանալի թվալ, որ մի կազմակերպություն, որն իրեն նվիրել է առևտրային արգելքները նվազեցնելու և մրցակցությունը քաջալերելու գործին, կընդգրկի իր փաթեթի մեջ նաև մտավոր սեփականության դրույթը, որը ստեղծում է սահմանափակ մենաշնորհներ: Բայց այս վիճահարույց քայլը կատարվեց երբ 1995 թ.ընդունվեց Մտավոր սեփականության իրավունքերի` Առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիրը: Առաջին անգամ մտավոր սեփականության(ՄՍ)կանոնները ներառնվեցին բազմակողմ առևտրային համակարգի մեջ, կապելով ՄՍ պաշտպանությունը և ուժեղացումը առևտրի այլ բնագավառների` գյուղատնտեսության և տեքստիլային արդյունաբերության հետ: ՄՍԻԱԱՀ-ը /TRIPS/ տարածվեց ՄՍ բոլոր իրավունքների վրա, օր. հեղինակային իրավունք, պատենտներ, ապրանքանիշեր և այլն, սակայն այն չի առնչվում թվային միջավայրում հեղինակային իրավունքի խնդրի հետ (այս խնդրով զբաղվում է ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի մասին դաշնագիրը): [44]

ՄՍԻԱԱՀ-ը ունեցավ հետևյալ կիրառությունները

  • այն ներկայացրեց մինիմում ՄՍ ստանդարտների սկզբունքը, որը նշանակում էր, որ բանակցությունների արդյունքում կնքված ցանկացած ՄՍ համաձայնագիր կարող է ավելի բարձր ստանդարտներ ստեղծել /հայտնի որպես TRIPS-plus/;

  • այն վերացրեց բազմաթիվ ազգային կարգավորող գործողությունները, փոխարենը առաջին անգամ ներմուծելով գլոբալ հարկադրման կոմպոնենտը (անհամապատասխանությունը կանոններին կարող է հանգեցնել առևտրային պատժամիջոցների);

  • այն մշակեց վեճերը կարգավորելու հետևյալ մեխանիզմը, որ յուրաքանչյուր ԱՀԿ անդամակից երկիր իր վիճահարույց գործը պետք է ներկայացնի հատուկ նշանակված անկախ փորձագետների կոմիտեին: Մեկ հետաքրքիր երևույթ, որ ընդունվեց, այսպես կոչված, «եռաստիճան տեստ»-ն էր, որով որոշվում էր հեղինակային իրավունքի մասին օրենքի մեջ ազատ օգտագործման և սահմանափակումների վերաբերյալ դրույթներին համապատասխան գործողությունների օրինականությունը: 2000թ. ԱՀԿ ստիպեց Միացյալ Նահանգներին պատասխան տալ միջազգային պարտականությունները խախտելու համար: Գործը հարուցվել էր Եվրամիության կողմից, որը հանդես էր գալիս կատարողների իրավունքերը պաշտպանող իռլանդական կազմակերպության անունից[45]: Միացյալ Նահանգները հայտնվելով հեղինակային իրավունքի հետ առնչվող իրենց համար անսովոր դիրքում, այնուամենայնիվ, փոփոխության չենթարկեց իր օրենքը, փոխարենը շարունակեց վճարել տուգանքը[46];

  • այն ներկայացրեց առևտրային սեկտորների միջև «խաչաձև փոխհատուցման պայմաններ» ներկայացնելու կարողությունը: 1999 թ., երբ ԱՀԿ փորձագետների խումբը Էկվադորի և Եվրամիության միջև բանանի ներմուծման հետ կապված վեճը լուծեց ի օգուտ Էկվադորի, վերջինս առաջարկեց TRIPS-ի կիրառումը դադարեցնելու պայմանով, կենտրոնանալ Եվրամիության համար այնպիսի զգայուն սեկտորների վրա, ինչպիսիք են` երաժշտութան արդյունաբերության և ալկոհոլային խմիչքների աշխարհագրական ցուցանիշների հետ առնչվող հեղինակային իրավունքի խնդիրները[47]:

Զարգացող երկրները և ՄՍԻԱԱՀ-ը (TRIPS)

ԱՀԿ անդամակից երկրներից երեք քառորդը զարգացող, կամ ամենաքիչ զարգացած երկրներն են, և հաշվարկների համաձայն մոտավորապես տասնհինգ զարգացած երկրներ են ակտիվ մասնակցություն ունենում TRIPS-ի բանակցություններին[48], այդ թվում նաև մեկ քիչ զարգացած երկիր /Տանզանիա/[49]: Զարգացող երկրները ի սկզբանե դեմ էին ՄՍ ընդգրկմանը ԱՀԿ համընդհանուր առևտրային համակարգի մեջ: Արդյունքում, նրանց հաջողվեց ընդգրկել երկու կարևոր հոդվածներ այն մասին,որ ՄՍ պաշտպանությունը ներկայացնելով, երկրները ստիպված կլինեն ձևակերպել կանոններն «այնպիսի եղանակով, որը նպաստում է սոցիալական և տնտեսական բարեկեցությանը»[50]: Այլ կեպ ասած, ՄՍ ինքնին վերջը չէ: ԱՀԿ-ի Doha Declaration on TRIPS and Public Health(2001)[51] առաջացան այս երկու հոդվածների հիման վրա:

Թույլատրվեց անցումային ժամանակահատվածներ սահմանել իրականացման համար. զարգացող և անցումային շրջանի երկրներին լրացուցիչ տրվեց ևս չորս տարի, այսինքն, մինչև 2000 թ. հունվարի 1-ը և ամենաքիչ զարգացած երկրներին (ներկայումս դրանք 32-ն են) մինչև 2006 թ. հունվարի 1-ը, վերջիններիս համար ժամկետը երկարաձգվեց մինչև 2013 թ. հուլիսի 1-ը: Սա ցույց է տալիս, որ TRIPS-ը խոր արմատներ է գցում երկրի ներքին իրավական համակարգում, բերում իր հետ ծախսեր, պահանջելով մինիմում ստանդարտների, սահմանների վերահսկողության, ներքին նորմերի, ընթացակարգերի հզորացման և վերադաս մարմինների հետ համագործակցության ընդունման:

1995թ.Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը(ՄՍՀԿ) Առևտրի համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) հետ համաձայնագիր կնքեց զարգացող երկրներին TRIPS-ի կիրառման համար տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Այն ընդգրկում է նաև իրավաբանական խորհրդատվություն ազգային ՄՍ կառույցների ավտոմատացում և դասընթացներ: Վերջին տարիների ընթացքում ՄՍՀԿ-ի ծրագիրը քննադատվել է փորձագետների կողմից, որովհետև զարգացող երկրներին առանց լավագույն խորհուրդներ տալու, առաջարկվել է ընդունել TRIPS-plus-ը: ՄՍՀԿ տեխնիկական աջակցության վերաբերյալ ծրագիրը հիմնական մասերից մեկն է, որ ընդգրկված է ՄՍՀԿ-ին անդամակից տասնչորս զարգացող երկրների կողմից առաջադրված «Development Agenda for WIPO» ծրագրի մեջ (See A Development Agenda for WIPO: International Policy Issues).

Երկկողմ առևտրային համաձայնագրեր

Պատճառներից մեկը, թե ինչու զարգացող երկրները ընդունեցին TRIPS-ը, այն էր, որ նրանք հավատում էին, որ ՄՍ բազմակողմ համակարգը վերջ կդնի այնպիսի երկկողմ ճնշմանը, ինչպիսին է «Special 301» ընթացակարգը: (Սա հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգների առևտրային ներկայա­ցուցիչներին առևտրային պատժամիջոցներով սպառնալ այն երկրներին, որտեղ բնակվում են Միացյալ Նահանգների քաղաքացիներ և ունեն ՄՍ իրավունքեր): Այնուամենայնիվ, վերջին ժամանակներում, մասնավորապես Միացյալ Նահանգների և Եվրամիության նախաձեռնությամբ երկկողմ և տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի տարածումը ցույց է տալիս, որ մենք կրկին մտնում ենք երկկողմ փուլ և այս համաձայնագրերի մեծ մասը ընդունում են էքստրեմալ մոտեցում[52]: Սա հայտնի է, որպես «կրկնակի փակուղու»(double backdoor) քաղաքականություն. Քանի որ շատ քաղաքներ ընդունում են TRIPS-plus /higher=ավելի բարձր/ստանդարտներ, դրանք չափանիշ են դառնում և մեծանում է հավանականությունը որ դրանք ևս կընդգրկվեն TRIPS-ի վերափոխված տարբերակների մեջ[53]:

Աշխարհի խոշորագույն առևտրային բլոկներից երկուսն այլ կերպ են անվանում իրենց համաձայնագրերը: Միացյալ Նահանգների համաձայնագրերը կոչվում են «Ազատ առևտրային համաձայնագրեր» (FTAs), մինչդեռ Եվրա­միու­թյան համաձայնագրերը, սովորաբար կոչվում են «Տնտեսական համա­գոր­ծակ­ցու­թյան համաձայնագրեր»(EPAs): Երկու համաձայնագրերի բովանդակության մեծ մասը նվիրված է մտավոր սեփականության և մասնակից երկրի կողմից մտավոր սեփականության պաշտպանության բարձրագույն ստանդարտ­ների ընդունման գաղափարին: (Թունիսի, Ջորդանի, Պաղեստինի Տնտեսական համագործակցության համաձայնագրեր), կամ «...պաշտպանության այնպիսի ստանդարտներ, որ բնորոշ են Միացյալ Նահանգների օրենքին» (Ազատ առևտրային համաձայնագրերի բանակցելի դրույթներ):

Ազատ առևտրային համաձայնագրերը պարունակում են հետևյալ դրույթները ՄՍ-ի վերաբերյալ

  • TRIPS-ի համաձայն` պաշտպանության ժամկետի երկարաձգումը ևս 20 տարով;

  • Միացյալ Նահանգների օրենքներին համապատասխան պարտականությունների ընդունում ընդդեմ պաշտպանոււթյան տեխնիկական միջոցների(ՊՏՄ) շրջանցման;

  • պատասխանատվության պահանջ ինտերնետային ծառայություն տրամադրողներից նրանց ցանցի միջոցով հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների տարածման դեպքում հեղինակային իրավունքի խախտման դեպքում;

  • օրինական ճանապարհով արտաքին շուկաներում վաճառված հեղինակային իրավունքով պաշտպանված ապրանքների նմանակված տարբերակների ներմուծման արգելում;

  • պարտավորությունների պարտադիր կատարում TRIPS-ի պահանջներին համաձայն; հատկապես զարգացող երկրների համար ռեսուրսների բացակայության փաստը պարտավորությունների կատարումից խուսափելու պատճառ չի կարող հանդիսանալ;

  • ՄՍՀԿ-ի ինտերնետ դաշնագրերին /1996/հետևելը;

  • հեղինակային իրավունքի խախտման դեպքում պաշտպանվող կողմը պետք է ապացուցի, որ խախտում չի եղել;

Այս դրույթներից յուրաքանչյուրը կարող է բացասաբար ազդել գրադարանների վրա, որովհետև կարևորվում է գրադարանների մասնակցությունը բանակցություններին:

Մասնավորապես զարգացող երկրները կարող են ունենալ ֆինանսական առումով այլ առաջնություններ, ինչպես օրինակ առողջապահությունն ու տարրական կրթությունը, որից ցանկալի չէ ռեսուրսներ վերցնել: Նման մտահոգությունների հետ կապվաժ հասարակական բանավեճեր եղան, և երբեմն նույնիսկ բողոքներ մի շարք երկրներում, որտեղ երկկողմանի առևտրային համաձայնագրերի վերաբերյալ բանակցություններ էին տարվում:

Գրադարանների հետ առնչվող խնդիրները

Միջազգային առևտրային համաձայնագրերի մեջ ընդգրկված հեղինակային իրավունքի դրույթները, որոնք թարգմանված են ազգային օրենքներում, կարող են մեծ ազդեցություն ունենալ գրադարանների գործունեության և հաճախորդ­ներին մատուցվող ծառայությունների վրա: Նոր, ավելի խիստ պարտականու­թյուն­ներ առաջադրելով, երկկողմանի համաձայնագրերը կարող են խեղա­թյուրել հեղինակային իրավունքների և սահմանափակումների հավասարա­կշռու­թյունը, որը միջազգային համաձայնագրերում, և գուցե նաև ազգային օրենքերում ընդգրկված շատ կարևոր հանգամանք է գրադարանների համար: Սա նշանակում է, որ գրադարանները կարևոր համախոհներ են, որոնց հետ պարտավոր են խորհրդակցել ցանկացած առևտրային բանակցությունների ժամանակ: Մի քանի պատճառներով սա այնքան էլ դյուրին գործ չէ:

Ի տարբերություն քաղաքականության մշակման այլ ոլորտների, առևտրային բանակցությունները ընթանում են դռնփակ` թեթև, երբեմն էլ առանց հասարակական վերլուծության: Օրինակ, ԱՀԿ ՄՍԱՀՀԿ Խորհուրդը, որը վերահսկում է ՄՍԱՀՀԿ գործունեությունը, իր ժողովներն անց է կացնում գաղտնի` առանց քաղաքացիական հասարակությունից որևէ դիտորդների մասնակցության: Դժվարությամբ կարելի է գտնել նույնիսկ այնպիսի կարևոր տեղեկություն, ինչպիսին երկկողմանի համաձայնագրերի ժամկետներն են, ինչպես նաև ձեռք բերել քննարկվող փաստաթղթերի պատճեները: Բանակցու­թյունները վարում են առևտրի բնագավառի պաշտոնյաները, որոնք շատ քիչ գիտեն, կամ ընդհանրապես տեղյակ չեն, թե հեղինակային իրավունքի հետ կապված ինչպիսի խնդիրներ կարող են ծագել գրադարաններում, կրթության և մշակույթի ոլորտում: Բանակցությունների ժամանակ կարող են ընդունել TRIPS-plus-դրույթները, եթե փոխվում է բանակցությունների ոլորտը, տեղափոխվելով օր. գյուղատնտեսության բնագավառ:

Այնուամենայնիվ, գրադարանավարները և արհեստավարժ գրադարանային ասո­ցիացիաները պետք է աչալուրջ լինեն, որպեսզի իրենց երկրների կառա­վարության կողմից որևէ առևտրային համաձայնագրերի վերաբերյալ բանակ­ցու­թյուներին մասնակցելիս իրենք տեղեկացված լինեն, համոզվելու համար, որ հեղինակային իրավունքի հետ առնչվող որևէ դրույթ բացասաբար չի ազդի գիտության, կրթության և գիտական հետազոտությունների վրա, և անհրաժեշ­տություն առաջացնի հանդես գալ հակառակ առաջարկությամբ բացասա­կան/ան­ցանկալի հետևանքերը վերացնելու համար:

Միշտ կարող եք օգնության դիմել: Կան շատ աղբյուրներ տեղեկատվություն ստանալու համար, օր. bilaterals.org, կայքէջը, որը «տեղեկացնում է այն ամենի մասին, ինչ տեղի չի ունենում ԱՀԿ-ում»: eIFL.net կոնսորցիումի անդամները աջակցություն ստանալու համար կարող են դիմել «Մտավոր սեփականություն» ծրագրին: Գրադարանային ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիան հրատարակել են որոշումներ ԱՀԿ և TRIPS-ի վերաբերյալ:

Մուտքը շուկա սահմանում է ժամանակ առ ժամանակ փոփոխվող քվոտա/չափաբաժին մի երկրից մյուսը արտահանվող ապրանքերի համար: Եթե երկիրը պարտավորվում է ապահովել օրինական պաշտպանություն հանուն շուկա մուտք ունենալու, ուրեմն, պետք է ընդմիշտ հետևի դրան: Այդ պատճառով, գրադարանային հանրությունը միշտ իր խոսքը պետք է ասի:

References

Գրականություն

Agreement on Trade-Related Aspects of Intellectual Property Rights(TRIPS), WTO 1995

How International Trade Agreements affect Libraries (EBLIDA Position Paper on International Trade Agreements), EBLIDA 2005

http://www.eblida.org/position/International TradeAgreements_Position_September05.htm

IFLA Position on The World Trade Organization, IFLA 2001

http://ww.ifla.org/III/clm/p1/wto-fla.htm

Multilateral agreements and a TRIPS-plus world: the World Intellectual Property Organization (WIPO), TRIPS Issues Papers 3(2003) by Sisule Musungu and Graham Dutfield, QUNO

Resource Book on TRIPS and Development, UNCTAD-ICTSD Project on IPRs and Sustainable Development (2005), Cambridge University Press

Tips for Trips – A Guide for Libraries and Librarians to the Agreement on Trade-Related Aspects of Intellectual Property Rights (TRIPS), IFLA 2002

http://www.ifla.org/III/clm/p1/tt-e.htm

www.bilaterals.org «Everything that’s not happening at the WTO»

Միջազգային քաղաքականության մշակում:

ՄՍՀԿ-ի «Զարգացման ծրագիր»-ը

Միջազգային քաղաքականության մշակում:

Հեղինակային իրավունքի մասին օրենքը ունի միջազգային բնույթ: Հեղինակային իրավունքի մասին շատ ազգային օրենքներ հիմնված են հեղինակային իրավունքի վերաբերյալ միջազգային դաշնագրերի վրա: Միջազգային զարգացումների և քաղաքականության մշակումների մասին տեղեկացված լինելը օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչպես են հեղինակային իրավունքի մասին ազգային օրենքները կիրառվում: Հեղինակային իրավունքի վերաբերյալ միջազգային օրակարգի մշակմամբ զբաղվող երկու հիմնական կազմակերպություններն էլ գտնվում են Ժնևում:

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը/ԱՀԿ/ ղեկավարում և գործադրում է բազմակողմ առևտրային համաձայնագիրը, որը համընդհանուր առևտրային համակարգ է բերում հեղինակային իրավունքի գաղափարը: Մինչև 2005թ. դեկտեմբեր ամիսը, 149 երկրներ միացան ԱՀԿ-ին(հետևաբար նաև TRIPS-ին): Ավելի քիչ զարգացած երկրներին ԱՀԿ-ին միանալու ժամկետ է տրված մինչև 2013թ. հուլիս ամիսը:(Տես «Հեղինակային իրավունք և առևտրային համաձայնգրեր» գլուխը):

  • Մտավոր սեփականության իրավունքերի` առևտրին առնչվող հայեցա­կետերի մասին համաձայնագիր (ՄՍԻԱԱՀ=TRIPS) (1995)

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը ղեկավարում է հեղինակային իրավունքի վերաբերյալ երեք հիմնական դաշնագրեր:

  • Բեռնի կոնվենցիան գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության վերաբերյալ /1886/ - 162 անդամակից պետություններ, հոկտեմբեր 2006թ.-ի տվյալների համաձայն[54];

  • ՄՍՀԿ հեղնակային իրավունքի վերաբերյալ դաշնագիր (1996) - 60 անդամակից պետություններ, հոկտեմբեր 2006թ-ի տվյալների համաձայն[55];

  • ՄՍՀԿ-ի կատարումների և հնչյունագրերի մասին դաշնագիր (1996) 58 անդամակից պետություններ, հոկտեմբեր 2006թ-ի տվյալների համաձայն[56]:

ՄՍՀԿ-ի գործունեության լուսաբանում

Վերջին տարիների ընթացքում ՄՍՀԿ-ի դերն ու գործունեությունը գտնվում է ուշադրության կենտրոնում: 1974 թ. ՄՍՀԿ-ն դարձավ Միավորված ազգերի մասնագիտացված գործակալություն` լիազորված ղեկավարելու Միավորված ազգերի մի քանի այլ կազմակերպությունների գործունեությունը նորարարության, զարգացման և մտավոր սեփականության ոլորտներում[57]: Գործունեության իրական պատկերն այլ է: ՄՍՀԿ-ի 2006-2007թթ ծրագրի ստրատեգիական նպատակն է «խթանել/զարգացնել մտավոր սեփականության կուլտուրան»[58]: Ի տարբերություն ՄԱԿ-ի մյուս ճյուղերի, ՄՍՀԿ-ն ֆինանսապես կախված չէ անդամակից պետությունների անդամավճարներից, բայց փոխարենը այն ստանում է եկամուտների 90%-ը` ստացված պատենտների գրանցման համար կատարված վճարումներից, որը ղեկավարվում է իր կողմից:

Այլ կերպ ասած, այն մեծ մասամբ ֆինանսավորվում է իրավատերերի կողմից, ովքեր շահագրգռված են մտավոր սեփականության պաշտպանությամբ: Սա իր արտացոլումն է գտնում ՄՍՀԿ-ի կազմում գործարարական ու արդյունաբերական խմբերի ընդգրկմամբ: Նրանցից ոմանք ՄՍՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ համաձայնագրեր ունեն համընդհանուր աշխատաժողովներ կազմակերպելու նպատակով, և մինչև վերջերս Խորհրդի հանդիպումների ժամանակ դիտորդների գերիշխող թիվն են կազմում այս խմբերի ներկայացուցիչները:

ԱՀԿ հետ ունենալով համագործակցության համաձայնագիր, ՄՍՀԿ քարտուղարությունը զարգացող երկրներին ապահովում է տեխնիկական աջակցությամբ և իրավաբանական խորհրդատվությամբ ԱՀԿ ՄՍԻԱԱՀ համաձայնագրի դրույթները կիրառելու գործում:

Ծրագիրը բազմիցս քննադատվել է ՄՍ-ից ստացված շահույթի վրա չափից ավել ուշադրություն դարձնելու վրա, մինչդեռ շատ քիչ ուշադրություն է դարձվում TRIPS-plus-ի քաջալերման համար կատարված ծախսերի վրա[59]:

ՄՍՀԿ-ի «Զարգացման ծրագիր»-ը

Որոշ ՄՍՀԿ-ին անդամակից պետություններ եկան այն կարծիքին, որ ՄՍՀԿ թերանում է օգնել զարգացող երկրներին լուծելու մտավոր սեփականության հետ առնչվող խնդիրները: ՄՍՀԿ-ն ժամանակակից մտածելակերպի առումով համաքայլ չի ընթանում այլ կազմակերպությունների`Համաշխարհային բանկի /ՀԲ/ և ԱՀԿ-հետ, որոնք անցել են գնահատման փուլերը` ապացուցելով, որ իրենց գործողությունները ուղղված են հանուն զարգացման: ՄՍՀԿ-ն փաստորեն հավատարիմ չի մնում իր բուն մանդատին, և պետք է իր բոլոր գործողություններում զարգացման չափանիշներ ունենա, և ղեկավարվի ՄԱԿ-ի “Հազարամյակի զարգացման հեռանկարներ” ծագրով (UN Millenium Development Goals)[60]:

ՄՍՀԿ Գլխավոր համաժողովի ընթացքում, 2004 թ. սեպտեմբերին, Բրազիլիան և Արգենտինան պատմական առաջարկություն արեցին` ստեղծել «Զարգացման ծրագիր»(Development Agenda) ՄՍՀԿ շրջանակներում: Միանալով Բոլիվիայի, Կուբաի, Դոմինիկյան Հանրապետության, Էկվադորի, Եգիպտոսի, Իրանի, Կենիայի, Պերուի, Սիեռա-Լեոնեի (պետություն Հարավային Աֆրիկայում), Հարավային Աֆրիկայի, Տանզանիայի և Վենեսուելայի հետ, այս խումբը հայտնի դարձավ «Ընկերներ հանուն զարգացման» անունով: Սա սկիզբ դրեց մի գործընթացի, որը պետք է ընթանար ոչ միայն ՄՍՀԿ ներսում, այլև տարածվեր ամբողջ աշխարհի քաղաքացիական հասարակության հետաքրքրված մարդկանց շրջանում:

«Զարգացման ծրագր»-ի նպատակն է ՄՍՀԿ-ն վերակողմնորոշել դեպի իր բուն նպատակը, այն է`խթանել մտավոր ստեղծագործությունն ավելի, քան մտավոր սեփականությունը: Այլ կերպ ասած` մտավոր սեփականությունը դիտել որպես միջոց ավարտի` մտավոր ստեղծագործություն ստեղծելու համար, այլ ոչ թե սահմանափակվել միայն մտավոր սեփականության խթանմամբ: «Ընկերներ հանուն զարգացման» խումբը նշում է, որ զարգացման չափանիշը առաջնահերթ ուշադրության արժանի և ՄՍՀԿ-ի գործունեության ոլորտներում բազմակողմանի մոտեցում պահանջող խնդիր է, ավելի կարևոր է` քան տեխնիկական աջակցություն ցույց տալը: Ոչ միայն զարգացող, այլև բոլոր երկրները կշահեն նման հավասարակշռված մոտեցումից:

Ընդհանուր նպատակն է խթանել զարգացումն ու գիտելիքի մատչելիությունը բոլորի համար:

Ահա ծրագրի հիմնական կետերը.

  • բարեփոխել ՄՍՀԿ ղեկավարման կառուցվածքը, ուժեղացնել անդամակից երկրների դերը ՄՍՀԿ աշխատանքներում և հիմնել անկախ «Հետազոտական և գնահատման գրասենյակ»(independent “Research and Evaluation Office”) ՄՍՀԿ աշխատանքը վերահսկելու նպատակով:

  • ապահովել քաղաքացիական հասարակության անդամների և պետական/հանրային շահեր ունեցող խմբերի լայն մասնակցությունը ՄՍՀԿ-ի քննարկումներին և գործունեությանը;

  • ներկայացնել փաստերի վրա հիմնված տվյալներ Զարգացման ծրագրի արդյունքների և առաջարկված դաշնագրերի քննարկմանը լայն հասարակության մասնակցության վերաբերյալ;

  • ընդունել տեխնիկական աջակցության վերաբերյալ այնպիսի ծրագրեր,որոնք կենտրոնացած են զարգացման վրա` զերծ խտրական բնույթից և կազմված բոլոր շահագրգիռ կողմերի կարիքները բավարարելու նպատակով;

  • ընդունել «Գիտության և տեխնոլոգիայի մատչելիության վերաբերյալ դաշնագրի»(Treaty on Access to Knowledge and Technology) ընդունման առաջարկություն;

2004 թ. սկսած «Զարգացման ծրագրի» քննարկումներ են տեղի ունենում Ժնևում, հատուկ ստեղծված հանձնաժողովների կողմից: Այս պրոցեսը դանդաղ է ընթանում, հենց սկզբից ընթացակարգային հարցերով խեղաթյուրելով այն: Այնուամենայնիվ, հիմնական խնդիրների շուրջ տարվող քննարկումները սկսվել են, լսվում են, և հույս կա, որ որոշ թեմաների վերաբերյալ 2007 թ. կընդունվեն համաձայնագրեր: Շատ հասարակական կազմակերպությունների համար այս պրոցեսը շահավետ էր: Շահագրգիռ խմբերի կողքին արագ հայտնվեցին նոր հզոր միություններ, որոնք նույնպես մտահոգված էին որ «մաքսիմալ մտավոր սեփականություն»(IP maximalists) կետը գերիշխող դիրք գրավի միջազգային քաղաքականության մշակման օրակարգում:

Գրադարանների հետ առնչվող խնդիրները

Միջազգային գրադարանային հանրությունը մեծապես աջակցում է «Ընկերներ հանուն զարգացման» խմբին ՄՍՀԿ-ի աշխատանքների ժամանակ և ակտիվորեն մասնակցում «Գիտելիքի մատչելություն»(Access to knowledge A2K) շարժմանը: “Գրադարանային ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիան” և “Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար” կազմակերպությունները առաջինն են ստորագրել ՄՍՀԿ ապագայի վերաբերյալ Ժնևի հռչակագիրը`ընդունված հայտնի ակադեմիկոսներ, Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականներ, բժշկության մատչելիության ջատագովների և ազատ համակարգչային ծրագրերի հեղինակների կողմից[61]: Գրադարանային ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիան մեկ այլ հաջորդող փաստաթղթով քննադատեց ՄՍՀԿ-ն, որ վերջինս թերանում է ապահովել խթանել հավասարակշրությունը ՄՍ իրավատերերի և օգտվողների միջև[62]:

IFLA-ն և eIFL-ը միշտ մասնակցել են «Զարգացման ծրագրի» հանդիպումներին, բացատրելով կառավարության ներկայացուցիչներին գրադարանների դերը տեղեկատվական հասարակության մեջ, հեղինակային իրավունքի հետ առնչվող խնդիրները գրադարաններում, թե ինչպես հեղինակային իրավունքի մասին բավականին խիստ օրենքները կարող են խափանել գիտելիքի մատչելիությունը ու զարգացումը, և ինչու անարդարացի է «միատեսակ մոտեցում» ցուցաբերել բոլորին: Ահա գրադարանների հետ առնչվող մի քանի խնդիրներ.

  • ազատ օգտագործման և սահմանափակումների վերաբերյալ դրույթները դժվար կլինի կիրառել նաև թվային միջավայրում;

  • հեղինակային իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման պատճառով վնասվում է հանրային տիրույթը, որը կրթվելու և ստեղծագործելու հնարավորություններ է ապահովում;

  • թվային միջավայրում ի հայտ եկած նոր իրավական շերտերը արգելքներ են ստեղծում գիտելիքի մատչելիության համար;

  • պաշտպանության տեխնիկական միջոցները արգելք են հանդիսանում գրադարանների համար օգտվել օրինական ազատ օգտագործման հնարավորություններից և թվային մշակութային ժառանգությունը պահպանելուց;

  • լիցենզիաների մեջ ընդգրկված անարդար և ոչ բանակցելի դրույթները, որոնք մեծ մասամբ վերաբերվում են թվային բովանդակության վերահսկմանը, սահմանափակում են գրադարանի օրինական իրավունքները:

Գիտելիքի մատչելիության ապահովումը, վերջապես, գրադարանի գործունեության «սիրտն» է կազմում: Գրադարանավարները իրենց արհեստավարժ գրադարանային ասոցիացիաներով և այլ ներկայացուցիչներով հանդիսանում ն հիմնական շահագրգիռ կողմերը և պետք է ակտիվ դեր խաղան այս համընդհանուր քննարկման ընթացքում: Գրադարանների ձայնը պետք է լսվի թե ազգային, թե միջազգային ասպարեզում, իսկ դրան կարելի է հասնել տեղեկացված լինելու միջոցով և տեղեկացնելով հեղինակային իրավունքով զբաղվող պաշտոնյաներին, թե որքան կարևոր է որպեսզի գրադարաններում հավասարակշռված գործի հեղինակային իրավունքը:


Library position statements

Փաստաթղթեր գրադարանների դիրքորոշման վերաբերյալ

IFLA Committee on Copyright and Other legal Matters (CLM)

http://www.ifla.org/III/clm/copyr.htm#PositionPapers

Electronic Information for Libraries (eIFL.net)

http://www.eifl.net/services/wipo_da.html

http://www.eifl.net/services/a2k.html


References

Գրականություն

Multilateral agreements and a TRIPS-plus world: the World Intellectual Property Organization (WIPO), TRIPS Issues Papers 3(2003) by Sisule F Musungu and Graham Dutfield, QUNO

Rethinking innovation, development and intellectual property in the UN: WIPO and beyond, TRIPS Issues Papers 5(2005) by Sisule F.Musungu

Third World Resurgence, Issue 171-172 Humanizing Intellectual Property: developing countries launch new initiative

Ազգային քաղաքականության մշակում:

Հեղինակային իրավունքի վերաբերյալ արդար օրենքների ջատագովում

Ազգային քաղաքականության մշակում` ի տարբերություն միջազգային քաղաքականության

Հեղինակային իրավունքի վերաբերյալ շատ օրենքներ հիմնված են հեղինակային իրավունքի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի վրա: Սա նշանակում է, որ երբ պետությունը ստորագրում է որևէ միջազգային համաձայնագիր, դրանով իսկ պարտավորվում է կատարել այդ համաձայնագրի դրույթները: Շատ երկրներ, այդ թվում նաև զարգացող երկրները, թերևս ստիպված են կնքել այս երկու հիմնական համաձայնագրերը.

  • 162 երկրներ միացել են Բեռնի կոնվենցիային [63], որը հեղինակային իրավունքի մասին միջազգային օրենքի հիմքն է: Որոշ երկրներ, ինչպես օրինակ Նորվեգիան, միացել է Բեռնի կոնվենցիային ավելի վաղ,1896 թ., իսկ մյուսները` ինչպես օրինակ Միացյալ Նահանգները, ավելի ուշ, 1989թ.

  • 149 երկրներ միացել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը /ԱՀԿ/, որը նշանակում է, որ նրանք կապված են 1995 թ. ընդունված Մտավոր սեփականության իրավունքների`առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրով, հայտնի որպես TRIPS=ՄՍԻԱԱՀ[64]: ԱՀԿ-ին անդամակից երկրներից երեք քառորդը զարգացող,կամ քիչ զարգացած երկրներ են, վերջիններիս TRIPS=ՄՍԻԱԱՀ-ին միանալու ժամկետ է տրված մինչև 2013 թ.

Որոշ երկրներ վերցրել են լրացուցիչ պարտականություններ, մասնավորապես զարգացող և անցումային շրջանի երկրները: 2002 թ. սկսած ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի վերաբերյալ համաձայնագրին միացած վաթսուն երկրներից հիսուներեքը զարգացող կամ անցումային շրջանի երկրներ են: Որոշ երկրներ`կնքելով երկկողմ առևտրային համաձայնագրեր միգուցե ստիպված լինեն միանալ Հեղինակային իրավունքի վերաբերյալ համաձայնագրին «փաթեթ»-ի մի մաս կազմելու նպատակով (Հեղինակային իրավունք և առևտրային պայմանագրեր):

Յուրաքանչյուր նոր դրույթ համաձայնագրի մեջ որոշակիորեն նշանակում է հեղինակային իրավունքի վերաբերյալ ազգային օրենքի փոփոխություն: Սա նշանակում է, որ շատ երկրներ, հատկապես զարգացող կամ անցումային շրջանի երկրները գտնվում են հեղինակային իրավունքի մասին ազգային օրենքի մեջ փոփոխություններ կատարելու փուլում: Միջազգային համաձայնագրերը ինչ-որ չափով ճկուն են, որը տարբեր իրավական համակարգ ունեցող երկրներին հնարավորություն է տալիս կիրառել այդ համաձայնագրերի դրույթները:

Գրադարանավարները պետք է համոզված լինեն, որ հեղինակային իրավունքի մասին օրենքի ճկունությունը կօգնի ընդունել իրենց ազգային օրենքները:

Գրադարանավարները` որպես շահագրգիռ կողմեր

Հեղինակային իրավունքի մասին օրենքը կարգավորում է սեփականության, վերահսկողության, տեղեկատվության և գիտական ստեղծագործությունների տարածման իրավունքը: Գրադարանները հնարավորություն են տալիս մարդ­կանց փնտրել, մուտք ունենալ և օգտագործել տեղեկատվությունն ու գիտական ստեղծագործությունները: Հեղինակային իրավունքը, հետևաբար մեծ խնդիր է գրադարանների համար, որովհետև այն ղեկավարում է գրադարա­նային հիմնական գործառույթը:

Հեղինակային իրավունքը ուղղակիորեն ազդում է գրադարանային այնպիսի ծառայությունների վրա, որոնց նպատակն է ապահովել ուսումնական շտեմարանների, գիտական ու հետազոտական տեղեկատվության մատչելիու­թյունը` շատ կարևոր մի գործոն ցանկացած երկրի կրթության ու ուսուցման համար: Գրադարանավարները և նրանց ներկայացնող կազմակերպությունները կարևոր շահագրգիռ կողմեր են ցանկացած ազգային քննարկում­ների/բանա­վեճե­րի ժամանակ, և պետք է անպայման նրանց հետ խորհրդակցել, երբ քննարկվում են Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքերի մասին օրենքը, կամ հարկադիր կատարումները: Սա նշանակում է, որ գրադարանի ներկայացուցիչները կանոնավոր կապի մեջ պետք է լինեն հեղինակային իրավունքով զբաղվող կազմակերպությունների և պաշտոնատար անձանց հետ և պետք է տեղեկացված լինեն ցանկացած ազգային նվաճումների մասին: Գրադարանավարները կարող են ներկայացնել փաստաթղթեր իրենց դիրքորոշման վերաբերյալ հաճախել լսումներին և առաջադրել օրենքում իրենց փոփոխությունները:

Մասնավորապես, գրադարանավարները պետք է համոզված լինեն, որ

  • ազատ օգտագործումն ու սահմանափակումները բավարար են` ապա­հովելու ժամանակակից տեղեկատվական ծառայության և ուսումնական միջավայրի պահանջները;

  • առկա ազատ օգտագործումն ու սահմանափակումները տարածվում են նաև թվային միջավայրի վրա և նոր թվային հնարավորություններին համապատասխան նոր սահմանափակումներ են ներկայացվում;

  • հանրային տիրույթը պաշտպանված է խախտումներից;

  • թվային տեղեկատվության վերաբերյալ նոր իրավունքները դիմակայվում են;

  • պաշտպանության տեխնիկական միջոցները չեն խանգարում գրադարան­ներին օգտվել իրենց օրինական ազատ օգագործումից, կամ իրենց համընդհա­նուր մշակութային արժեքները պահպանելուց;

  • Լիցենզիայում նշված համաձայնագրի պայմանները չեն հակասում օրենքով հաստատված ազատ օգտագործման դրույթներին:

Գրադարանները` որպես խորհրդատուներ

Ամեն օր գրադարանավարները տեղեկատվություն են ձեռք բերում և արձագան­քում ուսանողների, գիտնականների և հասարակության անդամների կողմից ստացված խնդրանքներին: Գրադարանավարները աշխատում են տեղեկատ­վության և տեխնոլոգիայի փոխկապակցված միջավայրում և քաջ գիտակցում են կրթված հասարակության պահանջները: Ինչպես հեղինակային իրավունքը, նրանք նույնպես կարող են գրադարանների հետ առնչվող խնդիրների վերա­բերյալ գործնական խորհուրդներ տալ քաղաքականությունը մշակողներին, օր. բաց մատչելիությամբ հրատարակչության, անհայտ հեղինակի ստեղծագոր­ծու­թյունների և շատ այլ խնդիրների վերաբերյալ, որոնք առաջանում են տեղեկատվական միջավայրի հաճախակի փոփոխության հետևանքով:

Գրադարանները` որպես համախոհներ

Աշխատանքը և համագործակցությունը ցանցում գրադարանավարի աշխա­տանքի անբաժանելի մասն է կազմում: Համագործակցությունն այլ համախոհ­ների հետ օգնում է հաջողությամբ հասնել բոլոր նպատակներին:

Նման համախոհներ կարող են լինել մտավոր հասարակությունն ու կրթությունը, հաշվանդամների խմբերը, սպառողները, թվային միջավայրից օգտվողների իրա­վունքերի պաշտպանության միությունները, ազատ համակարգչային ծրա­գրեր ջատագովողները: Կարող են լինել նաև ընդհանուր խնդիրներ ունեցող այլ խմբեր:

Միջազգային գրադարանային հանրությունը միշտ պատրաստ է աջակցություն ցույց տալ: Միջազգային գրադարանային ասոցիացիաների ֆեդերացիայի Հեղի­նա­կային իրավունքի և հեղինակային իրավունքի հետ առնչվող այլ իրավական խնդիրներով զբաղվող կոմիտեին անդամակցում են քսան երկրներ: «Էլեկտրո­նային տեղեկատվություն գրադարանների համար»(eIFL.net) կոնսոր­ցիումի ան­դամ­ները կարող են խորհուրդ հարցնել հեղինակային իրավունքի մասին ծրագրի կոորդինատորից: Ազգային գրադարանային ասոցիացիան, կամ հարևան երկրի գրադարանային ասոցիացիան կարող են կիսվել իրենց փորձով:

Library position statements
Փաստաթղթեր գրադարանների դիրքորոշման վերաբերյալ

IFLA Committee on Copyright and Other Legal Matters (CLM)

http://www.ifla.org/III/clm/copyr.htm

Electronic Information for Libraries (eIFL.net)

http://www.eifl.net

References
Գրականություն

WIPO member states: contact information for national copyright offices

http://www.wipo.int/members/en/

10 ՀՀ-ն անդամակցում է ԱՀԿ ՄՍԻԱԱՀ-ին 5 փետրվարի 2003 թ.-ից

Delicious    reddit    facebook   

Program management

The manager of eIFL-IP is Teresa Hackett. If you have questions about eIFL-IP, please feel free to contact teresa.hackett[at]eifl.net

idea_logo